Հասան Բ Դոփյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Հասան Բից)
Հասան Բ Դոփյան | |
---|---|
Մահացել է | 1287 |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ծնողներ | հայր՝ Գրիգոր Դոփյան |
Երեխաներ | Q4149019? |
Հասան Բ Դոփյան (ծննդյան թվականն անհայտ է - 1287 թ.), Խաչենի, Ականի, Հանդաբերդի, Ծարի գահակալ, իշխանաց-իշխան։
Գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասան Բ-ն Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ՝ Դոփի թոռն է (նրա անունով է իշխանական այդ տոհմին տրվել Դոփյաններ անվանումը), Գրիգոր Ա-ի որդին։ Հասան Բ-ն մասնակցել է Հուլավյան տիրակալների արշավանքներին և քաջության շնորհիվ վերանվաճել իր հայրենի տիրույթները։ Նրա որդի Գրիգոր Ա-ն հոր հիշատակին կանգնեցրած խաչքարի պատվանդանին փորագրել է տվել, որ իր հայրը հայրենի տարածքները նվաճել է որպես,, պարգև քաջութեան,,։ Հասան Բ-ի կինն էր Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, այդ ժամանակի ամենաազդեցիկ անհատներից մեկի իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանի դուստր Մամքանը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում։ Երևան, 1975 թ.։
- Տիգրան Հայազն, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի։ Երևան, 2005 թ., էջ 76։
- ՊետրոսՅանց Տիգրան, Վաչուտյաններ, Ե., 2023: