Նիկկի Հեյլի
Նիկկի Հեյլի | |
![]() | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Քլեմսոնի համալսարան և Orangeburg Preparatory Schools, Inc.? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և գործարար |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | հունվարի 20, 1972[1][2][3] (51 տարեկան) |
Ծննդավայր | Bamberg, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Michael Haley? |
Կայք՝ | nikkihaley.com |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Նիմրաթա «Նիկկի» Ռանդխավա Հեյլի (անգլ.՝ Nimrata "Nikki" Randhawa Haley, հունվարի 20, 1972[1][2][3], Bamberg, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։
Հանրապետական կուսակցության անդամ է։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ է եղել 2017 թվականի հունվարի 27-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հարավային Կարոլինայի նահանգապետ է եղել 2001 թվականի հունվարի 12-ից մինչև 2017 թվականի հունվարի 24-ը։
2018 թվականի հոկտեմբերի 9-ին Հեյլին խնդրագիր է ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից հեռանալու մասին, լիազորությունները դադարեցրել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին[4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ, կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկկի Հեյլին (իրական անունը՝ Նիմրաթա Նիկկի Ռանդհավա[6]) ծնվել է Հարավային Կարոլինայի Բամբերգ քաղաքում, սիկհերի ընտանիքում։ Նրա ծնողները՝ դոկտոր Աջիթ Սինգհ Ռանդհավան և Ռաջ Կաուր Ռանդհավան, ներգաղթել են Հնդկաստանի Ամրիցար նահանգից՝ Փենջաբից։ Նա ունի երկու եղբայր՝ Միթի և Չարան, և քույր` Սիմրան։ Հեյլին ավարտել է Օրինջբուրգի մասնավոր միջնակարգ դպրոցը, այնուհետև Քլեմսոնի համալսարանում ստացել է հաշվապահական հաշվառման բակալավրի աստիճան[7]։
Հեյլին աշխատել է FCR կորպորացիայում, որն զբաղվում է թափոնների վերամշակմամբ և օգտահանմամբ, որից հետո 1994 թվականին տեղափոխվել է իր մոր Exotica International ֆիրման, որը բարձրորակ հագուստ է արտադրում[8][9][10]։ Շուտով ընտանեկան բիզնեսը դարձել Է բազմամիլիոնանոց ընկերություն[10]։
1998 թվականին Հեյլին նշանակվել է Օրինջբուրգ շրջանի առևտրական պալատի տնօրենների խորհրդում, իսկ 2003 թվականին՝ Լեքսինգթոնի առևտրական պալատի տնօրենների խորհրդում[10][11]։ Հեյլին դարձել է կին ձեռներեցների ազգային ասոցիացիայի գանձապահը 2003 թվականին և նախագահը` 2004 թվականին[11]։ Նա ղեկավարել է Լեքսինգթոնում տեղի հիվանդանոցի համար դրամահավաքի միջոցառումները[10]։ Բացի այդ, նա Lexington բժշկական հիմնադրամի, Լեքսինգթոն շրջանի շերիֆի ֆոնդի և Լեքսինգթոնի Ռոտարի-ակումբի անդամ է[12]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին Հեյլին ընտրվել է Հարավային Կարոլինա նահանգի Ներկայացուցիչների պալատ։ Նա դարձել է հնդկական ծագում ունեցող առաջին ամերիկուհին, որն այդ պաշտոնը զբաղեցրել Է Հարավային Կարոլինայի նահանգում[13][14]։ Նա վերընտրվել է 2006 թվականին, այնուհետև 2008 թվականին՝ ձայների 83%-ով հաղթելով դեմոկրատ Էդգար Գոմեսին[15][16]։ Հեյլին բժշկական, ռազմական, պետական և համայնքային հարցերի հանձնաժողովի քարտուղարն էր։
Հեյլին աբորտների հակառակորդ է և հետևողականորեն քվեարկում է այն օրինագծերի օգտին, որոնք սահմանափակում են աբորտները և պաշտպանում ապագա երեխային[17]։ Հեյլին կարծում է, որ պետական կրթության համար հատկացվող միջոցները կարող են ավելի արդյունավետ օգտագործվել։ Նա ծրագիր է առաջարկել, որով ուսուցչի աշխատավարձը կորոշվի ոչ միայն ստաժով և որակավորմամբ, այլև` աշխատանքի արտադրողականությամբ։ Նրանց որակավորման վարկանիշը պետք է որոշվի ղեկավարների, աշակերտների և ծնողների գնահատականներով և հաշվետվություններով[18]։ Հեյլին նաև կողմնակից է հարկերի կրճատմանը և ընտրությունների ժամանակ լուսանկարներով նույնականացման քարտերի պարտադիր օգտագործմանը[19]։
2009 թվականի մայիսի 14-ին Հեյլին հայտարարել էր, որ առաջադրվելու է նահանգի նահանգապետի պաշտոնում[20]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին Հեյլին հաղթել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Վինսենտ Շիխինին համընդհանուր ընտրություններում՝ հավաքելով ձայների 51 տոկոսը մրցակցի 47 տոկոսի դեմ[21]։
Վերընտրվել է 2014 թվականի նոյեմբերի 4-ին՝ հավաքելով ընտրողների ձայների 55,9 տոկոսը՝ դեմոկրատ մրցակից Վինսենտ Շիխինի 41,4 տոկոսի դիմաց։
2016 թվականի նոյեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նիկկի Հեյլիին առաջարկել էր զբաղեցնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը[22]։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկզբունքային հարցերի շուրջ Ռուսաստանի կոշտ հակառակորդն է։
2017 թվականի հունվարի 24-ին Սենատը նրան պաշտոնում հաստատել է 96 կողմ, 4 դեմ ձայներով[23]։ 2017-ի վերջում ռուս պրանկերներ Լեքսուսը և Վովան (Ալեքսեյ Ստոլյարով և Վլադիմիր Կուզնեցով) զանգահարել և Հեյլիին ներկայացել են Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու անունից։ Նա նրանց հետ զրույցում համաձայնել է աջակցել գոյություն չունեցող Բինոմո երկրին[24]։
2018 թվականի հոկտեմբերի 9-ին Հեյլին հրաժարական է տվել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից, լիազորությունները դադարեցրել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին[25]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեյլին ծնվել և մեծացել է սիկհական ընտանիքում։ 1996 թվականի սեպտեմբերի 6-ին ամուսնացել է Մայքլ Հեյլիի հետ։ Տեղի են ունեցել արարողություններ թե՛ մեթոդիստական եկեղեցում, թե՛ սիկհայի գուրդվարում[26]։ Հեյլին իրեն քրիստոնյա է համարում, սակայն ծնողների մշակույթի հանդեպ հարգանքից ելնելով՝ ներկա է լինում է թե՛ մեթոդիստական, թե՛ սիկհական արարողություններին[27][28]։
Մայքլ Հեյլին ԱՄՆ-ի բանակի նախարարության դաշնային ծառայող և Հարավային Կարոլինայի Ազգային գվարդիայի սպա է։ Զույգն ունի երկու երեխա, Ռենան և Նալինը[29]։ Հեյլիի եղբայրը՝ Միթին, սպա էր և 20 տարի ծառայել է ԱՄՆ բանակում[30]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Nikki Haley Resigns as U.S. Ambassador to the United Nations» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-09
- ↑ «Трамп утвердил отставку постпреда США при ООН Никки Хейли»։ РБК։ Վերցված է 2018-10-09
- ↑ Shaila Dewan; Robbie Brown. (հունիսի 13, 2010)։ «All Her Life, Nikki Haley Was the Different One» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ Gamage Daya. (2010-06-12)։ «Nikki Haley: Daughter of Indian Sikh immigrants destined to be South Carolina Governor» (անգլերեն)։ Asian Tribune։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «Fcr, Inc» (անգլերեն)։ MANTA։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «Waste Management & Remediation Services - Charlotte, North Carolina» (անգլերեն)։ Hoovers.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Ela Dutt.։ «Nikki Haley in runoff for South Carolina Assembly Republican Primaries» (անգլերեն)։ Indian American Center for Political Awareness։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-10-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ 11,0 11,1 «Representative Nikki Randhawa Haley» (անգլերեն)։ South Carolina General Assembly։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-19-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «Representative Nikki Randhawa Haley Bio» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2004-06-19-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «Sikh Busimess woman won the run-off election to the South Carolina State Assembly» (անգլերեն)։ NRI Internet։ հունիսի 10, 2004։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «Nikki Randhawa set to get US House berth» (անգլերեն)։ The Tribune (Chandigarh)։ հունիսի 25, 2004։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «November 7 2006 South Carolina State Wide General Election Official Results: State House of Representatives District 087» (անգլերեն)։ South Carolina Election Returns. SCIWAY.net։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «State House of Representatives District 87» (անգլերեն)։ 2008 General Election. SCIWAY.net։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «ProjectVoteSmart» (անգլերեն)։ Legislation: Nikki Haley։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «Nikki Haley Governor» (անգլերեն)։ South Carolina Education։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ Jeffrey Collins. (հունվարի 22, 2012)։ «Nikki Haley Excoriated By Black Leaders Over South Carolina Voter ID Law» (անգլերեն)։ The Huffington Post։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ John O'Conner. (մայիսի 14, 2009)։ «Rep. Haley announces bid to become state's first female governor» (անգլերեն)։ The State։ Արխիվացված է օրիգինալից 25 may 2009-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ Jason Evans. (November 2010)։ «Nikki Haley to be state's first female governor» (անգլերեն)։ The Pickens Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-21-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ Дональд Трамп выбрал представителя США в ООН
- ↑ Сенат США утвердил Никки Хейли на должность постпреда США при ООН, RT, 25.01.2017
- ↑ Лексус и Вован разыграли постпреда США при ООН Хейли
- ↑ CNN Jamie Gangel, Jeremy Diamond, Kevin Liptak, Elise Labott and Zachary Cohen,։ «Trump's UN Ambassador Nikki Haley resigns»։ CNN։ Վերցված է 2018-10-10
- ↑ Shaila Dewan; Robbie Brown. (հունիսի 13, 2010)։ «In South Carolina Governor's Race, Nikki Haley Focuses on Similarities» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «Question: Is Nikki a Christian?» (անգլերեն)։ Truth in Facts։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ Arian Campo. (2010-07-03)։ «Woman On the Verge» (անգլերեն)։ Newsweek.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ «Republicans tap Haley for gov, make history» (անգլերեն)։ The State։ 2010-06-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- ↑ Philip Rucker. (հունիսի 8, 2010)։ «Nikki Haley: 10 things you didn't know about the S.C. Republican» (անգլերեն)։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2017-09-30 at the Wayback Machine.(անգլ.)
- «Nikki Haley for Governor» (անգլերեն)։ official campaign website։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- «Biography» (անգլերեն)։ National Governors Association։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- «Biography» (անգլերեն)։ Project Vote Smart։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- «Biography» (անգլերեն)։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- «Issue positions and quotes» (անգլերեն)։ On the Issues։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- «Campaign contributions» (անգլերեն)։ FollowTheMoney.org։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- «Appearances» (անգլերեն)։ C-SPAN programs։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- Նիկի Հեյլի (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Collected news and commentary» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- «Profile» (անգլերեն)։ Notable Names Database։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
- Devang Vibhakar. (նոյեմբերի 4, 2010)։ «Nikki Haley – The First Indian-American Woman Governor» (անգլերեն)։ SpeakBindas։ Արխիվացված օրիգինալից 2012-07-15-ին։ Վերցված է 2012-05-23
|