Մամքան Դոփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մամքան Դոփյան
Մահացել է1315

Մամքան (- 1315), Խաչենի Դոփյանների իշխանական տան Ծարա ճյուղի իշխանուհի։

Քուրդ Ա Վաչուտյանի և Խորիշահի դուստրը։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնանալով Դոփի՝ Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանների քրոջ թոռ, Խաչենի, Ականի, Հանդաբերդի, Ծարի գահակալ իշխանաց-իշխան Հասան Բ-ի հետ, Մամքանն աչքի է ընկել որպես իր դարի մեծահարուստ բարերարներից մեկը։ Ամենայն հավանականությամբ նա ամուսնացել է 1287 թվականից առաջ, քանի որ այդ թվականին Հասան Բ-ն մահացել է։ Հայրենի տիրույթներում նա կանգնեցրել է խաչքարեր, նվիրատվություններ կատարել վանքերին։ Մամքանը և որդին՝ Գրիգոր Ա-ն, 1310 թվականին նվերներ են տվել Դադի վանքին։ Այս արձանագրությունը առաջինն է, որ թվակիր է։ Կան այլ արձանագրություններ, որ թվագրված չեն։ Արձանագրությունների մեջ Մամքանն իրեն միշտ կոչում է «ամուսին արիականին Հասանայ» կամ ուղղակի «ամուսին Հասանայ»։ Հասան Բ-ի հիշատակին Մամքանն ու Գրիգոր Ա-ն Դաշքենդի Աստվածածին եկեղեցուն ջրաղաց, հող և այլ նվերներ են տվել։ Մամքանը մահացել է 1315 թվականին և թաղվել հայրենի Դադի վանքի իշխանական տապանատանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Հայազն, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի։ Երևան, 2005 թ., էջ 76-77։