Մալխաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մալխաս (այլ կիրառումներ)
Մալխաս
Malkhas Hovsepyan.jpg
Ծննդյան անունհայ․՝ Արտաշես Հովսեփյան
Ծնվել է1877
ԾննդավայրՏրապիզոն, Թուրքիա
Վախճանվել է1962
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուարեւմտահայերէն
Ազգությունհայ
ԿրթությունՍանասարյան վարժարան
Ուշագրավ աշխատանքներԶարթոնք
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Malkhas Hovsepyan Վիքիպահեստում

Մալխաս (1877, Տրապիզոն, Թուրքիա - 1962, Բեյրութ, Լիբանան, ծննդյան անունը՝ Արտաշես Հովսեփյան (դասական ուղղագրությամբ Արտաշէս Յովսէփեան), հայ վիպասան, գրող և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Տրապիզոնում: Ուսումը ստացել է Կարինի Սանասարյան վարժարանում, ուր թրծվել է դաշնակցական գաղափարախոսությունով։ Երիտասարդ տարիքից անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմում։ Իր սերնդակիցների նման դիմել է պանդխտության Միացյալ Նահանգներ, որտեղ Հ.Յ.Դ.-ի պաշտոնաթերթ «Հայրենիք»-ում աշխատակցել է ազգային-հայրենասիրական հոդվածներով։

1900 թ. վերադարձել է Երկիր ու իբրև Դաշնակցության լիազոր գործիչ՝ ուղարկվել է հաջորդաբար Ուրմիա և Վան։ Մասնակցել է նաև Սասունի օգնության զինատար խմբերին։

1908 թվականի Օսմանյան սահմանադրության հռչակումով հաստատվել է ծննդավայր Տրապիզոնում, որտեղ ձեռնարկել է Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Խարիսխ» թերթի հրատարակության։ Մասնակցել է Տրապիզոնի հայության ինքնապաշտպանության գործին։

Հայ Կամավորական Շարժմանը միացել է՝ մասնակցելով Հայաստանի անկախության ճակատամարտներին։ Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր և 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունից հետո ապաստանել է Պարսկաստան։

Վերջնականապես հաստատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուր մասնակցել է Դաշնակցության կազմակերպչական և գաղափարախոսական աշխատանքներին։ Կանոնավոր աշխատակցել է Բոստոն-ի «Հայրենիք» ամսագրին։

Գրել է «Զարթոնք» նշանավոր վեպը (դասական ուղղագրությունը՝ «Զարթոնք»), 19-րդ դարավերջից 1920 թ. երկարած հայոց պատմության ողբերգական և հերոսական ժամանակաշրջանից, որը պատմում է հայ ազատամարտիկների հերոսությունները ազատագրվելու Օսմանյան լծից։ «Զարթոնք» վեպը գրել է Միացյալ Նահանգներում, որտեղ Հովսեփյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Հ.Յ.Դ.-ի (Դաշնակցության) շարքերում։ «Զարթոնք»-ը համարվում է նրա կոթողական գործը։ Գրել է նաև իր հուշագրական երկը՝ «Ապրումներ» խորագրով[1]:

Մալխասը 1962 թվականի դեկտեմբերին հրապարակային ելույթներով հրավիրվել է Բեյրութ, Լիբանան, որտեղ մահացել է սրտի կաթվածից 85 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]