Մահառամ Բայրամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահառամ Բայրամով
Ծնվել էմայիսի 13, 1928(1928-05-13)
ԾննդավայրՆերքին Նեջրլու, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 6, 1981(1981-01-06) (52 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, գրականագետ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Honored Journalist of Armenian SSR

Մահառամ Բագիր օղլի Բայրամով (մայիսի 13, 1928(1928-05-13), Ներքին Նեջրլու, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 6, 1981(1981-01-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանում ապրած և ստեղծագործած ադրբեջանական արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից։

Ծնվել է Մասիսի շրջանի Սայաթ-Նովա գյուղում։ 1952 թվականին ավարտել է Ադրբեջանի Ս. Մ. Կիրովի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1952-54 թվականներին որպես հրահանգիչ աշխատել է Ադրբեջանի ԼԿԵՄ կենտկոմում, 1954-55 թվականներին՝ Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմում։ 1955-64 թվականներին դասախոսական խմբի անդամ, ապա հրահանգիչ էր Հայաստանի ԿԿ Կենտկոմում, 1964-66 թվականներին՝ կուսակցության Արարատի շրջկոմի քարտուղար, 1966-69 թվականներին՝ «Սովետ Էրմանիստանի» թերթի խմբագրի տեղակալ, 1969-74 թվականներին՝ կուսակցության Ամասիայի շրջկոմի առաջին քարտուղար։ 1974-81 թվականներին եղել է «Սովետ Էրմանիստանի» թերթի խմբագիրը։ Միաժամանակ դասախոսել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ադրբեջանական սեկտորում։ 1969 թվականին «Ա. Շիրվանզադեն և Ադրբեջանը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Ադրբեջաներեն առանձին գրքերով լույս են տեսել նրա «Փոթորկից հետո» (Երևան, 1964), «Ջ. Մամեդկուլիզադեն և Շիրվանզադեն» (Երևան, 1966), «Երգիծական պատմվածքներ» (Բաքու, 1970), «Ա. Շիրվանզադեն և Ադրբեջանը» (Երևան, 1970)։

Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Հայ-ադրբեջաներեն բառարանը» (Երևան, 1978)։

Եղել է ՀԽՍՀ VIII, IX և X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ։

Մահացել է Երևանում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 100.