Մագդալենա Ալվարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագդալենա Ալվարես
իսպ.՝ Magdalena Álvarez
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և տնտեսագետ
Ծննդյան օր փետրվարի 15, 1952(1952-02-15) (72 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Magdalena Álvarez Arza

Մագդալենա Ալվարես Արսա (իսպ.՝ Magdalena Álvarez Arza, փետրվարի 15, 1952(1952-02-15), Սան Ֆեռնանդո, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ։ 2010-2014 թվականներին եղել է Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ։ 2004-2009 թվականներին Սապատերոյի կառավարությունում զբաղեցրել է զարգացման նախարարի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագդալենա Ալվարես Արսան ծնվել է 1952 թվականի փետրվարի 15-ին Սան Ֆերնանդոյում, Անդալուսիա։ Ավարտելով Կոմպլուտենսեի համալսարանը՝ Մագդալենա Ալվարեսը 1977-1990 թվականներին որպես դոցենտ աշխատել է Հեռավար կրթության ազգային համալսարանում։ 1981-1989 թվականներին միաժամանակ դասավանդել է Մալագայի իրավաբանական պրակտիկայի դպրոցում և հարկային հետազոտությունների ինստիտուտում։ 1979-1993 թվականներին Ալվարեսը նաև տարբեր պաշտոններ է զբաղեցրել Իսպանիայի ֆինանսների նախարարությունում և ֆինանսական վարչություններում։

Անկուսակցական Ալվարեսն ընտրվել է Անդալուսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր և Մանուել Չավեսը 1994 թվականի օգոստոսին նրա թեկնածությունն առաջարկել է Անդալուսիայի կառավարության տնտեսության և ֆինանսների նախարարի պաշտոնում։ Անդալուսիայի քաղաքական շրջանակներում առճակատման հետևանքով Մագդալենայի կողմից առաջադրված բյուջեի ոչ մի նախագիծ չի ընդունվել Անդալուսիայի խորհրդարանի կողմից։ Չնայած դրան, 1996 և 2000 թվականների տարածաշրջանային ընտրություններից հետո Ալվարեսը պահպանել է իր պաշտոնը։ Նրա գործունեության մեջ կենտրոնական տեղ են զբաղեցրել Իսպանիայի կենտրոնական կառավարության հետ Անդալուսիայի տարածաշրջանային ֆինանսավորման շուրջ բանակցությունները, որտեղ Ալվարեսը ոտնակոխ է արել Իսպանիայի «Պատմական պարտքի» թեման գյուղական և աղքատ հարավի առջև։

2004 թվականին Մագդալենա Ալվարեսն ընդգրկվել է Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության կազմում և, 2004 թվականի խորհրդարանական ընտրություններում դառնալով Մալագա նահանգից գլխավոր թեկնածուն, ստացել է պատգամավորական մանդատ։ Շուտով Մագդալենան Սապատերոյի կառավարությունում նշանակվել է զարգացման նախարար։ Ալվարեսի աշխատանքը կառավարությունում հիշելի է անհաջողություններով, ինչպես, օրինակ, Մադրիդից Բարսելոնա արագընթաց երկաթուղու շինարարության երկարաձգումը, որից հետո ընդդիմությունը պահանջում էր Ալվարեսի հրաժարականը։ Այնուամենայնիվ, 2008 թվականին Իսպանիայի խորհրդարանի ընտրություններում Ալվարեսը հաստատել է իր պատգամավորական լիազորությունները և կրկին մտել կառավարության կազմի մեջ։ Միայն 2009 թվականի ապրիլի 7-ին կառավարությունում վերադասավորումների ժամանակ նրան փոխարինել է Խոսե Բլանկո Լոպեսը։

2009 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության ցուցակում Ալվարեսը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել և ընդգրկվել նրա կազմում։ Եվրախորհրդարանում Ալվարեսն ընդգրկված է եղել տրանսպորտի և զբոսաշրջության կոմիտեի կազմում, ինչպես նաև աշխատել է ֆինանսական, տնտեսական և սոցիալական ճգնաժամի հաղթահարման ժամանակավոր կոմիտեում։ 2010 թվականի հուլիսին Ալվարեսը վայր է դրել եվրոպական խորհրդարանականի լիազորությունները՝ աշխատանքի անցնելով Եվրոպայի ներդրումային բանկում։ Եվրոպական ներդրումային բանկում Ալվարեսը ծառայել է մինչև 2014 թվականը և ստիպված է եղել վայր դնել լիազորությունները՝ կապված Անդալուսիայում Իսպանիայի զարգացման նախարարի պաշտոնում կենսաթոշակային սուբսիդիաների գործով կոռուպցիայի մեղադրանքների հետ։ Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճռով, որը հրապարակվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ին, Մագդալենա Ալվարեսը մեղավոր է ճանաչվել Անդալուսիայի տնտեսության նախարարի պաշտոնում 1994-2004 թվականներին պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ և 9 տարի ժամկետով զրկվել է պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալենա Ալվարես» հոդվածին։