Մադաթ Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մադաթ Պետրոսյան
Ծնվել է1867
Վախճանվել է1944
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
ԿուսակցությունԽՄԿԿ
Մադաթ Պետրոսյան Վիքիդարանում

Մադաթ Պետրոսյան (1867 - 1944, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, Վրացական ԽՍՀ աշխատանքի հերոս (1928), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոթի (հետո Նոյեմբերյանի շրջանի Շավարշավան) գյուղում։ 1886 թվականին ավարտել է Թիֆլիսի արհեստավորաց դպրոցը, ապա աշխատանքի անցել Ավճալայի ջրմուղում որպես մեքենավար։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո բնակվելով Թիֆլիսում, զբաղվել է հասարակական աշխատանքով, ղեկավարել Թիֆլիսի կաշվի գործարանի գրական խմբակը, աշխատակցել տեղի պարբերականներին։ Մահացել է 1944 թ.-ին, Թբիլիսիում[1]։

Մ. Պետրոսյանի երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածքներ, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1906, 112 էջ։
  • Պատմվածքներ, գրքույկ երկրորդ, Թիֆլիս, տպարան «Էպոա», 1911, 72 էջ։
  • Նոր դարբնոց, Թիֆլիս, հայ պրոլետգրողների ասոցացիա, 1925, 32 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1930, 187 էջ։
  • Պատմվածքներ, գիրք երկրորդ, Երևան, Պետհրատ, 1931, 157 էջ։
  • Պիոներները հնգամյակում, Թիֆլիս, Սախելգամի, 1932, 48 էջ։
  • Միշտ պատրաստ (պատմվածք), Երևան, Պետհրատ, 1932, 16 էջ։
  • Փոքրիկ մեքենավարը, Թիֆլիս, Սախելգամի, 1934, 60 էջ։
  • Պատմվածքներ, Թիֆլիս, հրատ. «Պրոլետար» օրաթերթի, 1935, 45 էջ։
  • Մանկություն, Թիֆլիս, Սախելգամի, 1935, 115 էջ։
  • Մանկական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1940, 32 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 116 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 453.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադաթ Պետրոսյան» հոդվածին։