Մայրամախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայրամախոտ
Մայրամախոտ
Մայրամախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ենթաընտանիք Teucrioideae
Ցեղ Լերդախոտ (Teucrium)
Տեսակ Մայրամախոտ (T. polium)
Միջազգային անվանում
Teucrium polium

Մայրամախոտ (լատ.՝ Teucrium polium)՝ ենթաթուփ և դեղաբույս է, տարածված է Միջերկրական ծովի հարակից շրջաններում և Միջին Արևելքում։ Ծաղիկները փոքր են և գույնը տատանվում է վարդագույնից սպիտակ, տերևներն օգտագործվում են խոհարարության և բժշկության մեջ, մասնավորապես ստամոքսի հիվանդությունների դեպքում։ Դիտվել է առաջընթաց նաև վիսցերալ ցավերի բուժման համար։ Պարսկական ավանդական բժշկության մեջ մայրամախոտն (Պարսկաստանում կոչվում է 'kalpooreh') օգտագործվում է որպես հիպերտոնիայի, փորլուծության դեմ, ունի հակաբակտերիալ, հակաբորբոքիչ ազդեցություն, օգտագործվում է շաքարախտի դեպքում։ Ինչևէ, 2003 թ.-ին անցկացված գիտական ուսումնասիրությունները շաքարախտի դեպքում չեն հայտնաբերել որևէ դրական ազդեցություն։ 2006 թ.-ին գիտական ուսումնասիրությունները հաստատել են մայրամախոտի հակասպազմային, anti-nociceptive հատկությունները։ Մայրամախոտն անհրաժեշտ է օգտագործել զգուշությամբ, քանի որ այն թունավոր է լյարդի և երիկամների համար։

Մայրամախոտի սպիրտային քամուկը գործում է որպես թրթռահարման ազդեցությամբ գլխուղեղում առաջացած ախտաբանական շեղումները շտկող միջոց։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]