Մալաթիայի ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալաթիայի ավետարան
Տեսակձեռագիր
ԳրիչԹորոս Ռոսլին
ԾաղկողԹորոս Ռոսլին
ՍտացողԿոնստանդին Ա Բարձրաբերդցի
Տարեթիվ1267-1268 թվականներ
ՎայրՀռոմկլա
Թերթեր332
Նյութմագաղաթ, թուղթ
Չափս22 x 17,2
Գիրբոլորգիր
Կազմարծաթե կրկնակազմ
Համար10675
ԺողովածուՄատենադարան
ՏեղադրությունԵրևան

«Մալաթիայի ավետարան», ձեռագիր մատյան (Մատենադարան, ձեռ. № 10675): Ընդօրինակել և ծաղկել է Թորոս Ռոսլինը 1267-1268 թվականներին[1] Հռոմկլայում՝ Հեթում Բ թագավորի որդի Լևոնի և Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի պատվերով[2]): Ձեռագիրը (մագաղաթ, թուղթ, չափերը՝ 22 x 17,2 սմ) բաղկացած է 332 թերթից (երկսյուն), բոլորգիր է։ Պատկերազարդված է տերունական տեսարաններով, ավետարանիչների, Աստվածամոր, Հիսուսի և ուրիշների դիմապատկերներով, նաև խորաններով, կիսախորաններով, լուսանցազարդերով։ Ունի հիշատակարաններ, արծաթե կրկնակազմ՝ ականակուռ, ոսկեզօծ բարձրաքանդակ պատկերներով (կազմարար՝ Առաքել Հնազանդենց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։