Մալպարտիդա դե Կասերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Մալպարտիդա դե Կասերես
Դրոշ Զինանշան
Bandera de Malpartida de Cáceres.svg Escudo de Malpartida de Cáceres.svg

Malpartida de Cáceres.JPG
Կոորդինատներ: 39°26′44″ հս․ լ. 6°30′21″ ամ. ե. / 39.44556° հս․. լ. 6.50583° ավ. ե. / 39.44556; 6.50583
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես34 կմ²
ԲԾՄ371±1 մետր
Բնակչություն4156 մարդ (2018)[1][2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ10910
Ավտոմոբիլային կոդCC
Պաշտոնական կայքmalpartidadecaceres.es
##Մալպարտիդա դե Կասերես (Իսպանիա)
Red pog.png
Los Barruecos-ը

Մալպարտիդա դե Կասերես (իսպ.՝ Malpartida de Cáceres), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Լիանոս դե Կասերես շրջանում (կոմարկայում): Զբաղեցնում է 33,73 կմ² տարածք: Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 4433: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 11 կիլոմետր է:

Բնակավայրի մերձակայքում է գտնվում բնության մի հուշարձան՝ Los Barruecos[3]՝ յուրօրինակ քարերով ու ջրային ավազաններով, ինչպես նաև՝ բուսական ու կենդանական աշխարհների բազմազան նմուշատեսակներով, որոնցից առավել կարևորվում է սպիտակ արագիլ թռչնատեսակը (Ciconia ciconia): 1997 թվականին EURONATUR հիմնադրամը Մալպարտիդա դե Կասերեսը հռչակել է «Արագիլի եվրոպական բնակավայր» (European Stork Village), որը արագիլի եվրոպական բնակավայրերի ցանցի ակտիվ անդամերից է: Հիշատակության է արժանի նաև այն, որ քաղաքի տարածքում ու մերձակայքում հայտնաբերվել են հնագիտական կարևոր գտածոներ[4]: Մշակութային տեսակետից Մալպարտիդա դե Կասերեսին առանձնահատուկ կարևորություն են հաղորդում միջնադարյան մի շարք պատմամշակութային հուշարձանների առկայությունը, քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա՝ Los Barruecos-ում 1976 թվականին գերմանացի նկարիչ Վոլֆ Ֆոստելի հիմնած թանգարանը, քաղաքային պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են իսպանացի նկարիչ Խուան Խոսե Նարբոնի աշխատանքները:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1842 թվականից 2010 թվականն ընկած ժամանակամիջոցում Մալպարտիդա դե Կասերեսի բնակչության թվաքանակի փոփոխությունները եղել են հետևյալը

Աղբյուրը՝ Իսպանիայի վիճակագրության ինստիտուտ (Instituto Nacional de Estadística (España)|INE)[5]

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է հանրային տարրական դպրոց՝ մանկապարտեզով հանդերձ՝ CEIP Los Arcos[6]: Կա նաև համայնքային ենթակայության միջնակարգ դպրոց՝ IESO Los Barruecos[7], որն ոնի 11 դասարան, մարզահրապարակ ու այլ հարմարություններ և զբաղեցնում է շուրջ 10 հազար քառակուսի մետր տարածք[8]:

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալպարտիդա դե Կասերեսն ունի առողջության առաջնային պահպանման հանրային հիմնարկություն: 2010 թվականի դրությամբ այստեղ գործում էին նաև հետևյալ մասնավոր բուժհիմնարկները. բժշկական խորհրդատվության երկու կենտրոն, ատամնաբուժարան, ֆիզիոթերապևտիկ ու օպտիկական կենտրոններ (վերջինս ուներ նաև լսողության խանգարումների բուժման և օրթոպեդիկ բաժանմունքներ)[9]:

Հաղորդակցության միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլ

Համայնքն ունի իր տեղական թերթը՝ Hoy Malpartida de Cáceres-ը, որ հիմնադրել է Hoy Diario de Extremadura տարածաշրջանային լրագրի տեղի թղթակիցը[10]:

Ռադիո

Մալպարտիդա դե Կասերեսն ունի M80 ռադիոկայան, որը հաղորդումներ է հեռարձակում 103.1 FM ալիքով[11]:

Հեռուստատեսություն

Համայնքը DTT ազդանշանն ստանում է Մոնտանչես քաղաքի վերահաղորդիչներից[12], որոնք պատկանում են պրովինցիայի վարչական կենտրոնի տեղացի սահմանազատիչներին [13]:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալպարտիդա դե Կասերեսի գրավիչ կողմերից մեկն էլ ժողովրդական ճարտարապետության յոուրօրինակ նմուշներն են՝ բնորոշ Alpoyatas-ներն ու լայն ծխնելույզներով. այս վերջին հանգամանքը հիմք է հանդիսացել, որ համայնքն ընդգրկվի այսպես կոչված՝ «Ծխնելուզային երթուղի»-ում:

Բնակավայրում հին ճարտարապետության առավել կարևոր նմուշները կառուցվել են 15-րդ դարի վերջին և 17-18-րդ դարերում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Statistics Institute Municipal Register of Spain 2018
  2. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  3. Escultura de Wolf Vostell en Los Barruecos (MVM) Malpartida de Caceres
  4. http://bme.es/tajosalor/malpartida.html |título=Pagina de Malpartida de la Mancomunidad Tajo-Salor: |fechaacceso=6 de abril de 2008 |urlarchivo=https://web.archive.org/web/20070519065926/http://www.bme.es/tajosalor/malpartida.html |fechaarchivo=19 de mayo de 2007 }}
  5. INEbase. Variaciones intercensales. Alteraciones de los municipios en los censos de población desde 1842. En línea: http://www.ine.es/intercensal/ Consultado 17-06-2011. Cuando se dispone del dato de población de hecho y de derecho se ha tomado la cifra más alta.
  6. Web del CEIP Los Arcos
  7. Relación de IES e IESO de Extremadura Արխիվացված է Սեպտեմբեր 28, 2010 Wayback Machine-ի միջոցով: fp.educarex.es
  8. El centro IESO Los Barruecos
  9. Catálogo 2010. Registro de Centros Establecimientos y Servicios Sanitarios de Extremadura.Orden 3 de febrero de 2009 saludextremadura.com
  10. http://malpartidadecaceres.hoy.es/%7Ctítulo=HOY Malpartida de Cáceres|editor=Hoy|fechaacceso=9 de febrero de 2016}}
  11. http://www.guiadelaradio.com/caceres.html%7Ctítulo=Emisoras de la provincia de Cáceres|editor=Guía de la Radio|fechaacceso=17 de enero de 2016|urlarchivo=https://web.archive.org/web/20160215073659/http://www.guiadelaradio.com/caceres.html%7Cfechaarchivo=15 de febrero de 2016}}
  12. http://www.televisiondigital.gob.es/Ciudadano/Paginas/cobertura.aspx%7Ctítulo=Frecuencias que utilizan los canales de televisión de cada múltiple digital, en el código postal consultado|editor=Ministerio de Industria, Energía y Turismo de España|fechaacceso=9 de febrero de 2016|urlarchivo=https://web.archive.org/web/20160215070715/http://www.televisiondigital.gob.es/Ciudadano/Paginas/cobertura.aspx%7Cfechaarchivo=15 de febrero de 2016}}
  13. http://www.minetur.gob.es/telecomunicaciones/Espectro/RadioTV/TD/Digital/Demarcaciones%20TD%20local/DemarcacionesTDExtremadura.pdf%7Ctítulo=Demarcaciones de televisión digital local de Extremadura|editor=Ministerio de Industria, Energía y Turismo de España|fechaacceso=9 de febrero de 2016|urlarchivo=https://web.archive.org/web/20121115044257/http://www.minetur.gob.es/telecomunicaciones/Espectro/RadioTV/TD/Digital/Demarcaciones%20TD%20local/DemarcacionesTDExtremadura.pdf%7Cfechaarchivo=15 de noviembre de 2012}}

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Julián Chaves Palacios: Malpartida de Cáceres: Análisis Socioeconómico de un pueblo extremeño (1850-1950). Asociación de amigos del Museo Vostell Malpartida, AMVM (Portada con una ilustración de Wolf Vostell). Varona, Salamanca 1987, ISBN: 84-404-0057-8.
  • Vostell en las Colecciones Malpartideñas. Museo Vostell Malpartida, 2001, ISBN 84-7671-626-5.
  • Mercedes Guardado: La historia del Museo Vostell Malpartida. LB Publicación, Editor David Vostell, The Wolf Vostell Estate, 2018, ISBN 978-84-949836-2-7.
  • José Antonio Agúndez García: Balcones a la Historia de Malpartida de Cáceres. Cuadernos del Cronista. Cáceres 2019, ISBN 978-84-949836-1-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]