Մայքլ Ուելշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Ուելշ
Michael Welch 2015.jpg
Ծնվել էհուլիսի 25, 1987
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1998 - այժմ
ԸնտրանիՄթնշաղ, Joan of Arcadia?, Z Nation? և Star Trek: Insurrection?
Պարգևներ և մրցանակներBest Performance in a Feature Film - Supporting Young Actor?
IMDbID 0919616
michaelwelchonline.com

Մայքլ Ալան Ուելշ (անգլ.՝ Michael Alan Welch, հուլիսի 25, 1987), ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է «Նոր Ժաննա Դ'Արկ» սերիալում գլխավոր հերուսուհու՝ Ջոանի փոքր եղբոր դերում։ Ինչպես նաև Մայք Նյուտոնի դերում «Մթնշաղ» ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Ուելշը ծնվել է 1987 թվականին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

10 տարեկանից Մայքլը նկարահանվել է ֆիլմերում, առաջին անգամ՝ սերիալներում։ Մայքլի դերասանական խաղը նկատում են բոլորը և նա նկարահանվում է ավելի քան 30 հեռուստասերիալներում և կինոնկարներում։ 1998 թվականից նրան արդեն կարելի է տեսնել Ջոնաթան Ֆրեյքսի ֆանտաստիկ ժանրի «Աստղային ճանապարհ. Վերելք» ֆիլմում, իսկ 2000-ականներից՝ Դեյվիդ Էբերսոուլի «Ճիշտ դատիր» ֆիլմում։ 2002 թվականին Ուելշը նկարահանվել է Ալեքսանդր Ջոնսթոնի «Տիկնիկային հրեշտակ» ֆիլմում, որտեղ խաղալուց բացի նաև կինոնկարի ձայնային ռեժիսորն է հանդիսացել և դրանից հետո թողարկվել են նրա աշխատանքները՝ մուլտֆիլմեր, որոնցից են «Rocket Power: Race Across New Zealand», «Միկիի կախարդական Սուրբ Ծնունդը» (Mickey’s Magical Christmas: Snowed in at the House of Mouse)։

Դերասանի ամենաճանաչված դերը եղել է «Նոր Ժաննա Դ'Արկ» սերիալում գլխավոր հերուսուհու՝ Ջոանի փոքր եղբոր դերը։ Սերիալը էկրաններին է հայտնվել 2003-2005 թվականներին։ Մայքլը մարմնավորում էր Լյուկին, ով տասնհինգ տարեկան պատանի էր և երազում էր վերցնել կյանքից ամեն ինչ երջանիկ լինելու համար։

Հաջորդ, ավելի կարևոր դերը նրա կարիերայում եղել է Մայք Նյուտոնի դերը Քեթրին Հարդվիկի «Մթնշաղ» ֆիլմում[2]։ Այս դերի շնորհիվ դերասանը «աստղ»-ի կարգավիճակում է հայտնվել։

Բացի կինոյից Մայքլ Ուելշը զբաղվում է երաժշտությամբ, նա փոքր հասակից նվագում է հարվածային գործիքների վրա։ Ժամանակ առ ժամանակ համերգներ է տալիս իր խմբի հետ, որի կազմում նաև իր ընկերն է՝ դերասան Ջոի Զիմերմանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Interview with Michael Welch, March 2005»։ TheStarScoop.com։ 2005-03-29։ Վերցված է 2012-05-12 
  2. Carroll Larry (հուլիսի 1, 2008)։ «'Twilight' Actor Michael Welch Auditioned For Edward Cullen But Found Right Fit With Athletic Geek Mike Newton»։ MTV.com։ Վերցված է օգոստոսի 31, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]