Մայկոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայկոնգ
Մայկոնգ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Շնազգիներ
Ցեղ Գայլեր
Տեսակ Գայլ
Ենթատեսակ Մայկոնգ
Լատիներեն անվանում
Cerdocyon thous
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մայկոնգը (լատին․՝ Cerdocyon thous) նաև ծովախեցգետին ուտող աղվես, շնազգիներին պատկանող կենդանի է, որը հանդիպում է միայն Հարավային Ամերիկայում։ Ունի բազմաթիվ անվանումներ՝ անտառային աղվես, թփուտների աղվես, փոքր գայլ, սավաննայի աղվես և այլն։ Անվանումը ծագում է հունարեն աղվես և շուն բառերի միացությունից, քանի որ այս կենդանին ունի և՛ աղվեսին, և՛ շանը հատուկ առանձնահատկություններ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ մայկոնգի հետքը հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայում։ Նա բնակվել է այնտեղ 6 միլիոն տարի առաջ։ Մոտավորապես 3 միլիոն տարի առաջ այս տեսակը հայտնվել է նաև Հարավային Ամերիկայում։ Այսօրվա դրությամբ մայկոնգի ամենամոտ ազգակիցը համարվում է կարճականջ շունը։ Հնում եղել են այս տիպի ուրիշ կենդանիներ, որոնք արդեն վերացել են։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայկոնգ

Մայկոնգը միջին չափսի կենդանի է։ Ունի մոտ 5-8 կգ քաշ։ Մարմնի երկարությունը մոտ 64 սմ է, պոչինը՝ 28 սմ։ Ոտքերը կարճ են և շատ ամուր։ Պոչը մարմնի չափսերի համեմատ շատ երկար է։

Մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայկոնգի մորթին ունի չոր և հաստ մազածածկ։ Հիմնականում այն ունի կարմրավուն-մոխրագույն երանգ։ Դեմքին և ոտքերին հարող հատվածի մազերը կարմրավուն են, իսկ ականջները և պոչը՝ սև։ Ի տարբերություն այլ կենդանիների մայկոնգի մորթին բարեբախտաբար չի օգտագործվում որպես հագուստ։

Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայկոնգը սնվում է փոքր կենդանիներով՝ խեցգետիններ, տարբեր սողուններ և փոքր թռչուններ, ջրային մանր կենդանիներ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս կենդանու սննդի մեծ մասը կազմում են երկկենցաղները և կրծողները։ Բացի թվարկվածներից, մայկոնգը ուտում է նաև տարբեր մրգեր, ձվեր, ձկներ, մողեսներ, խեցեմորթներ։ Սնունդը կախված է նաև տարվա եղանակից և կենդանու ապրելու վայրից։ Թաց եղանակներին մայկոնգը ավելի շատ ուտում է խեցգետին և խեցեմորթներ իսկ ավելի չոր եղանակներին՝ միջատներ։ Մայկոնգը հիմնականում որսում է գիշերը և նախընտրում է իր օրն անցկացնել ուրիշ կենդանիների փորած բներում։ Այս կենդանին կարգավորում է վնասակար միջատների և կրծողների քանակը։

Պահվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայկոնգները սովորաբան ապրում են փոքր խմբերով և որսում են միասին։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր մայկոնգ իր տրամադրության տակ ունի մոտ 4 քառակուսի կիլոմետր տարածք։ Տարածքը նրանք նշում են իրենց հոտը թողնելով ծառերի վրա։ Տարվա ավելի չոր եղանակներին մայկոնգը ավելի մեծ ուշադրություն է հատկացնում տարածքին և դրա պահպանմանը, իսկ խոնավ եղանակներին ՝ ավելի քիչ։ Խոնավ ժամանակ որսը ավելի հեշտ է ընթանում և կենդանիները ավելի շատ են։ Մայկոնգները իրենց բույնը հիմնում են առատ խոտածածկ ունեցող տեղերում և թփուտներում։ Բները ունենում են մի քանի մուտք։ Չնայած նրան որ նրանք հեշտությամբ կարող են փորել և պատրաստել իրենց սեփական բները, մայկոնգները նախընտրում են ապրել ուրիշ կենդանիների լքված բներում։ Մայկոնգները կարող են արձակել տարբեր տիպի հնչյուններ՝ հաչոց, ոռնոց, մռնչոց և այլն։ Նրանք օգտագործում են ձայնային ազդանշաններ, եթե կորցնում են իրար։ Ուրախության ժամանակ նրանք տատանում են պոչը։ Տարբեր տիպի կենդանիներ որսալուց օգտագործվում են տարբեր հմտություններ։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայկոնգի ձագուկ

Մայկոնգները, ինչպես այլ տրոպիկական կենդանիներ, չունեն բազմացման կոնկրետ շրջան։ Նրանք կարող են տարեկան երկու անգամ ձագեր ունենալ։ Սովորաբան դա լինում է հունիս-հուլիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Ծնվում են մեկից երեք ձագեր։ Ձագերը անպաշտպան են ՝ կույր և խուլ։ Աչքերը բացվում են երկու շաբաթական հասակում։ Մորից կաթ են խմում կյանքի առաջին երեք ամիսներին։ Մեկ ամսական հասակում նրանք արդեն սկսում են ուտել ավելի կոշտ և չուր ուտելիքներ։ Ձագերի մորթին գորշ գույնի է և բացանում է տարիքի հետ միասին։ Սեռական հասունության հասնում են ինը ամսականում, որից հետո էլ սկսում են նշել իրենց տարածքը՝ իրենց մեզը թողնելով ծառերի և թփերի վրա։

Սպառնացող վտանգները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայկոնգի պաշտպանության համար ծրագիրներ չեն իրագործվել։ Չնայած այն փասին, որ այս կենդանու մորթին չի օգտագործվում առևտրական նպատակներով գրանցվել են որսորդության բազմաթիվ դեպքեր։ Մայկոնգը գյուղատնտեսությանը վնաս չի հասցնում։ Քաղաքների և գյուղերի չափսերի մեծացման պատճառով մայկոնգի ապրելու տարածքը քիչ-քիչ փոքրանում է։ Բացի դրանից փողոցային շները, որոնք բազմաթիվ վարակիչ հիվանդությունների տարածող են, վտանգ են ներկայացնում մայկոնգի թվաքանակին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայկոնգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայկոնգ» հոդվածին։