Մաի Տաի
Jump to navigation
Jump to search
Մաի Տաի | |
---|---|
![]() | |
Տեսակ | ԲՄԱ-ի պաշտոնական կոկտեյլ[1] |
Ենթատեսակ | կոկտեյլ |
Հեղինակ | Victor Jules Bergeron, Jr.? |
Mai Tai Վիքիպահեստում |
Մաի տաի (անգլ.՝ Mai Tai)` ալկոհոլային կոկտեյլ։ Ստեղծվել է Կալիֆորնիա նահանգի Օկլենդ քաղաքում 1944 թվականին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկտեյլի ստեղծողները համարվում են «Polynesian-style» Ամերիկայի ռեսորանային ցանցերի ղեկավարները։ Համաձայն պատմության, կոկտեյլի անունը առաջացել է Տահիտիից ժամանած զբոսաշրջիկների շնորհիվ, ովքեր առաջին անգամ ճաշակելով այն, անվանել են «Mai tai roa ae»։
1987 թվականին Մաի Տաի կոկտեյլն ընդգրկվել է IBA կոկտեյլների հավաքածուի մեջ[2]։
Պատրաստումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկտեյլի դասական բաղադրատոմսըˋ
- 30 մլ ռոմ
- 30 մլ արևադարձային ռոմ
- 15 մլ անգույն նարնջագույն լիկյոր Curasao
- 15 մլ նուշի օշարակ
- 10 մլ լայմի հյութ
Բաղադրիչները լցնում են բաժակի մեջ։ Կոկտեյլը սովորաբար լցնում են սառույցով լի բաժակի մեջ և զարդարում են անանուխի տերևներով։ Այս բաղադրիչները պետք է լցնել իրար վրա, լավ թափահարել։ Սովորաբար այն հյուրասիրում են սառույցով և զարդարված անանուխի ճյուղերով։