Jump to content

Էլմար Մամեդյարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մամեդյարով Էլմարից)
Էլմար Մամեդյարով
ադրբ.՝ Elmar Məmmədyarov
Դրոշ
Դրոշ
(6-րդ) Ադրբեջանի արտգործնախարար
2004 թվականի ապրիլի 2 - 2020 թվականի հուլիսի 16
Նախորդող Վիլայատ Գուլիև
Հաջորդող Ջեյհուն Բայրամով
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Կիևի պետական համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 2, 1960(1960-07-02) (64 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն  Ադրբեջան
Հայր Մահերրամ Մամեդյարով
Մայր Իզիդա Իբրահիմբեկովա
 
Պարգևներ
«Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա) 1st degree "For Service to the Fatherland" order Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի կոմանդոր Commander of the Cross of the Order of Merit of the Republic of Poland և «Ղազախստանի Հանրապետության անկախության 25 տարի» մեդալ

Էլմար Մագերրամ օղլի Մամեդյարով (ադրբ.՝ Elmar Məhərrəm oğlu Məmmədyarov, հուլիսի 2, 1960(1960-07-02), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դիվանագետ և պետական գործիչ, Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար (2004-2020)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլմար Մամեդյարովը ծնվել է 1960 թվականին Բաքու քաղաքում, քիմիկոսների ընտանիքում։ Նրա հայրը՝ Մագերրամ Մամեդյարովը արմատներով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող Յայջի գյուղից է, նա նաև Մեծ հայրենական պատերազմի մասնակից է և որպես տնօրեն աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի միկրոկենսաբանական ինստիտուտում[1]։ Հայրը երիտասարդ տարիքից ճանաչել է Հեյդար Ալիևին[1], ով հետագայում դարձավ անկախ Ադրբեջանի ղեկավարը։ Էլմար Մամեդյարովը ունի նաև եղբայր՝ Այազ Մամեդյարովը, ով բժշկական գիտությունների դոկտոր է, նաև Ռուսաստանի բժշկական Ակադեմիայի մանկաբուժական բաժանմունքի վարիչն է[1]։

1982 թվականին Էլմար Մամեդյարովը ավարտել է Կիևի պետական համալսարանի միջազգային հարբարությունների և միջազգային իրավունքի ֆակուլտետը։ 1982-ից 1988 թվականներին աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Արտաքին գործերի նախարարությունում որպես երկրորդ, ապա առաջին քարտուղար։ 1991 թվականին թեկնածուական է պաշտպանել ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում։ 1989—1990 թվականներին սովորել է Բրաունովյան համալսարանի Արտաքին քաղաքականության պլանավորման փոխանակման կենտրոնում։

1991—1992 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության քաղարձանագրությունների բաժնի վարիչի պաշտոնը։ 1992-ից 1995 թվականներին հանդիսացել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության քարտուղարը 1995—1998 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչությունը։ 1998—2003 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության խորհրդականներից մեկը։ 2003—2004 թվականներին հանդիսացել է Իտալիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը։ 2004 թվականի ապրիլի 2-ին նշանակվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի` այդ պաշտոնում փոխարինելով Վիլայաթ Գուլիևին[2]։

Բացի մայրենի ադրբեջաներեն լեզվից, Մամեդյարովը տիրապետում է նաև անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պորտուգալերեն և ռուսերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Мустафаев Л. Служба Родине и науке // Газета Эхо. — 10.02.2015. — С. 5.
  2. МИД. Биографии: Эльмар Мамедъяров(չաշխատող հղում). Analitika.az