Մահվան հրեշտակը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահվան հրեշտակը
տեսակգեղանկար
նկարիչՕրաս Վերնե
տարի1851[1]
բարձրություն146 սանտիմետր[1]
լայնություն113 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1][1]
նյություղաներկ[1][1] և կտավ[1][1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
կայք
Ծանոթագրություններ

«Մահվան հրեշտակը» (անգլ.՝ Angel of the Death), ֆրանսիացի նկարիչ և դիվանագետ, ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Օրաս Վերնեի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1851 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 146 × 113 սմ։ «Մահվան հրեշտակը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մահվան հրեշտակը» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է քրիստոնեական այն հավատալիքը, ըստ որի Գաբրիել հրեշտակապետը գալիս է մահացածների մոտ և տանում նրանց հոգիները։ Այստեղ նկարված է մահացած երիտասարդ աղջիկ։ Նրա կրծքին Օրաս Վերնեն ոսկեգույն խաչ է պատկերել։ Աղջիկը գտնվում է երկնային լույսի ճառագայթների մեջ։ Սև հրեշտակը բռնել է աղջկա թևատակերից, որպեսզի նրան իր հետ տանի։ Մահճակալի սնարի մոտ ողբում է մի երիտասարդ տղամարդ։ Աջ կողմում հեղինակը բացված գիրք է վրձնել, որի վերևում Մարիամ Աստվածածնի սրբապատկերն է. սրբապատկերին ծառի ճյուղ է փակցված։ Վերջիններս լուսավորված են կանթեղի լույսով։ Նկարի աջ կողմի ամենաներքևում հեղինակի ստորագրությունն է ու ամսաթիվը՝ H. Vernet 1851:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մահվան հրեշտակը» կտավի սյուժեն ամենայն հավանականությամբ հեղինակի անձնական ողբերգության արդյունքում է ձևավորվել. մահացել էր նրա դուստրը՝ Լուիզան (1814-1848 թվականներ)։ Ըստ էության այս ստեղծագործությունը համարվում է այդ ողբերգական իրադարձության այլաբանական արգասիքը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականների վերջին «Մահվան հրեշտակը» ստեղծագործությունը գնել է կոմս Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կուշելյով-Բեզբորոդկոն։ Վերջինիս մահվանից հետո, ինչպես նրա հավաքածուի բոլոր նկարները, «Մահվան հրեշտակը» նույնպես, կտակի համաձայն, ընծայաբերվում է Ռուսաստանի գեղարվեստական ակադեմիայի թանգարանին։ Այստեղ նկարը տեղ է զբաղեցնում Կուշելյովսկի պատկերասրահի հատվածում։ 1868 թվականի պատկերասրահի քարտագրացուցակում գրվում է «Մահվան կողմից հափշտակված կինը»[4] անվանումով։ 1922 թվականին կտավը փոխանցվում է Պետական Էրմիտաժին։ 2014 թվականի վերջից այն ցուցադրվում է Գլխավոր շտաբի 314 սրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/37074/
  2. Государственный Эрмитаж. — Верне, Орас. «Ангел смерти».
  3. Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 89.
  4. Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 245.