Մանդուռա հանգիստ գերեզմանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանդուռա հանգիստ
ՏեսակԳերեզմանատուն
ՎայրԽրխափոր, Շահումյանի շրջան
ԵրկիրԱրցախ Արցախի Հանրապետություն
Կազմված էԽաչքարեր, ուղղանկյուն տապանաքարեր, Մանդուռ եկեղեցի
Մասն էՀին Խրխափոր գյուղատեղի
Առաջին հիշատակում11-րդ դար
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ առաքելական եկեղեցի
ԿարգավիճակՈչնչացված

Մանդուռա հանգիստ, հայկական ավերված գերեզմանոց Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Խրխափոր գյուղի և Հին Խրխափոր գյուղատեղիի միջև[1][2][3]։ 1992 թվականից գերեզմանոցի տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[1][4]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդուռա հանգիստ գերեզմանոցը գտնվում է անտառապատ լեռներով շրջապատված ձորակում՝ Խրխափոր գյուղից 2,5 կմ հեռու դեպի հարավ՝ Գյուլիստան-Խրխափոր ճանապարհի աջ կողմում։ Հին Խրխափոր գյուղատեղիից հեռու է 0․4 կմ[1][3]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդուռա հանգիստ գերեզմանոցը թվագրվում է 11-ից 13-րդ դարերով։ Հայտնի է, որ գերեզմանոցի տարածքի մեծ մասն ավերվել է Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից կառուցվող ճանապարհի և ջրամբարի շինարարության ժամանակ։ 1980-ական թվականների սկզբին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից իրականացված ուսումնասիրությունների ժամանակ գերեզմանոցի տարածքում հայտնաբերվել են մի շարք խաչքարեր և ուղղանկյունաձև տապանաքարեր։ Հայտնաբերված խաչքարերից մեկը ստորին մասում փորագրված է եղել երկու կանանց պատկերներ, որոնցից մեկի ձեռքին եղել է կուժ։ Նրանց կողքին պահպանվել է հայերեն արձանագրություն[1][2][3][5]։

Գերեզմանոցի տարածքում է գտնվել նաև Մանդուռ անունով հայտնի եկեղեցին։ Այն միանավ շինություն էր 6,50x4,40 մ չափերով։ Կառուցվել է 1252 թվականին։ Եկեղեցին կառուցվել է անմշակ և կոպտատաշ քարերով ու կրաշաղախով։ Միակ սրբատաշ քարը եղել է արևմտյան մուտքի բարավորը։ Եկեղեցին ավերվել է 1985-1986 թվականներին[1][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
  2. 2,0 2,1 Ղահրամանյան Կ․, «Օջախի գիրք․ նշխարներ», հատոր Ա․, Երևան, 2002 թվական։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Կարապետյան Ս․, «Խրխափորի ձորահովտում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց նորահայտ արձանագրությունները», «ՊԲՀ», 1984, №2:
  4. Հակոբ Ղահրամանյան, «Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թվական։
  5. Ղահրամանյան Կ․, Միջնադարյան մի նորահայտ հուշարձան, «ԼՀԳ», 1978 թվական։