Մամուլի չորս տեսություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մամուլի չորս տեսություններ (կամ զանգվածային հաղորդակցության նորմատիվ տեսություններ), ամերիկացի սոցիոլոգներ Ֆ․ Սիբերթի, Թ․ Փեթերսոնի և Ու․ Շրամմի 1956 թվականին ստեղծված դասական աշխատանքը, որում ուսումնասիրվում են մամուլի և իշխանության հարաբերությունները պետության կառավարման տարբեր ձևերի դեպքում և տարբեր ժամանակաշրջաններում։ Այս տեսությունները կենտրոնանում են նրա վրա, թե «ինչպես կարող են և ինչպես պետք է գործեն ԶԼՄ-ները համաձայն տվյալ հասարակության նորմերի և արժեքների»[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նորմատիվ տեսություն» տերմինն առաջին անգամ օգտագործվել է ԱՄՆ-ում Սառը պատերազմ-ի թեժ տարիներին։ Հաճախ այն անվանում են նաև «զանգվածային հաղորդակցության արևմտյան տեսություն»։

Նորմատիվ տեսություններն իրենց կատարյալ ձևով այսպիսին են՝ մեդիահամակարգը պետք է ղեկավարվի և օգտագործվի հանրապետության, իշխանության, քաղաքական լիդերների և հասարակության կողմից։ Տվյալ տեսությունները նման չեն մյուսներին, քանի որ դրանք «հիմնված չեն էմպիրիկական հետազոտությունների վրա», այլ այն բանի, թե ինչպես պետք է վարվի մեդիան իդեալական դրություններում։ Նորմատիվ տեսություններն ավելի շատ ուսումնասիրում են մամուլի կառավարության փոխհարաբերությունները, քան մամուլի և հասարակության։ Նրանք կենտրոնացած են այն բանի վրա, թե ով է ղեկավարում մեդիան, ինչպես նաև ով է այն ղեկավարում երկրում։ «Զանգվածային լրատվամիջոցների տեսությունների առաջին համեմատական նկարագրության փորձը կատարեցին Սիբերթը, Փեթերսոնն ու Շրամմն իրենց «Մամուլի չորս տեսություններ» աշխատությունում, որը լույս է տեսել 1956 թվականին»[1]։ Մի փոքրիկ գիրք է հրատարակվել Իլինոյիսի համալսարանում և վերահրատարակվել շատ անգամներ (ավելի քան 80 000 օրինակ)։ Բացի այդ, կարծիք կա, որ «Մամուլի չորս տեսություններ» աշխատությունը ամենաշատ լեզուներով թարգմանված գիրքն է ժուռնալիստիկայի և զանգվածային հաղորդակցության դաշտում։ Աշխատանքը մի քանի տասնամյակ շարունակ հսկայական հաջողություն ունեցավ, քանի օր լրացնում էր գիտնականների և ժուռնալիստիկայի ոլորտում մասնագետների պառակտվածությունը։ ԶԼՄ-ների զարգացման հետ մեկտեղ պետք եկավ «հասարակությունում հստակ ձևավորել զանգվածային լրատվամիջոցների դերերն ու նպատակները, այդ թվում նաև դրա կապը քաղաքականության հետ։ Սակայն այդ ժամանակաշրջանում տվյալ ոլորտում գոյություն ունեին շատ քիչ աշխատանքներ, այդ պատճառով նույնիսկ այդ քանակի շարադրությունները կարող էին մեծ դեր ունենալ և դառնալ դասական»[2]։ Համաձայն վերնագրի, գրքում ուսումնասիրվում են չորս տեսություններ՝ ավտորիտար, լիբերալ, սոցիալական և խորհրդային։ Տվյալ տեսությունները հայտնվեցին, պատասխանելով «Ինչու՞ գոյություն ունի այդքան տարբեր ձևերի մեդիա և տարբեր երկրներում ենթարկվում է տարբեր մարդկանց» հարցին։ Այս տեսությունների հեղինակներն իրենց դատողությունները սկսեցին այն դրույթից, որ «մամուլը մշտապես ընդունում է այդ ձևն ու երանգը, որը թելադրում է տվյալ սոցիալական և քաղաքական համակարգը»[3]։

Տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտորիտար[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգվածային հաղորդակցության բոլոր ձևերը գտնվում են կառավարական էլիտայի կամ ազդեցիկ բյորոկրատների ղեկավարության ներքո։ «Նրանց անհրաժեշտ է ղեկավարել ԶԼՄ-ները, որպեսզի մարդկանց պաշտպանեն մարդկանց զանգվածային հաղորդակցության որևէ ձևի՝ ինֆորմացիայի կամ նորության կողմից ստացվող ազգային սպառնալիքներից»[4]։ Ավտորիտար համակարգում մամուլը համարվում է երկրում ղեկավարի ազդեցության մեծացման կամ փոքրացման գործիք։ Իշխանություններն ունեն յուրաքանչյուր լրատվամիջոցի վրա ազդելու իրավունք, որը դրսևորվում է հարկերի օգտագործմամբ, տնտեսական պատժամիջոցների, լրագրողներին վարքագծի կանոններին ենթարկվել ստիպելով։ Թերթերի և այլ ԶԼՄ-ների հրատարակությունները կատարվում են արտոնագրերի հիման վրա և հատուկ թույլտվությամբ և գրաքննությամբ։

Լիբերալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլի լիբերալ տեսությունը հիմնված է լիբերալիզմի փիլիսոփայության վրա, որն առաջինն ընդունվել է Անգլիայում, այնուհետև ԱՄՆ-ում[5]։ Այդ տեսության համաձայն ԶԼՄ-ների բոլոր միջոցները պետք է լինեն անձնական սեփականություններ և մրցեն միմյանց հետ ազատ շուկայում[6]։ Այս տեսությունում մարդին ռացիոնալ են և նրանց ռացիոնալ մտքերը օգնում են հասկանալ ինչն է լավ և ինչը՝ վատ։ Լիբերալ տեսությունը ավտորիտար համակարգի կատարյալ հակառակ տարբերակն է։ Այդպիսով, որքան քիչ է իշխանությունը մասնակցում ԶԼՄ-ների գործունեության մեջ, այնքան ավելի լավ է։ Սակայն տվյալ տեսությունը կրում է մի քանի սահմանափակումներ, ինչպիսիք են անձի հեղինակության պաշտպանությունը, ոչ հարիր նյութերի տարածումը[6]։

Սոցիալական[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի կեսին զարգացած երկրների մեծ մասն օգտագործում էր մամուլի հենց այս տեսությունը, որն ասոցացվում է 1949 թվականին ԱՄՆ-ի «Մամուլի ազատության հանձնաժողովի» հետ։ Այս տեսությունն իրենից ներկայացնում է լիբերալ տեսության հաջորդ փուլն ու զարգացումը[7]։ Սոցիալակն տեսությունը թույլ է տալիս առանց գրաքննության ազատ մամուլ, սակայն միևնույն ժամանակ մամուլի պարունակությունը պետք է լինի հասարակության իշխանության ներքո։ Մասս-մեդիան կարևոր ֆունկցիաներ է կատարում հասարակությունում։ Այժմ նորություները պետք է ներկայացվեն մաքուր, ազատ ձևով, առանց որևէ գնահատականի, որը կարելի է ցուցաբերել խմբագրական մեկնաբանություններում[8][9]։

Խորհրդային-կոմունիստական[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային տեսության մեդիան իրենից ներկայացնում է ԽՍՀՄ-ում ԶԼՄ-ների կատարյալ ենթարկումը կոմունիստական կուսակցությանը։ ԶԼՄ-ների ղեկավարությունը վստահվում են միայն կուսակցության հավատարիմ անդամները։ Լրատվամիջոցների բոլոր ձեռնարկությունները համարվում են հասարակության սեփականություն, որոնց նպատակն է նպաստել սոցիալիստական համակարգի հաջողությանն ու սատարմանը։ Եթե սոցիալական տեսությունում մամուլը պատասխանատվություն է կրում սեփական խղճի առջև, ապա խորհրդային տեսությունում՝ պրոլետարիատի[9]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ «Մամուլի չորս տեսություններ» գիրքը շատ մեծ ու կարևոր ներդրում էր մամուլի ազատության ուսումնասիրության մեջ[10], շատ փիլիսոփաներ և գիտնականներ մերժեցին Սիբերթի, Փեթերսոնի և Շրամմի տեսությունները։ Նրանցից մեկը ամերիակացի գիտնական Ջոն Ներոնն էր, ով 1995 թվականին գրել էր «Վերջին օրենք» գիրքը։ Այդ գրքում զանգվածային հաղորդակցության տարբեր դպրոցների ութ ներկայացուցիչներ քննադատում են 1950-ականների դասական տեսությունների ազդեցությունը։ Հեղինակները պնդում են, որ «Մամուլի չորս տեսություններ» գրքում խոսվում է մի աշխարհի մասին, որը սուզվել էր Սառը պատերազմի մեջ, և որն այլևս գոյություն չունի։ «Վերջին օրենք» գրքում Ներոնը պնդում է, որ «չորս տեսությունները իրենցից չորս տեսություն չեն ներկայացնում, այլ ընդամենը նկարագրվում է մեկ տեսություն չորս տարբերակով»[11], որոնց տվյալները հնացել են։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Four theories of the press: The Authoritarian, Libertarian, Social Responsibility, and Soviet Communist Concepts of what the Press Should be and Do», F.Siebert^ W. Schramm, University of Illinois Press, 1956[12]
  • «Модели развития СМИ», Жанна Сейтжанова, 2001—2002[13]
  • «Last rights: Revisiting Four Theories of the press», William E.Berry, University of Illinois Press, 1995[14]
  • «Социально-правовые теории прессы», Четвертков Н. В. № 3,(23) 2012[15]

Ծանոոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Нормативные теории массовых коммуникаций». 07.10.2006.
  2. Kaarle Nordenstreng (1997). «Beyond the four theories of the press» (PDF). Uitgevejj, Tiensestraat,.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Зиберт, Петерсон, Шрамм Четыре теории прессы. — 1956.
  4. «Authoritarian theory». Communication theory.
  5. Жанна Сейтгианова (2001-2002). «Модели развития СМИ».
  6. 6,0 6,1 «Опыт регулирования информационных отношений». Закон сегодня. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. «Communication theory». Social Responsibility Theory.
  8. Четвертков Николай Васильевич (2012). «Социально-правовые теории прессы».
  9. 9,0 9,1 «Четыре теории прессы».
  10. William E. Berry Last rights: Revisiting Four Theories of the press. — University of Illinois Press, 1995.
  11. Kaarle Nordenstreng (1997). «Beyond the four theories of the press» (PDF). Uitgevejj, Tiensestraat, Belge.
  12. «Four theories of the press».
  13. «Модели развития СМИ».
  14. «Last rights» (PDF).
  15. «Социально-правовые теории прессы».