Մայրություն (քանդակ, Երևան, Ռուբեն Քոչար)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայրություն (քանդակ, այլ կիրառումներ)
| Մայրություն | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Համայնք | Նոր Նորք |
| Առաջին հիշատակում | 2016 թ. |
| Գտնվում է | Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Մոլդովական փ., 41/7 շենքի բակում |
| Բարձրություն | 2 մ |
| Քանդակագործ(ներ) | Ռուբեն Քոչար |
| Նյութ | բրոնզ |
| Շինարարության ավարտ | 2016, սեպտեմբերի 17 |
| Ներկա վիճակ | կանգուն
|
«Մայրություն» քանդակ, գտնվում է Երևանում, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցում, «Մարդու պտղաբերության կենտրոնի» տարածքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մայրություն» քանդակը ստեղծելու մտահղացումը պատկանում է «Մարդու պտղաբերության կենտրոնի» հիմնադիր և ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանին։ Ժամանակին մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարի որդին` ռեժիսոր և նկարիչ Ռուբեն Քոչարը, Էդուարդ Համբարձումյանին ցույց է տվել 1927 թվականին Փարիզում հոր կատարած էսքիզներից մեկը, որն այս արձանը կերտելու գաղափար է տվել[1]։ Համբարձումյանի հորդորով Ռուբեն Քոչարը ստեղծել է «Մայրություն» քանդակը, որը քանդակագործական նրա առաջին աշխատանքն է[2]։
Քանդակի բացումը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 17-ին[1]։