Jump to content

Մալավաթ Պուրնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալավաթ Պուրնա
տելուգու՝ మాలవత్ పూర్ణ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 2000(2000-06-10) (24 տարեկան)
ԾննդավայրQ16316299?, Sirkonda, Nizamabad district, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունHimalayan Mountaineering Institute?
Մասնագիտությունլեռնագնաց
Կայքmalavathpoorna.co
 Malavath Poorna Վիքիպահեստում

Մալավաթ Պուրնա (տելուգու՝ మాలవత్ పూర్ణ, անգլ.՝ Malavath Purna հունիսի 10, 2000(2000-06-10), Q16316299?, Sirkonda, Nizamabad district, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան[1] կամ Malavath Poorna[2][3];[4]), հնդիկ լեռնագնաց, Ջոմոլունգմայի գագաթը բարձրացած ամենաերիտասարդ աղջիկը։ Ջոմոլունգմայի գագաթն է բարձրացել 2014 թվականի մայիսի 25–ին, այդ ժամանակ եղել է 13 տարեկան և 11 ամսական։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալավաթ Պուրնան ծնվել է 2000 թվականի հունիսի 10–ին՝ Պակալա գյուղում (Հնդկաստան, Նիզամաբադ, Տելանգանա[2] (այլ տվյալներով՝ Կալիվերի (Kaliveri)[4] կամ Տադվաի Tadwai[3]), տեխսիլ[2] նիզամադադի շրջան Տելանգանա նահանգ, Հնդկաստան[4]։

Հայրը՝ Դևիդաս Մալավաթ (Devidas Malavth), մայրը՝ Լակշմի (Laxmi)[4] (կամ Լակշմի Մալավաթ (Lakshmi Malavath)[2]), ծնողները Կալիվերի գյուղում վարձու գյուղատնտեսական աշխատանքներ կատարողներ են[2][4],։ Մալավաթ Պուրնան ունի մեծ եղբայր, որը 2014 թվականին ավարտել է պոլիտեխնիկական կրթությունը[2]։ Ընտանիքը պատկանում է «Lambada clan (ST)» ցեղախմբին[2]։

2010 թվականից[2] սովորել է սոցիալական ուղղություն ունեցող գիշերօթիկ դպրոց Գուրուկուլ Պատաշալայում (Gurukul Patashala)[3]  որը գտնվում է Անդհրա–Պրադեշ նահանգում (անգլ.՝ Andhra Pradesh Social Welfare Residential School), և տեղակայված է Թավդաի գյուղում (Thadwai)[1], հետո՝ հիմալայան ալպինիզմի Ջանգջիլյան համալսարանում (անգլ.՝ Darjeeling Himalayan Mountaineering Institute)[1][4]։ Նույն հաստատություններում սովորել է նաև լեռնագնացության նրա գործընկեր 17-ամյա Սադխանապալլի Անանդ Կումարը[4]։

Ջոմոլունգմա բարձրանալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալավաթ Պուրնան և Անանդ Կումարը ընտրվել են 2013 թվականին լեռնագնացության գիշերօթիկ դպրոցի արշավախմբի ղեկավարության կողմից նահանգում անցկացվող ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր օգնել առավել աղքատ ընտանիքների և հեռավոր գյուղերի երեխաներին ուսում ստանալու։ Անդխրա–Պրադեշ նահանգի բոլոր 299 գիշերօթիկ դպրոցներից ընտրել են ամենատաղանդավոր 108 սովորողների, և ուղարկել են նրանց (Տելանգանա) նահանգ՝ Բխոնգիր գյուղ ուսուցման հատուկ կուրս անցնելու համար|en|Bhongir, Telangana|Bhongir ։ Հետո այդ 108 սովորողներից թեստի արդյունքներով ընտրել են 20 լավագույների, որոնց ուղարկել են հիմալայան ալպինիզմի Դարջիլինգյան համալսարան՝ լեռնագնացության պատրաստվածություն անցնելու համար,այն անց է կացվել 2013 թվականի հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 16–ը։ Մալավաթ Պուրնան այնտեղ լավագույներից մեկն է եղել, ստացել է ամենաբարձր՝ («A» grade) միավորը՝ Կանչենջանգա բարձրանալու համար և վերջնականապես ընտրվել է Ջոմոլունգմա բարձրացող արշավախմբի կազմում[1]։

2014 թվականի ապրիլի 4–ին Մալավաթ Պուրնան և Անանդ Կումարը Կատմանդուից մեկնել են դեպի Ջոմոլունգմա[1]։ Արշավը տևել է 52 օր[3]։ Ապրիլի 18–ին նրանց վերելքի ճանապարհին տեղի է ունեցել Ջոմոլունգմա բարձրանալու պատմության ամենախոշոր աղետներից մեկը․ (2014) թվականի Ջոմոլունգմայի ձնահոսքը, որի պատճառով մահացել է 16 մարդ, ևս 9–ը տուժվել են։ Ուղեկցորդները գործադուլ են հայտարարել, շատ լեռնագնացներ որոշել են հրաժարվել լեռ բարձրանալուց, սակայն Պուրնան և Անանդը չեն վնասվել և , անկախ ամեն ինչից, որոշել են բարձրանալ մինչև սարի գագաթը։

Մայիսի 25–ին՝ Նեպալի ժամանակով ժամը 5:55–ին Պուրնան և Անանդը հասել են Ջոմոլունգմայի գագաթ[1]։

Բարձրանալուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելանգանա նահանգի վարչապետ Կ. Չանդրասեկար Ռաօն (ռուս.՝ K. Chandrasekhar Rao) Մալավաթ Պուրնային և Անանդ Կումարին յուրաքանչյուրին 2,5 միլիոն հնդկական ռուփի դրամական պարգևատրում է արել[5]։ Այդքան պարգևավճար է ստացել նաև մարզիչ Շեկար ԲաբունB. Shekhar Babu, որը նախապատրաստել է նրանց լեռնագնացության համար[5]։

Մալավաթ Պուրնան և Անանդ Կումարը ստացել են նաև հինգ հեկտար (nobr|2,025 հա) գյուղատնտեսական հող՝ անվճար արտեզյան հորով և էլեկտրացանցին միացված, ինչպես նաև առաջին տարվա համար կապիտալ ներդրումով[5]։

Պուրնայի ծնողները The Times of India թերթին տված հարցազրույցում ասել են[1]։

Մենք այնքան երջանիկ ենք, որ մեր աղջիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Մենք գիտենք, որ նա հեռու կգնա։ Նրա մոտ փայլուն է ստացվում ոչ միայն սովորելն, այլ նաև արկածները։

Նրա եղբայրը՝ Նարեշը (Naresh) հայտնել է, որ նույնպես ցանկանում է բարձրանալ Ջոմոլունգմա և երբևէ կանի դա[1]։

  • Ռոմերո Ջորդան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «13-year-old Purna becomes youngest girl to scale Everest» (անգլերեն). The Times of India. 2014 թ․ մայիսի 26. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «About M. Poorna Swaero». Champions (անգլերեն). Operation Everest. 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Menon, Amarnath K (2014 թ․ մայիսի 25). «A record-breaker at just 13: Meet the Indian girl who is the youngest female ever to scale Everest». Mail Online India (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Singh, Archana. «Malavath Purna» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 «CM K Chandrasekhar Rao announces reward for Malavath Poorna and Sadhanapalli Anand Kumar». Deccan Chronicle (անգլերեն). 2014 թ․ հունիսի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.