Մահմուդ Շևքեթ փաշա
Մահմուդ Շևքեթ փաշա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Միության և Առաջադիմության Կոմիտե |
---|---|
Կրթություն՝ | Օսմանյան ռազմական քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սպա |
Ծննդյան օր | 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Բաղդադ, Baghdad Eyalet, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | հունիսի 11, 1913 կամ 1913 |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] |
Գերեզման | Ստամբուլ |
Թաղված | Ստամբուլ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Sulayman Fayiq? |
Պարգևներ | |
Մահմուդ Շևքեթ փաշա (թուրքերեն՝ Mahmud Şevket-paşa, 1856[1][2][3][…], Բաղդադ, Baghdad Eyalet, Օսմանյան կայսրություն - հունիսի 11, 1913 կամ 1913, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4]), Օսմանյան կայսրության ռազմական և քաղաքական գործիչ, Օսմանյան կայսրության մեծ վեզիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1856 թվականին Բաղդադում։ Նրա ընտանիքը չեչենական[5] արմատներ ունի, պապը Թիֆլիսից տեղափոխվել է Իրաք, որտեղ տոհմի ներկայացուցիչները մի քանի սերունդ բարձր ղեկավար պաշտոններ են զբաղեցրել։ Շևքեթ փաշայի նախնիները Արևելյան Չեչնիայից տեղափոխվել են Թիֆլիս՝ փրկվելով արյան վրեժից։ Բաղդադի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի ռազմական ակադեմիա[6]։ 1882 թվականից զինվորական ծառայության մեջ էր։ Որոշ ժամանակ ուսումնասիրել է ռազմական գործը Ֆրանսիայում, ծառայել է Կրետեում, ապա սկսել է դասավանդել ռազմական ակադեմիայում։ Աշխատել է Կոլմար ֆոն դեր Գոլցի հետ, եղել է Գերմանիայի սպառազինությունների գնումների հանձնաժողովի կազմում։
1899 թվականին դարձել է բրիգադի գեներալ և նշանակվել է քննական հանձնաժողովի ղեկավար։ 1905 թվականից Կոսովոյի նահանգապետն է։ 1908 թվականի երիտթուրքերի հեղաշրջումից հետո գլխավորել է Սալոնիկում տեղակայված 3-րդ բանակը։ 1909 թվականի հեղաշրջման ճնշման ժամանակ նա գլխավորեց «Գործողության բանակը», որը գրավեց Ստամբուլը և ճնշեց ապստամբությունը։
1910 թվականին Մահմուդ Շևքեթը դարձավ 1-ին, 2-րդ և 3-րդ բանակների ռազմական նախարար և գլխավոր տեսուչ։ Նա ստիպված էր գործ ունենալ Ալբանիայում և Արաբիայում ապստամբությունների ճնշման հետ։ 1911 թվականին Մահմուդ Շևքեթը ստեղծեց Օսմանյան կայսրության Ռազմաօդային ուժերը։ 1912 թվականի հուլիսին Իտալա-թուրքական պատերազմում կրած պարտությունից հետո նրան հեռացրեցին ռազմական նախարարի պաշտոնից (այդ պաշտոնը զբաղեցրեց Նազըմ փաշան), երկրում իշխանության եկան լիբերալները։ Առաջին Բալկանյան պատերազմում երկրի պարտությունից հետո երիտթուրքերը կրկին վերցրին իշխանությունը, և 1913 թվականի հունվարի 23-ին Մահմուդ Շևքեթ փաշան նշանակվեց մեծ վեզիր, արտաքին գործերի նախարար և ռազմական նախարար։ 1913 թվականի հունիսին սպանվել է Նազիմ փաշայի ազգականներից մեկի կողմից՝ ի պատասխան Օսմանյան կայսրությունում պետական հեղաշրջման ժամանակ վերջինիս զոհվելու համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 20th Century Press Archives — 1908.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #103880079X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Mango, Andrew. Ataturk: The Biography of the Founder of Modern Turkey, (Overlook TP, 2002), стр. 549.
- ↑ Finkel, Caroline, Osman’s Dream, (Basic Books, 2005), 57; Istanbul was only adopted as the city’s official name in 1930...
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|