Մայրը (ֆիլմ, 1926)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրը
ռուս.՝ Мать
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպրոպագանդիստական ֆիլմ և համր կինո
Թվական1926
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎսեվոլոդ Պուդովկին
ՊրոդյուսերMezhrabpom-Film?
Սցենարի հեղինակNathan Zarkhi?
ԴերակատարներVera Baranovskaya?, Նիկոլայ Բատալով, Ivan Koval-Samborskij? և Վսեվոլոդ Պուդովկին
ՕպերատորAnatoli Golovnya?
ԵրաժշտությունՏիխոն Խրեննիկով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն88 րոպե
 Mother (1926 film) Վիքիպահեստում

«Մայրը» (ռուս.՝ «Мать»), 1926 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2], որը նկարահանել է ռեժիսոր Վսևոլոդ Պուդովկինը Նաթան Զարխիի սցենարով է։ Ֆիլմի սյուժեն վերցված է Ա. Մ. Գորկու «Մայրը» վեպից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն սկսվում են Վլասովների ընտանիքում վիճաբանության տեսարանից։ Դրանով իսկ արդեն ի սկզբանե բախվում են հեղափոխական որդին՝ Պավել Վլասովը և նրա հայրը՝ հարբեցող և սևհարյուրյակային, որը, ի վերջո, մահանում է սևհարյուրյակայինների նախաձեռնած մարտերից մեկում։ Պավել Վլասովը շարունակում է զբաղվել հեղափոխական գործունեությամբ, որի պատճառով նա ստիպված է իր տանը թաքցնել զենք։ Ինչը և նրան կործանել, քանի որ մայրը հերթական խուզարկության ժամանակ մատնում է արգելված զենքի գտնվելու վայրը՝ հույս ունենալով, որ դա որդուն կօգնի խուսափել բանտից։ Սակայն արդեն հաջորդ դրվագում՝ դատարանի տեսարանում, Նիլովնան տեսնում է, որ իրեն խաբել են, և բռնում է հեղափոխության ուղին։ Պավել Վլասովը դատապարտվում է և բանտարկվում, որտեղ նա մտադիր չէ երկար մնալ։ Վլասովն սկսում է պատրաստվել փախուստի, որը պետք է տեղի ունենա մայիսմեկյան ցույցի ժամանակ։ Փախուստը հաջողվում է։ Պավել Վլասովը միանում է ցուցարարներին, որտեղ գտնում է իր մորը։ Սակայն ցույցի մասին լուրն արդեն հասցվել է իշխանություններին, որոնք դրա ցրման համար ուղարկում են հեծյալ ոստիկանության ջոկատին։ Փոխհրաձգության արդյունքում Պավել Վլասովը մահանում է մոր գրկում, իսկ նա, կորցնելով որդուն, վերցնում է կարմիր դրոշը, և հպարտորեն գլուխը բարձրացրած, մահանում է ժանդարմական ձիերի սմբակների տակ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերա Բարանովսկայա – Նիլովնա, Մայր
  • Նիկոլայ Բատալով – Պավել Վլասով
  • Ալեքսանդր Չիստյակով – Վլասով-հայր
  • Իվան Կովալ-Սամբորսկի – Վեսովշչիկով, երիտասարդ բանվոր
  • Վսևոլոդ Պուդովկինոստիկանության սպա
  • Իվան Բոբրով – երիտասարդ բանտարկյալ
  • Ալեքսանդր Գրոմով – հեղափոխական
  • Վլադիմիր Ուրալսկի – ուսանող
  • Ն. Վիդոնով – բանվոր
  • Աննա Զեմցովա – Աննա, ուսանողուհի
  • Ֆյոդոր Իվանով – բանտապահ
  • Վասիլի Սավիցկի – կամակատար-սևհարյուրյակային
  • Վյաչեսլավ Նովիկով – բանվոր (լուսագրերում նշված չէ)
  • Պ. Պոլտորացկի – դատավոր (լուսագրերում նշված չէ)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927 թվականին ֆիլմի կրկնօրինակը տարվել է Սորենտո՝ Գորկու մոտ։ Անաստասիա Ցվետաևան «Ուղևորություն Գորկու մոտ» (ռուս.՝ «Поездка к Горькому») պատմվածքում նկարագրել է ֆիլմի փակ դիտումը, որին ներկա են եղել Մ. Գորկին, նրա որդին՝ Մաքսիմը, խորհրդային դեսպան, գրականագետ-ռոզենկրեյցեր Բ. Մ. Զուբակինը և Սորենտոյում ֆաշիստական վարչակազմի ներկայացուցիչները[3]։
  • Բրյուսելում (1958) համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում աշխարհի քննադատների անցկացրած հարցման համաձայն՝ ֆիլմն զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, իսկ ռեժիսոր Վ. Պուդովկինը՝ տասներորդը կինոյի պատմության մեջ լավագույնների թվում։
  • Բրյուսելում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում երիտասարդ կինոռեժիսորների քվեարկության արդյունքում ֆիլմը ճանաչվել է բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն վեց ֆիլմերի շարքում։
  • Ֆիլմը երրորդն է ճանաչվել աշխարհի Կինոգետների հարցման արդյունքներով, որն անցկացրել է իտալական «Ա. Մոնդադորի» հրատարակչությունը Միլանում՝ կինոարվեստի պատմության մեջ լավագույն հարյուր ֆիլմերի հայտնաբերման համար (1978)։
  • Ալեքսանդր Չիստյակովի առաջին դերն է կինոյում, որը Ռուսաստանի չեմպիոն է դարձել մուրճը նետում մարզաձևից։
  • Մի ժամանակ ստուդիայում նույնիսկ մտադրություն է եղել ֆիլմին այլ անուն տալ՝ «Հայր»։ Այդ տարբերակի սցենարի ընթացքում Նիլովնան պատահական գնդակի զոհ է դարձել, իսկ գիտակցության վերակառուցման և հեղափոխությանը մասնակից դառնալու ողջ բարդ գործընթացը «փոխանցվել է» Վլասով հորը։
  • Սկզբում ենթադրվում էր, որ Նիլովնային կմարմնավորի Մարիա Բլյումենտալ-Տամարինա։
  • «Կինո» թերթի թղթակցի հետ զրույցում Դուգլաս Ֆերբենքսը հայտարարել է, որ «Պոտյոմկինից» հետո նա «վախենում էր դիտել խորհրդային ֆիլմերը, մտածում էր, որ «Պոտյոմկինը» եզակի է, բայց հիմա համոզվել է, որ ԽՍՀՄ-ը կարող է բացառիկ ֆիլմեր ցուցադրել, և որ «Մայրը» կինեմատոգրաֆիական առումով սարսափելի բարձր արժեք ունի»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Roger Manvell (1955). The Film and the Public. Pelican Books. էջեր 112–116.
  2. «Мать». VokrugTV.
  3. Анастасия Цветаева: Воспоминания // Поездка к Горькому
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրը (ֆիլմ, 1926)» հոդվածին։