Մայր Բուլղարիա (հուշարձան)
Մայր Բուլղարիա | |
---|---|
«Մայր Բուլղարիա» հուշարձանը Վելիկո Տիռնովոյում | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | մայիսի 6, 1935 |
Երկիր | Բուլղարիա |
Քաղաք | Վելիկո Տիռնովո |
Բնակավայր | Վելիկո Տիռնովո |
Շինության ձև | արձան |
Ներկա վիճակ | կանգուն |
Mother Bulgaria, Veliko Tarnovo Վիքիպահեստում |
«Մայր Բուլղարիա» (բուլղար․՝ Майка България), հուշարձան, որը կանգնեցվել է փառաբանելու 4 պատերազմների ժամանակ ընկածների հիշատակը։ Գտնվում է բուլղարական Վելիկո Տիռնովո քաղաքում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը կառուցվել է 1935 թվականին։ Այն նվիրված է թվով չորս պատերազմներում ընկածների հիշատակին։ Այդ պատերազմներն են[2]՝
- Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878),
- սերբ-բուլղարական (1885),
- Առաջին Բալկանյան պատերազմ (1912-1913)
- Առաջին համաշխարհային պատերազմ (1914-1918)
Հուշարձան կառուցելու նպատակով հանգանակություն են կատարել Վելիկո Տիռնովոյի բնակիչները։ «Մայր Բուլղարիա» հուշարձանի ճարտարապետը դարձավ Սվետոսլավ Յոցովը։
Պաշտոնական բացման արարողությունը կայացել է 1935 թվականի մայիսի 7-ին։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մայր Բուլղարիա» հուշարձանի պատվանդանի մեջ դամբարան է, որտեղ կառուցված է հավերժական կրակը։ Դրա վրա բարձր պատվանդանն է։ Վերջինիս վրա տեղադրված է թագադրված ծնկաչոք կնոջ արձան, որը խորհրդանշում է Բուլղարիայի մորը։ Կնոջ արձանի ձախ ձեռքում ձիթենու ճյուղ է, որը խորհրդանշում է խաղաղությունը, իսկ աջ ձեռքին Բուլղարիայի ազգային դրոշն է։
Քիչ ներքևում, քառանկյուն պատվանդանի ամեն անկյունում տեղադրված են մարտիկ-զինվորների արձանները։
Պատվանդանի հիմքի բոլոր անկյուններում նշված են թվով 4 պատերազմների թվականները՝
- 1877-78
- 1885
- 1912-13
- 1915-18
Հուշարձանի շուրջը կառուցված է նստարաններով փոքրիկ այգի։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1944 թվականի սեպտեմբերի 9-ին «Մայր Բուլղարիա» հուշարձանի կնոջ արձանի թագը կտրեցին, որից հետո այն անհետացավ։ 1989 թվականի նոյեմբերին ոսկեջրած թագը վերադարձվեց նախկին տեղը։ Այդ թագի զանգվածը 20 կգ է, որի ոսկեջրման համար օգտագործվեց շուրջ 22 կարատ ոսկի։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Դետալ, որտեղ երևում են ձիթենու ճյուղը դրոշը և ոսկեջրած թագը
-
Մարտիկների արձաններից
-
Հուշարձանի տեսքը կողքից
-
Կից այգում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Паметник "Майка България"». www.veliko-tarnovo.bg. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Паметник "Майка България" (Град Велико Търново)». Guide Bulgaria (բուլղարերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Майка България" се окичи с позлатена корона(բուլղ.)
- Панорамное изображение памятника «Мать Болгария»
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մայր Բուլղարիա (հուշարձան) կատեգորիայում։ |