Jump to content

Մայքլ Վոլֆ (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Վոլֆ
Ծնվել էօգոստոսի 27, 1953(1953-08-27)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՊատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, կենսագիր, հեղինակ, գործարար և հրապարակախոս
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Վասար քոլեջ և Montclair Kimberley Academy?
Ուշագրավ աշխատանքներBurn Rate? և Fire and Fury?
Պարգևներ
 Michael Wolff Վիքիպահեստում

Մայքլ Վոլֆ (անգլ.՝ Michael Wolff, օգոստոսի 27, 1953(1953-08-27)[1], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ)[2], ամերիկացի հեղինակ, էսսեիստ, լրագրող և թղթակից է, գրում է «Յու-Ես-Եյ Թուդեյ», «The Hollywood Reporter» պարբերականի և Մեծ Բրիտանիայի GQ ամսագրի համար[3]։ Նա երկու անգամ արժանացել է «National Magazine Awards»-ին, «Mirror Award»-ին, և հեղինակել է յոթ գիրք, այդ թվում՝ «Burn Rate» (1998՝ իր սեփական համացանցային ընկերության (անգլ.՝ dot-com) մասին, և «The Man Who Owns the News» (2008)՝ Ռուպերտ Մերդոքի կենսագրությունը։ Նա հիմնադրել է նորությունների «Newser» կայքը, ինչպես նաև «Adweek»-ի նախկին խմբագիրն է։

2018 թվականի հունվարին լույս տեսավ Վուլֆի «Fire and Fury: Inside the Trump White House» գիրքը, որն ընդգրկում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագծի բացասական նկարագրություններ, Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցների միջև քաոսային փոխհարաբերություններ և Սպիտակ տան ռազմավարական հարցերով նախկին ավագ խորհրդական Սթիվ Բենոնի կողմից Թրամփի ընտանիքի մասին արված նսեմացուցիչ մեկնաբանություններ[4]։ Հունվարի 5-ին լույս տեսնելուց հետո գիրքն արագորեն դարձավ «Նյու Յորք Թայմս»-ի թիվ մեկ բեսթսելլեր[5]։

Մայքլ Վոլֆը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում գովազդի մասնագետ Լյուիս Ալեն Վոլֆի (1920-1984)[6] և «Paterson Ivning News»-ի լրագրող Մարգարիտայի (Վանդերֆ) «Վան» Վոլֆի (1925-2012)[7], ընտանիքում[8][9]։ Վոլֆն ավարտել է Մոնթքլերի ակադեմիան (այժմ՝ Մոնթքլեր Քիմբերլի ակադեմիա) 1971 թվականին, որտեղ վերջին կուրսում ուսանողական խորհրդի նախագահ էր[10]։ Նա հաճախել է Վասարի քոլեջ և տեղափոխվել Կոլումբիայի համալսարան, որն ավարտել է 1975 թվականին[11][12]։ Կոլումբիայում ուսանելու տարիներին աշխատել է «Նյու Յորք Թայմս»-ում` որպես թղթատար[13][14]։

Նա ամսագրային իր առաջին հոդվածը հրապարակել 1974 թվականին «Նյու Յորք Թայմս» ամսագրում։ Այն իրենց հարևանուհի Անժելա Էտվուդի մասին էր, որը, որպես Սիմբիոնտների ազատագրական բանակի անդամ, օգնել էր առևանգել Պատրիսիա Հերսթին։ Դրանից կարճ ժամանակ անց նա հեռացավ Թայմսից և սկսեց հոդվածներ գրել «Նյու Թայմս»-ում՝ նորությունների ամսագրում, որը բացել են Ջոն Լարսենը և Ջորջ Հիրշը։ Վոլֆի առաջին գիրքն էր «Սպիտակ երեխաներ» (1979) էսսեների ժողովածուն։

1991 թվականին Վոլֆը հիմնադրեց «Wolff & Company, Inc.» ընկերությունը, որը մասնագիտացած էր գրքերի փաթեթավորման մեջ։ Նրա առաջին նախագիծը՝ «Where We Stand», գիրք էր, որն ուղեկցվում էր PBS սերիաներով։ Ընկերության հաջորդ խոշոր նախագիծը համացանցով առաջին ուղեցույցներից մեկի ստեղծումն էր, ճիշտ է՝ գրքի տեսքով։ «Net Guide»-ը հրատարակվել է «Random House» հրատարակչության կողմից[15]։

1998 թվականի աշնանը Վոլֆը հրատարակել է «Burn Rate» գիրքը, որում մանրամասն նկարագրել է Վոլֆի նորաբաց համացանցային ընկերության՝ «Wolff New Media»-ի ֆինանսավորումը, դիրքը, հատկությունները և վերջնական փլուզումը։ Գիրքը դարձավ բեսթսելլեր։ Վոլֆի «Burn Rate» գրքի գրախոսության մեջ «Brill's Content»-ը քննադատել է Վոլֆին «փաստերին վերաբերող ակնհայտ սխալների» համար և ասել, որ 13 մարդ, այդ թվում՝ իր հիշատակած սուբյեկտները, բողոքել են, որ Վոլֆը «հորինել է կամ փոխել է մեջբերումները»[16]։

1998 թվականի օգոստոսին Վոլֆը սկսել է աշխատել «Նյու Յորք» ամսագրում՝ շաբաթական սյունակ գրելու համար։ Հետագա վեց տարիների ընթացքում նա գրել է ավելի քան 300 սյունակ[17], որոնցում քննադատել է գործարար Սթիվեն Բրիլին, մեդիա բանկիր Սթիվեն Ռաթներին և գրքերի հրատարակող Ջուդիթ Ռիգանին[18][19][20]։

Վոլֆը 2008 թվականին Մոնակոյում տեղի ունեցած մեդիայի ֆորումի ժամանակ

Վոլֆը երեք անգամ նոմինացվել է «National Magazine Award»` հաղթելով երկու անգամ[21]։ Այդ մրցանակներից երկրորդը շնորհվել է սյունակների մի շարքի համար, որոնք նա գրել է Պարսից ծոցի մեդիա կենտրոնից, երբ Իրաքում պատերազմ է սկսվել 2003 թվականին։ Նրա «Autumn of the Moguls» (2004) գիրքը[22], որը կանխագուշակեց հիմնական լրատվամիջոցների՝ քիչ անց՝ նույն տասնամյակում, սկսված ճգնաժամը, հիմնված էր «Նյու Յորք» ամսագրում իր բազմաթիվ սյունակների վրա։

2004 թվականին, երբ Նյու Յորք ամսագրի սեփականատերերը (Primedia Inc.) ամսագիրը վաճառքի հանեցին, Վոլֆը օգնեց հավաքել մի խումբ ներդրողների, որոնց թվում էր նաև «New York Daily News»-ի հրատարակիչ Մորթիմեր Ցուկերմանը, որպեսզի նրանք աջակցեն իրեն ամսագիրը ձեռք բերելու գործում[23][24]։ Չնայած խումբը կարծում էր, որ հաջող հայտ է ներկայացրել, «Primedia»-ն որոշեց վաճառել ամսագիրը ներդրումային բանկիր Բրյուս Վասերսթայնին[25]։

2004 թվականին Միշել Քոթլը գրել էր, որ Վոլֆը «չի հետաքրքրվում աշխատանքային մամուլով»՝ նախընտրելով կենտրոնանալ «իշխանական խաղացողների՝ խոշոր խաղացողների» վրա և «կենտրոնացված է մշակույթի, ոճի, աղմուկի և փողի, փողի, փողի վրա»։ Նա նաև նշել է, որ «իր սյունակներում տեսարանները ոչ այնքան վերստեղծված են, որքան ստեղծված. առաջանում են Վոլֆի երևակայությունից, այլ ոչ թե իրադարձությունների փաստացի իմացությունից»՝ նրա գրելաձևն անվանելով «պարուրագծերի, շոշափող գծերի և շեղումների մի պտտահողմ, որը հաճախ այնքան է հեռանում կենտրոնական կետից, որ սկսում ես մտածել՝ կա արդյոք կենտրոնական մի որևէ կետ»[26]։

2005 թվականին Վոլֆը միացել Է «Vanity Fair»-ին՝ որպես իր մեդիա-դիտորդ[27][28]։ 2007 թվականին «Hoover's»-ի հիմնադիր Պատրիկ Սփեյնի և «Նյու Յորք» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Քերոլայն Միլերի հետ միասին նա գործարկել է «Newser»-ը նորությունների կայքը (անգլ.՝ news aggregator)[29]:

Այդ տարի նա նաև գրեց Ռուպերտ Մերդոքի կենսագրությունը՝ «Մարդը, որին պատկանում են լուրերը», որը հիմնված է Մերդոքի հետ ավելի քան 50 ժամ տևած զրույցի և իր գործընկերների ու ընտանիքի անդամների կողմից տրամադրված տեղեկատվության վրա։ Գիրքը լույս է տեսել 2008 թվականին[30][31]։ 2008 թվականի կեսերից սկսած Վուլֆը կարճ ժամանակ աշխատել է որպես շաբաթաթերթի սյունակ գրող «The Industry Standard»-ի համար, որը IDG կողմից հրատարակվող ինտերնետային առևտրի ամսագիր է[32]։

2010-ական թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆն արժանացել է «Mirror Award» 2010 մրցանակին «Լավագույն մեկնաբանություն. ավանդական ԶԼՄ-ներ» անվանակարգում «Vanity Fair»-ում իր աշխատանքի համար[33]։

2010 թվականին «Columbia Journalism Review»-ն քննադատել էր Վոլֆին այն ենթադրության համար, որ «Նյու Յորք Թայմսը» ագրեսիվ կերպով լուսաբանում է «News International» հեռախոսազանգերի գաղտնալսման հետ կապված ցնցող սկանդալը որպես «News Corporation»-ի նախագահ Ռուպերտ Մերդոքի վրա հարձակման միջոց[34]։

2010 թվականին Վոլֆը դարձել է «Adweek» գովազդային առևտրային պարբերականի խմբագիրը։ Մեկ տարի անց նրան խնդրել էին հրաժարական տալ տարաձայնությունների պատճառով, որոնք կապված էին այն բանի հետ, թե «ինչպիսին պետք է լինի այդ ամսագիրը»[35]։

2018 թվականի հունվարի սկզբին լույս տեսավ Վոլֆի «Fire and Fury: Inside the Trump White House» գիրքը։ Բուն հրապարակումից առաջ լույս տեսած որոշ հատվածներում ներառված էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագծի վերաբերյալ բացասական նկարագրություններ, Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցների միջև քաոսային փոխգործակցություններն ու Սպիտակ տան ռազմավարական հարցերով նախկին ավագ խորհրդական Սթիվ Բենոնի կողմից Թրամփի ընտանիքի մասին արված նսեմացուցիչ մեկնաբանություններ[4]։ Գրքի մոտալուտ հրատարակության մասին լուրը և գրքում Թրամփի ամոթալի ներկայացումը դրդեցին Թրամփին և նրա փաստաբան Չարլզ Հարդերին 2018 թվականի հունվարի 4-ին քայլեր ձեռնարկել ապօրինի գործողությունների դադարեցման ուղղությամբ կեղծ հայտարարությունների, զրպարտության և չար մտադրության մեղադրանքով, ինչպես նաև սպառնալ Վոլֆի, նրա հրատարակիչ «Henry Holt and Company»-ի և Բենոնի դեմ զրպարտության հայցով. այդ քայլն իրականում խթանեց գրքերի վաճառքը[36][37]։ Հունվարի 8-ին Հենրի Հոլթի փաստաբան Էլիզաբեթ Մաքնամարան պատասխանեց Հարդերի մեղադրանքներին` հավաստիացնելով, որ ներողություն կամ մերժում չի սպասվում՝ նշելով նաև, որ Հարդերի բողոքում չեն մատնանշվում հստակ սխալներ Վոլֆի տեքստում[38]։ «Macmillan-Holt»-ի գործադիր տնօրեն Ջոն Սարջենտը հրատարակչության աշխատակիցներին տեղեկացրեց, որ «որպես քաղաքացի, մենք պետք է նախագահ Թրամփից պահանջենք հասկանալ և պահպանել մեր Սահմանադրության առաջին փոփոխումը»[38]։

Մյուս իրավաբանների և պատմաբանի կարծիքով՝ Թրամփի կողմից արված՝ գրքի հեղինակի և հրատարակչի դեմ հայցի սպառնալիքներն աննախադեպ են եղել, քանի որ աննախադեպ է, որ գործող նախագահը փորձի ճնշել ԱՄՆ սահմանադրության առաջին փոփոխմամբ սահմանվող խոսքի ազատությունը[39][40]։ Մինչև հունվարի 5-ին գրքի հրատարակումը գիրքը և դրա էլեկտրոնային տարբերակւ զբաղեցում էին առաջին տեղը և՛ Amazon.com, և՛ Apple iBooks Store[5], և մինչև հունվարի 8-ը վաճառվել կամ պատվիրվել է ավելի քան մեկ միլիոն գիրք[38]։

Siege: Trump under Fire

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆի վերջին գիրքը՝ «Siege: Trump under Fire», լույս է տեսել 2019 թվականիի հունիսի 4-ին։ Դրանում նա պնդում է, որ Արդարադատության նախարարությունը 2018 թվականի մարտին Թրամփի դեմ մեղադրական փաստաթղթեր է պատրաստել՝ առաջարկելով նրանք երեք քրեական մեղադրանք, որոնք կապված են առաջիկա հետաքննությանը միջամտելու և վկաների ցուցմունքները կեղծելու հետ։ Հաղորդվում է, որ հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլլերը մեկ տարի մտածել է մեղադրական ակտի շուրջ նախքան որոշում կայացնելն այն մասին, որ Արդարադատության նախարարության քաղաքականությունը խոչընդոտելու է նման պաշտոնական մեղադրանքին[41]։ «Նկարագրված փաստաթղթերը գոյություն չունեն», - ասել է Մյուլլերի խոսնակ Փիթեր Քարը՝ վկայակոչելով Թրամփի դեմ ենթադրյալ երեք մեղադրանքների վերաբերյալ փաստաթուղթը[42]։

Nikki Haley հակասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Fire and Fury»-ի շրջագայության ընթացքում հարցազրույցի ժամանակ Վոլֆը ասաց, որ ինքը «լիովին համոզված է» նախագահ Թրամփի սիրավեպի մեջ. նա երկու անգամ ենթադրեց նաև, որ այդ կինը ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկկի Հեյլին է[43][44]։ Հեյլին հերքեց Վոլֆի մեղադրանքները՝ դրանք անվանելով «գարշելի»։ Էրիկ Ուեմփլը («The Washington Post») ասաց, որ Վոլֆը զբաղվում է «մուլտիմեդիոն ուշագրավ նողկալի աշխատանքով»[45]։ «New York Post»-ի խմբագրական խորհուրդը Վոլֆի հայցը որակեց որպես «տգեղ, սեքսիստական բամբասանք»։ Բարի Ուայսը «Նյու Յորք Թայմս»-ում ասաց, որ Վոլֆը «հրճվանքով» տարածում է «ապացույցներ չունեցող մանրամասներ»[46]։ 2018 թվականի փետրվարի 25-ին Վոլֆը Բեն Ֆորդհեմին հարցազրույց է տվել ավստրալիական «Today» առավոտյան շոուում, որտեղ նրան հարցրել են նրա այն պնդման մասին, որ Թրամփը Մելանյա Թրամփից թաքուն սիրավեպ է ունեցել ուրիշի հետ[47]։ Վոլֆը հայտարարել է, որ չի լսել հարցը, ինչի պատճառով Ֆորդհեմը կրկնեց այն և ի վերջո հարցրեց. «Դուք ինձ չե՞ք լսում, պարոն Վոլֆ», ինչին Վոլֆը պատասխանեց. «Ո՛չ, ոչինչ չեմ լսում»։ Այնուհետև նա հանեց ականջակալը և հեռացավ[48]։ Ավելի ուշ և՛ Ֆորդհեմը, և՛ «Today» առավոտյան շոուն Twitter-ում հրապարակեցին մի տեսանյութ, որը ներառում է ականջակալում լսվող ձայնը, ինչից պարզ է դառնում, որ հարցը լսվում էր[49]։ Օրեր անց հարցազրույցի ժամանակ բամբասանքի վերաբերյալ հարցերի ճնշման տակ Վոլֆը հայտարարեց. «Ես չգիտեմ՝ արդյոք նախագահն ունի սիրավեպ, թե՝ ոչ»։ Եվ հավելեց. «Սա վերջին բանն է, ինչն ասում եմ այս թեմայի շուրջ»[50]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://id.loc.gov/authorities/names/n79075969.html
  2. «Wolff, Michael, 1953–». id.loc.gov. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  3. Conrad, Anna (2017 թ․ դեկտեմբերի 20). «"author:Michael Wolff" search results». British GQ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  4. 4,0 4,1 Hartmann, Margaret (2018 թ․ հունվարի 4). «Trump Tries to Stop Publication of Wolff Book, Hits Bannon With Cease-and-Desist». New York. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  5. 5,0 5,1 Stelter, Brian (2018 թ․ հունվարի 4). «Michael Wolff's Trump book hits #1 on Amazon, publisher speeds up rollout plan». CNNMoney.
  6. U.S., Social Security Death Index, 1935–2014, Ancestry
  7. Wolff, Michael (2012 թ․ մայիսի 20). «A Life Worth Ending». NYMag.com.
  8. Presinzano, Jessica (2018 թ․ հունվարի 6). «Michael Wolff: 5 things to know about the 'Fire and Fury' author». North Jersey.
  9. «Marguerite Wolff Obituary». The Record/Herald News. 2012 թ․ սեպտեմբերի 20.
  10. Oguss, Elizabeth; and Moss, Linda. "Michael Wolff, author of Trump book, graduated from private Montclair HS" Արխիվացված 2018-11-20 Wayback Machine, Montclair Local, January 8, 2018. Accessed January 24, 2018. "Author Michael Wolff, whose controversial book stirred President Donald Trump to angrily tweet to defend his 'stable genius,' was president of his high school student council—and his high school was in Montclair. Wolff, who continues to defend the veracity of Fire and Fury: Inside The Trump White House, graduated from Montclair Academy in 1971."
  11. Bronski, Peter (Winter 2011). «Media Moguls». Vassar, the Alumnae/i Quarterly (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  12. «"FIRE AND FURY" AUTHOR MICHAEL WOLFF CC'75 SPARKS CONTROVERSY WITH WHITE HOUSE ACCOUNT». Columbia College Alumni Association. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. Konviser, Bruce (2018 թ․ հունվարի 5). «Michael Wolff: Who is the 'Fire and Fury' author?». Deutsche Welle.
  14. Concha, Joe (2018 թ․ հունվարի 5). «Who is 'Fire and Fury' author Michael Wolff?». The Hill.
  15. www.amazon.com https://www.amazon.com/dp/0440223903. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  16. «The Truth About Burn Rate». 1998 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին.
  17. Michael Wolff Archive – New York Magazine. Nymag.com. Retrieved December 30, 2011.
  18. Neyfakh, Leon (December 15, 2008). "Michael Wolff Wonders: Why's Judith Regan After the Spotlight Again?" Արխիվացված 2008-12-16 Wayback Machine. The New York Observer. Retrieved December 30, 2011.
  19. Koblin, John (October 26, 2008). "Cold Case File: The Missing Daily News Steve Rattner Maureen White Story" Արխիվացված 2009-02-09 Wayback Machine. The New York Observer. Retrieved December 30, 2011.
  20. Kurtz, Howard (2001 թ․ մայիսի 30). «New York's Media Hound; Columnist Michael Wolff Stalks the Pack and Goes for the Throat». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2013-01-31-ին. Վերցված է 2021-03-17-ին.
  21. National Magazine Awards Արխիվացված Սեպտեմբեր 2, 2010 Wayback Machine. Cursor.org. Retrieved December 30, 2011.
  22. Wolff, Michael (2004 թ․ սեպտեմբերի 16). Autumn of the Moguls: My Misadventures with the Titans, Poseurs, and Money Guys Who Mastered and Messed Up Big Media. Harper Business. ISBN 978-0-06-662110-4. «Michael Wolff autumn of moguls.»
  23. Yglesias, Matthew. (October 23, 2003) "Who needs New York magazine?", Slate Magazine, Retrieved December 30, 2011.
  24. Carr, David (2003 թ․ դեկտեմբերի 15). «Bid for New York Magazine: A Dance of Money and Ego». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  25. "Michael Wolff, On His Own (But Not Really)", Media Features – Media]. Women's Wear Daily (WWD), July 2, 2009). Retrieved December 30, 2011.
  26. Cottle, Michelle (2004 թ․ օգոստոսի 29). «Wolff Trapped». The New Republic.
  27. Wolff, Michael (November 2009). "Big Bad Wolff". Vanity Fair. Retrieved December 30, 2011.
  28. Wolff, Michael (2009 թ․ հոկտեմբերի 15). «Big Bad Wolff». The Hive | Vanity Fair (անգլերեն).
  29. «Can Michael Wolff's Newser colonize the news frontier?». Los Angeles Times blog. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  30. Carr, David (2008 թ․ դեկտեմբերի 28). «Plowing Through the Door». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  31. www.amazon.com https://www.amazon.com/dp/0385526121. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  32. "The Industry Standard Announces Powerful Editorial Line-Up; Renowned Author Michael Wolff And Web Pioneer Carl Steadman To Pen Weekly Columns For IDG Weekly". Mmit.stc.sh.cn (April 15, 1998). Retrieved December 30, 2011.
  33. Alvarez, Alex (2010 թ․ հունիսի 10). «The Mirror Awards: A Reflection On Media's Most Meta Awards Ceremony». Adweek.
  34. Chittum, Ryan (2010 թ․ սեպտեմբերի 7). «Michael Wolff's High Cynicism». Columbia Journalism Review. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  35. Peters, Jeremy W. (2011 թ․ հոկտեմբերի 17). «Michael Wolff Steps Down as Editor of Adweek». New York Times.
  36. Stelter, Brian (2018 թ․ հունվարի 4). «President Trump tries to quash bombshell book». CNNMoney. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  37. Canfield, Michael (2018 թ․ հունվարի 4). «Michael Wolff Trump book defies cease and desist order, bumps up release to Friday». Entertainment. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  38. 38,0 38,1 38,2 Alter, Alexandra (2018 թ․ հունվարի 8). «Publisher Defied Trump to 'Defend the Principles of the First Amendment'». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.
  39. Boutrous, Ted; Kidder, Teddy (2018 թ․ հունվարի 4). «There's No Way Trump Can Stop Wolff From Publishing His Book». Politico Magazine: Law and Order. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  40. Parker, Ashley; Dawsey, Josh (2018 թ․ հունվարի 4). «Trump's effort to stop publication of scathing book is a break in precedent». The Washington Post. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  41. Elving, Ron (2019 թ․ մայիսի 29). «Michael Wolff's New Trump Tell-All 'Siege,' Stars Steve Bannon And A Cast Of No-Names». NPR. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  42. Helmore, Edward (2019 թ․ մայիսի 28). «Mueller drew up obstruction indictment against Trump, Michael Wolff book says». The Guardian. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  43. «An affair with Trump? Nikki Haley on 'disgusting' rumors and her rise to a top foreign policy role». Politico.
  44. Sorkin, Amy Davidson (2018 թ․ փետրվարի 1). «Michael Wolff Gets Called Out for "Slurring" Nikki Haley». The New Yorker (անգլերեն).
  45. Wemple, Erik (2018 թ․ փետրվարի 27). «Michael Wolff should just apologize». Washington Post.
  46. Weiss, Bari (2018). «The Slut-Shaming of Nikki Haley». The New York Times.
  47. Osborne, Samuel (2018 թ․ փետրվարի 26). «Michael Wolff claims he can't hear TV interviewer's questions about Trump affair allegations». The Independent. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  48. Kimmorley, Sarah (2018 թ․ փետրվարի 26). «'Fire and Fury' author Michael Wolff ended a live TV interview after question about his claims Trump is having an affair». businessinsider.com. Business Insider Australia. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  49. Lanktree, Graham (2018 թ․ փետրվարի 26). «Michael Wolff Walks Out of Interview After Host Asks Him to Apologize to Donald Trump». Newsweek. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  50. «Trump critic Michael Wolff scraps Dutch appearances after contentious interview». NL Times (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 23.