Հին Խրխափոր գյուղատեղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմական բնակավայր
Հին Խրխափոր
Հին Խրխափոր գյուղատեղին 1984 թվականին
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
ԳյուղԽարխափուտ
ԲԾՄ1063 մ
Խոսվող լեզուներՀայերեն
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՔրիստոնեություն
(Հայ առաքելական եկեղեցի)
Հին Խրխափոր գյուղատեղի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հին Խրխափոր գյուղատեղի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Հին Խրխափոր գյուղատեղի, նախկին հայկական բնակավայր, ներկայում լքված գյուղատեղի Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Խարխափուտ գյուղի մոտ[1][2]։ 1992 թվականից գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[1][3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատեղին գտնվում է անտառապատ լեռներով շրջապատված ձորալանջի աջ կողմում։ Խարխափուտ գյուղից հեռու է մոտավորապես 3․2 կմ դեպի հարավ, Մանդուռա հանգիստ անունով հայտնի գերեզմանոցից՝ 0․4 կմ հեռու։ Ծովի մակարդակից բարձր է մոտավորապես 1063 մ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը ամայացել է 19-րդ դարի վերջերին։ Բնակիչները բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել են փոքր ինչ հեռու գտնվող Խարխափուտ գյուղ[1]։

Մինչև 1991-1994 թվականներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտը՝ գյուղատեղիի տարածքում պահպանվել էին տների, կիսավեր եկեղեցու և գերեզմանոցի ավերակներ[1]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1992 թվականը գյուղատեղիի տարածքում պահպանվել էին մի շարք հայկական պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ եկեղեցու և գերեզմանոցի ավերակներ[1]։

Հին Խրխափորի եկեղեցին կառուցվել է 1659 թվականին։ Եկեղեցու անվան վերաբերյալ տեղեկություններ կան 1841 և 1842 թվականների արձանագրություններում, որտեղ այն ներկայացվում է Սուրբ Գևորգ եկեղեցի անվամբ[1][4][5][6]։ Ճարտարապետական տեսակետից այն միանավ հորինվածքով, թաղածածկ կառույց է։ Կառուցված է եղել մեծամասամբ անմշակ քարով և կրաշաղախով։ Որմնասյուները, թաղակիր կամարներն ու անկյունաքարերի մի մասը կառուցված էին սրբատաշ քարով։ Ունեցել է 15 x 5,2 մ արտաքին չափեր։ Միակ մուտքն արևմտյան ճակատից է։ Պատերին ագուցված են եղել խաչքարեր և տապանաքարեր, ինչպես նաև առկա են եղել հայատառ արձանագրություններ։ Արձանագրություններ են եղել եկեղեցու խորանի հյուսիսային կողմում գտնվող թաղի ոտքի սրբատաշ քարին (4 տող գրություն), խորանի հարավային կողմի քիվանման սրբատաշ կամարի ոտքի կենտրոնում (մարդու քանդակ, 13 տող գրություն)։ Խաչքարեր են ագուցված եղել եկեղեցու հյուսիսային որմնասյանը (5 տող գրությամբ), հարավային որմնասյանը (9 տող գրությամբ), եկեղեցու խորանի մեջ՝ պատուհանի մոտ (3 տող գրությամբ), եկեղեցու խորանի մեջ (6 տող գրությամբ), եկեղեցու ներսում (պահպանված 1 բառ գրությամբ)։ Եկեղեցու հյուսիսային պատին ագուցված է եղել նաև տապանաքար, որի կողին պահպանվել էր 3 տող արձանագրություն[1][2][5][6]։

Գերեզմանոցը գտնվում էր եկեղեցու հարավային կողմում և իրենից ներկայացնում էր խիտ թաղումներով տարածք։ Առկա էին 16-ից 19-րդ դարերով թվագրվող բազմաթիվ տապանաքարեր։ Դրանց մի մասը անարձանագիր էին, պատրաստված անմշակ քարով։ 1980-ական թվականների ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել էին նաև 19-րդ դարով թվագրվող մի շարք սրբատաշ, ուղղանկյունաձև տապանաքարեր[1][5][6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
  2. 2,0 2,1 Կարապետյան Ս․, «Խրխափորի ձորահովտում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց նորահայտ արձանագրությունները», «ՊԲՀ», 1984, №2:
  3. Հակոբ Ղահրամանյան, «Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի», Երևան, Ճարտարագետ, 2015 թվական։
  4. ՀԱԴ, ֆ․ 56, ց․ 1, գ․ 305, թ․ 47; ֆ․ 56, ց․ 12, գ․ 531։
  5. 5,0 5,1 5,2 Ղահրամանյան Կ․, «Հյուսիսային Արցախ», գիրք Ա, Երևան, 1993 թվական։
  6. 6,0 6,1 6,2 Ղահրամանյան Կ․, «Օջախի գիրք․ նշխարներ», հատոր Ա․, Երևան, 2002 թվական։