Մամիկոն Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մամիկոն Ասլանյան
Վանաձորի քաղաքապետ
 2016
 
Կուսակցություն՝ ՀՀԿ
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1973, դեկտեմբերի 24
Ծննդավայր Սպիտակի շրջան, Սարամեջ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Զավակներ երկու որդի

Մամիկոն Լևուշի Ասլանյան (դեկտեմբերի 24, 1973), ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի գործիչ, Վանաձորի քաղաքապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոռու մարզի, Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 թվականին Ոսկե մեդալով ավարտել է Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը:
  • 1991-1996 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել իրավաբան-իրավագետի որակավորում:

Աշխատանքային և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996-1998 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես վաշտի հրամանատարի տեղակալ, պահեստազորի սպա է:
  • 1998-1990 թվականների աշխատել է Վանաձորի Պատանի բնասերների փորձակայանում որպես բանվոր:
  • 1990-1991 թվականներին աշխատել է Վանաձորի թիվ 5 միջնակարգ դպրոցում որպես լաբորանտ:
  • 1998-1999 թվականներին դասավանդել է Վանաձորի Մխ. Գոշ համալսարանում:
  • 1999 թվականին աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում որպես իրավաբան:
  • 1999-2007 թվականներին աշխատել է Սպիատակ քաղաքի նոտարական գրասենյակում որպես պետական նոտար:
  • 2007 թվականից մինչև օրս աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության Լոռու մարզի Վանաձորի նոտարական տարածքի նոտար[1]:
  • 2012-2014 թվականներին եղել է ՀՀ Նոտարական պալատի նախագահ, ՀՀ Արդարադատության նախարարությանը կից Հանրային խորհրդի անդամ:
  • «Մաշտոց կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ է:

Մի շարք մասնագիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մաշտոց կրթամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից 2015 թվականին պարգևատրվել է «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով:
Նախորդող
Սամվել Դարբինյան
Վանաձորի քաղաքապետ
Մամիկոն Ասլանյան

2016 -
Հաջորդող
Ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]