Մայրա Ասարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայրա Ասարե
Ծնվել էմարտի 8, 1960(1960-03-08)
ԾննդավայրՍիգուլդա, Riga District, Լատվիա
Վախճանվել էհոկտեմբերի 25, 2015(2015-10-25) (55 տարեկանում)
Մասնագիտությունգրող
ՔաղաքացիությունFlag of Latvia.svg Լատվիա

Մայրա Ասարե (լատիշ․՝ Maira Asare, մարտի 8, 1960(1960-03-08), Սիգուլդա, Riga District, Լատվիա - հոկտեմբերի 25, 2015(2015-10-25)), լատվիացի արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ:

Ծնվել է Սիգուլդայում: Պոեզիայում առաջին փորձերն արել է 28 տարեկանում: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել «Այն ո՞վ է խաղում կկվի հետ» վերնագրով (1995), որն արժանացել է «Պոեզիայի օրեր» փառատոնի մրցանակին: Սրան հաջորդել են «Ճանապարհ դեպի Տույա» (2009), «Հանզայի սառը կրակը» (2010, համահեղինակ՝ Սերգեյ Մորեյնո) ժողովածուները: 2009 թվականին լույս է տեսել Ասարեի առաջին արձակ ստեղծագործությունը՝ «Կանանց զոնա» վեպը: Նույն տարում ստացել է Տարվա գրական մրցանակ և՛ «Արձակ», և՛ «Պոեզիա» անվանակարգերամ «Կանանց զոնա» և «ճանապարհ դեպի Տույա» գրքերի համար: Թարգմանություններից առավել աչքի են ընկնում Սաշա Սոկոլովի «Դպրոց հիմարների համարը» (2010), Միխայիլ Շիշկինի «Նամակագիրքը» (2012), «Լատվիայի ռուս գրողների անթոլոգիան» (2011), որի նաև կազմողն է: Աշխատել է Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի լատվիերեն թարգմանության վրա:

Ապրել է Վենտսպիլս քաղաքում[1]:

Մայրա Ասարեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրճ: Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 15-21: Լատվիերենից թարգմ.՝ Նաիրա Խաչատրյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 14: