Մանա Իվաբուտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանա Իվաբուտի
ճապ.՝ 岩渕真奈
Քաղաքացիությունը  Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1993(1993-03-18)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Մուսասինո, Տոկիո, Ճապոնիա
Հասակ 155 սանտիմետր
Քաշ 53 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մանա Իվաբուտի (ճապ. 岩渕 真奈 Իվաբուտի Մանա, մարտի 18, 1993(1993-03-18)[1], Մուսասինո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստուհի, անգլիական «Արսենալ» ակումբի և Ճապոնիայի հավաքականի հարձակվող։ 2011 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն և 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Իվաբուտին հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու մասին[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվաբուտին սկսել է ֆուտբոլ խաղալ դպրոցում սովորելիս՝ հետևելով ավագ եղբոր օրինակին, ով խաղում էր Տոկիոյի ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում։ 2007 թվականին մասնակցել է Լա Լիգայի խաղերին «НТВ Բելեզայի կազմում»։

2013-2017 թվականներին Գերմանիայում հանդես է եկել «Հոֆենհայմի» և «Բավարիայի» կազմում։

2017 թվականի սեպտեմբերին պայմանագիր է կնքել Կոբի Լեոնեսի ակումբի հետ[3]։

2021 թվականի մայիսի 26-ին պայմանագիր է կնքել անգլիական «Արսենալ» ակումբի հետ[4]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում նա ազգային հավաքականի կազմում մասնակցել է մինչև 17 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությանը։ Չնայած քառորդ եզրափակիչում ճապոնացիների պարտությանը՝ Իվաբուչին ստացել է առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակը։

2010 թվականից նա հանդես է եկել առաջին հավաքականում։ Նա եղել է ազգային հավաքականի կազմում 2011 և 2015 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ։

2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին՝ Ֆրանսիայում, Մանան Իվաբուտին Ճապոնիայի հավաքականի կազմում գրավել է Շոտլանդիայի դարպասը՝ իր թիմին պարգևելով 2-1 հաշվով հաղթանակ։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա НТВ Բելեզա

  • Ճապոնիայի չեմպիոն 2007, 2008, 2010
  • Լա Լիգայի գավաթակիր 2007, 2010, 2012

Գերմանիա Բավարիա

  • Գերմանիայի չեմպիոն 2014/15, 2015/16

Թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիա Ճապոնիա

  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակի 2012
  • Աշխարհի չեմպիոն 2011
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Ивагути объявила о завершении карьеры в профессиональном футболе» (Японский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Iwabuchi to leave Bayern, return to Japan». japantimes.co.jp. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «Mana Iwabuchi signs for Arsenal». arsenal.com/ (անգլերեն). Официальный сайт ФК «Арсенал». 2021 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]