Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՄՊՀ մասնաճյուղ (Երևան)ից)
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևան քաղաքի մասնաճյուղ
ՄՊՀ Երևանի մասնաճյուղի շենք
ՀապավումՄՊՀ մասնաճյուղ Երևանում
Տեսակկրթօջախ
Հիմնադրված է31 մայիս 2015 թվականին
Տիպհամալսարան
ՌեկտորՎիկտոր Սադովնիչի
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան, Երևան
ՀասցեՀայաստան, 0025, ք. Երևան, Վարդանանց 17
Կայքmsu.am
 Moscow State University, Yerevan Branch Վիքիպահեստում

Երևանում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ (ռուս.՝ Филиал МГУ имени М.В. Ломоносова в городе Ереван), հիմնադրվել է 2015 թ. և հանդիսանում է Լոմոնոսովի անվան ՄՊՀ առաձնացված կառուցվածքային միավոր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնաճյուղի բացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ. փետրվարի 20-ին Մոսկվայում, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական գրադարանում՝ ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից[1]։

Մասնաճյուղը սկսել է գործունեությունը 2015 թ. մարտի 31-ին։

2015 թ. հուլիսին իրականացվել է առաջին ընդունելությունը։

2015 թ. սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի և Լոմոնոսովի անվան ՄՊՀ ռեկտոր ակադեմիկոս Վ. Սադովնիչիի այցը մասնաճյուղ։

2 июля 2019 թ․ հուլիսի 2-ին տեղի ունեցավ մասնաճյուղի առաջին շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնելու հանդիսավոր արարողությունը։ Դիպլոմները հանձնում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոմոնոսովի անվան ՄՊՀ ռեկտոր Վ․Ա․Սադովնիչին։ 2019 թ․-ին մասնաճյուղը ունեցել է 42 շրջանավարտ, որոնցից 13-ը ստացել են Լոմոնոսովի անվան ՄՊՀ բակալավրի գերազանցության դիպլոմ։

Ղեկավարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2015-2017 թթ. Երևանում Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղի տնօրենը եղել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՄՊՀ Հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Անդրեյի Պոլոսինը (Մոսկվա)[2][3]։

2017 թ. փետրվարի 1-ից Լոմոնոսովի անվան ՄՊՀ Երևանի մասնաճյուղի տնօրենն է երկրաբանական գիտությունների թեկնածու, Լոմոնոսովի անվան ՄՊՀ երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Ալեքսեյ Նիկոլայի Ռեյմերսը[4][5]։

Ուսուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցումը ՄՊՀ Երևանի մասնաճյուղում իրականացվում է ռուսերենով։

Մասնաճյուղում գործող բակալավրիատի բաժիններն են՝

  • Կիրառական մաթեմատիկա
  • Իրավաբանություն
  • Միջազգային հարաբերություններ
  • Լրագրություն
  • Լեզվաբանություն
  • Տնտեսագիտություն
  • Պետական և մունիցիպալ կառավարում։

Մասնաճյուղում գործող մագիստրոսական ծրագրերն են՝

  • Իրավաբանություն (մասնագիտացումը՝ հանրային իրավունք)
  • Միջազգային հարաբերություններ (մասնագիտացումը՝ գլոբալ քաղաքական գործընթացներ և դիվանագիտություն)
  • Տնտեսագիտություն (մասնագիտացումը՝ տնտեսական և ֆինանսական ռազմավարություն)

ՄՊՀ արտասահմանյան մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի մասնաճյուղը հանդիսանում է Լոմոնոսովի անվան ՄՊՀ Ռուսաստանից դուրս գտնվող թվով 5-րդ մասնաճյուղը։

Արտասահմանյան մասնաճյուղերն են՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՄՊՀ Երևանի մասնաճյուղի բացման մասին համաձայնագիր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  2. Պոլոսին Անդրեյ Անդրեևիչ
  3. Առավոտ օրաթերթ
  4. «Ռեյմերս Ալեքսեյ Նիկոլաևիչ» (ռուսերեն). 2017 թ․ փետրվարի 14. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Ալեքսեյ Ռեյմեռս։ Լոմոնոսովի անվան ՄՊՀ պրոռեկտոր (2010-2012)». www.msu.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]