Հասան Բ Դոփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասան Բ Դոփյան
Մահացել է1287
Ծնողներհայր՝ Գրիգոր Դոփյան
ԵրեխաներQ4149019?

Հասան Բ Դոփյան (ծննդյան թվականն անհայտ է - 1287 թ.), Խաչենի, Ականի, Հանդաբերդի, Ծարի գահակալ, իշխանաց-իշխան։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասան Բ-ն Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ՝ Դոփի թոռն է (նրա անունով է իշխանական այդ տոհմին տրվել Դոփյաններ անվանումը), Գրիգոր Ա-ի որդին։ Հասան Բ-ն մասնակցել է Հուլավյան տիրակալների արշավանքներին և քաջության շնորհիվ վերանվաճել իր հայրենի տիրույթները։ Նրա որդի Գրիգոր Ա-ն հոր հիշատակին կանգնեցրած խաչքարի պատվանդանին փորագրել է տվել, որ իր հայրը հայրենի տարածքները նվաճել է որպես,, պարգև քաջութեան,,։ Հասան Բ-ի կինն էր Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, այդ ժամանակի ամենաազդեցիկ անհատներից մեկի իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանի դուստր Մամքանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում։ Երևան, 1975 թ.։
  • Տիգրան Հայազն, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի։ Երևան, 2005 թ., էջ 76։