Մամիկոն Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամիկոն Դարբինյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1908(1908-12-25)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 17, 1969(1969-04-17)[1] (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1929)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1958) և պրոֆեսոր (1954)
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Մամիկոն Վարդանի Դարբինյան (դեկտեմբերի 25, 1908(1908-12-25), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 17, 1969(1969-04-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1954)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը, 1927 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում որպես վերլուծական քիմիայի (1954-1963), անօրգանական քիմիայի (1963-1969) ամբիոնի վարիչ։ Զբաղվել է Հայաստանի լեռնային ապարների և հանքանյութերի ուսումնասիրմամբ և վերամշակմամբ, տեղական հումքից մետաղական մագնեզիումի, նրա աղերի ու օքսիդների ստացման տեխնոլոգիայով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 313 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=2812