Մազգար Աբդուլին
Մազգար Աբդուլին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1912 |
Ծննդավայր | 1-ին Իդելբաևո, Taymeyevsky selsoviet, Սալավատսկի շրջան |
Վախճանվել է | օգոստոսի 25, 1942 (29 տարեկան) |
Վախճանի վայր | Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | բաշկիրերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Մազգար Աբդուլին Վիքիդարանում |
Մազգար Գիլյազետդինովիչ Աբդուլին (բաշկիրերեն՝ Мазһар Ғиләжетдин улы Абдуллин, դեկտեմբերի 29, 1912, 1-ին Իդելբաևո, Taymeyevsky selsoviet, Սալավատսկի շրջան - օգոստոսի 25, 1942, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բաշկիրացի գրող, լրագրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մազգար Աբդուլինը ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 29–ին Բաշկորտոստան երկրի Ուֆիմսկի նահանգի (այժմ Սալավատսկիի շրջան) Զլատոուստովսկի կոմսության Իդելբաևո գյուղում։ Հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո շարունակում է կրթությունը Լենինի անվան դպրոցում՝ Ուֆայում (Ռամի Գրիպովայի անվան գիմնազիայի դպրոցի մոտ)[1]։
- 1933 թվականին ավարտել է համամիութենական կոմունիստական լրագրողների համալսարանը (քաղաք Մոսկվա) ։
- 1933-1935 թվականներին եղել է Կիտապի խմբագիրներից մեկը։
- 1935-1937 թվականներին ծառայել է ՌԿԿԱ- ում՝ Կարմիր բանակում
- 1937-1941 թվականներին աշխատել է խմբագիր կուլտուրայի ու գրականության թղթակցությունում։
- 1941 թվականից մասնակցել է Արևելյան ռազմաճակատի գործողություններին Ռուսաստանի կողմից և զոհվել է 1942 թվականի օգոստոսի 25-ին, Վորիգինո գյուղում։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր ստեղծագործությունները սկսել են տպվել 1920–ական թվականներից հանրապետական ամսագրերում՝ Ամանատում և Պիոներում։ 1933 թվականին դուրս է եկել նրա առաջին բանաստեղծությունների ժողովածուն «Տոռմոշ», որում Մազգար Աբդուլինը ներկայացնում է հայրենի շրջանի գեղեցկությունը՝ մարդկանց կյանքը և այդ տարիների կատարվող իրադարձությունների մասին։ 1985 թվականին դուրս է եկել նրա «Окопта язылған шигырзар» բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ նա ներկայացնում էր պատերազմը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Он не вернулся из боя (К 100-летию со дня рождения поэта Мазгара Абдуллина)»։ ИА «Башинформ»։ 2012-12-29։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Надергулов М. Х. Абдуллин Мазгар Гилязетдинович.// Статья в Башкирской энциклопедии(չաշխատող հղում)