Ճիչ (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ճիչ (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Ճիչ
Scream
Scream TV Series Poster.jpg
Պաշտոնական պաստառ
Ժանրսարսափ հեռուստասերիալ, հեռուստադրամա և միստիկական գրականություն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀիմքScream?
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Ուիլա Վիցջերալդ
Բեքս Թեյլոր-Կլաուս
Ջոն Կարնա
Ամադեուս Սերաֆինի
Քոնոր Ուեյլ
Կարլսոն Յանգ
Ջեյսոն Ուայլս
Տրեյսի Միդենֆորդ
ՊրոդյուսերՄեթյու Սինյեր
Քեյթ Լևին
Գործադիր պրոդյուսերԲոբ Վայնշտեյն
ԵրաժշտությունՋերեմի Ցուկերման
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ24
Էկրաններին էհունիսի 30, 2015-ից
ՀեռուստաալիքMTV
ԸնկերությունSignpost Up Ahead
DiGa Vision
MTV Production Development
Dimension Television
ԴիստրիբյուտորThe Weinstein Company
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Ճիչ» (անգլ.՝ Scream), ամերիկյան սարսափ ժանրի հեռուստասերիալ, որի պրեմիերան տեղի է ունեցել MTV հեռուստաալիքի եթերում՝ 2015 թվականի հունիսի 30-ին։ Սերիալը համանուն սլեշեր ֆիլմաշարի՝ «Ճիչ»-ի հեռուստատեսային էկրանավորումն է։

2015 թվականի հուլիսի 29-ին MTV-ն հայտնեց «Ճիչ»-ի երկրորդ եթերաշրջանի մասին, որը ցուցադրվելու է 2016 թվականին[1]։ Առաջին եթերաշրջանը եզրափակիչ եղավ ֆիլմաշարի ռեժիսոր Ուես Քրեյվենի համար, ով մահացավ 2015 թվականի օգոստոսի 30-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ սկսում է YouTube-ում ներբեռնված մի տեսահոլովակից, որը տարածվում է դպրոցականների մոտ և դառնում Լեյքվուդիդեռահասների հիմնական խնդիրը։ Այն պատուհան է բացում դեպի խաղաղ քաղաքի ծանր անցյալը։ Լեյքվուդում ապրում էր մի տղա Բրենդոն Ջեյմս անունով (Ուրվականի դեմք)։ Նա ի ծնե անճոռնի էր (Պրոտեի սինդրոմի ախտանիշով), որի պատճառով ծնողները նրան պահում էին տան նկուղում և միակ կենդանի էակը, ում հետ նա շփվում էր, դա իր եղբայրն էր։ Բրենդոնը բարի սիրտ ուներ և տաղանդաոր էր։ Նա նույնիսկ փայտից սրտիկ էր պատրաստել իր սիրած էակի՝ Դեյզիի համար («ընտանեկան» անունը Մեգի Դյուվալ, գլխավոր հերոսուհու մայրը)։ Մի անգամ նա սև վերմակը վրան գցած և հետ-վիրահատական դիմակը դրած փորձեց մոտենալ Դեյզիին՝ դպրոցում կազմակերպված երեկույթի ժամանակ, որը նվիրված էր Հելոուինյան տոներին։ Հանդիպման ժամանակ նա հանում է իր դիմակը, որից վախենում է Մեգին։ Բրենդոնի վրա են հարձակվում դպրոցի հարբած տխաները և ծեծում նրան։ Դրանից հետո նա խանգարվում է և 1994 թվականի հոկտեմբերի 9-ին դաժանաբար սպանում 5 դպրոցական աշակերտների (հնարավոր է նրանց, ովքեր ծեծել էին իրեն)։ Դրանից հետո Դեյզին ու Բրենդոնը հանդիպում են լճի կառամատույցում, որտեղ նա վերջապես պետք է տար իր պատրաստած փայտե սիրտը։ Սակայն մոտակայքում թաքնված ոստիկանները կրակ են բացում և սպանում նրան։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիլա Վիցջերալդ - Էմմա Դյուվալ։ Ավագ դպրոցի հայտնի ուսանող և Մեգի Դյուվալի դուստրը։
  • Բեքս Թեյլոր-Կլաուս - Օդրի Ջենսեն։ Բիսեքսուալ ֆիլմ-մեյքեր, ինչպես նաև Էմմայի նախկին լավագույն ընկերուհին։
  • Ջոն Կարնա - Նոա Ֆոսթեր։ Նորագույն տեխնոլոգիաների հանճար, ով մեծ հետաքրքրություն ունի դեպի սերիական մարդասպանները և սարսափ ժանրը։
  • Կարլսոն Յանգ - Բրուկ Մեդոքս։ Ավագ դպրոցի հայտնի և հարուստ ուսանողուհի, Մեգիի լավագույն ընկերուհի։
  • Ամադեուս Սերաֆինի - Քիրան Ուիլկոքս։ Նոր ուսանող, ով ապրում է իր հոր հետ, ինչպես նաև Էմմայի սիրելին։
  • Քոնոր Ուեյլ - Ուիլ Բելմոնթ։ Էմմայի նախկին ընկեր։ (1 եթերաշրջան)
  • Ջեյսոն Ուայլս - Շերիֆ Քլարկ Հադսոն։ Լեյքվուդի շերիֆը։ (1 եթերաշրջան)
  • Տրեյսի Միդենֆորդ - Մարգարեթ «Մեգի» Դյուվալ։ Էմմայի մայրը, ով մասնագիտությամբ բժիշկ-հետազոտող։

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայք Վոն - Մարդասպանը (ձայն)
  • Ամելիա Ռոուզ Բլեյր - Փայպեր Շոու։ Լրագրող, ով գալիս է Լեյքվուդ՝ սպանություններն ուսումնասիրելու համար։
  • Թոմ Մեյդեն - Ջեյք Վիցջերալդ։ Ուիլի լավագույն ընկերը և Բրուկի սիրելին։
  • Բոբի Կամպո - Սեթ Բրենսոն։ Անգլերենի ուսուցիչ, ով գաղտնի սիրային կապեր ունի Բրուկի հետ։
  • Բրայան Բեթ - Քուին Մեդոքս։ Լեյքվուդի քաղաքապետը և Բրուկի հայրը։
  • Բրիաննա Տյու - Ռայլի Մառա։ Էմմայի լավագույն ընկերուհիներից մեկը, ով հետաքրքրված էր Նոայով։ (1 եթերաշրջան)
  • Էնթոնի Հիլլ -Մայք Նյուսամ։ Քլարկի մոտիկ ընկերը։
  • Բելա Թորն - Նինա Փաթերսոն։ Հայտնի և ղեկավարող ուսանողուհի։ (1 եթերաշրջան)
  • Սոսի Բեյքոն - Ռեյչել Մյուրեյ։ Օդրիի ընկերուհին, ով դեպրեսիայի մեջ էր։ (1 եթերաշրջան)
  • Լինդսի Մյուզիլ - Էյվա Միլլեր
  • Սոֆինա Բրաուն - Քննիչ Լորեյն Բրոք։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաներ Հեռարձակման օր
1 10 Հունիսի 30, 2015 - Սեպտեմբերի 1, 2015
2 14[2] Մայիսի 30, 2015 - Օգոստոսի 16, 2016[2]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսին հայտարարվեց, որ MTV-ն նախկինում ցանկացել է նկարահանել «Չիչ» ֆիլմաշարի հեռուստատեսային տարբերակը[3]։ 2013-ի ապրիլին The Hollywood Reporter ամսագիրը հաստատեց, որ MTV-ն աշխատում է առաջին սերիայի վրա, որի ռեժիսորը պետք է լիներ Ուես Քրեյվենը[4][5]։ Նույն թվականի հուլիսին ասվեց, որ նախաբանի սցենարի վրա են աշխատելու Ջեյ Բիթին և Դեն Դուորքին։ 2014 թ․ ապրիլին TVLine-ը հայտարարեց, որ շոուի սցենարը գրելու է Ջիլ Բլոութվոգելը[6]։ 2014-ի օգոստոսին, առաջին սերիայի ռեժիսոր Ջեմի Տռեյվիսի կողմից հայտարարվեց շոուի դերասանական կազմի մասին[4] Պաշտոնապես, սերիալի պրեմիերան պետք է լիներ 2014-ի կեսին,[7]։ սակայն այն հետաձգվում է մինչև 2015 թվականի ամառ[8]։

2015 թ. ապրիլի 12-ին, «MTV Movie Awards»-ի ընթացքում տեղի ունեցավ սերիալի առաջին թրեյլերի պրեմիերան, որը ներկայացվեց Բելա Թորնի կողմից, տեղեկացնելով հեռուստանախագծի թողարկման ամսաթիվը, 2015-ի հունիսի 30[9]։

Լսումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 5-ին հայտարարվեցին գլխավոր և երկրորդական հերոսների դերակատարները[10]։ Չնայած դրան, Էմի Ֆորսիթը լքեց շրագիրը, ում փոխարինեց Բեքս Թեյլոր-Կլաուսը[11]։ 2015-ի փետրվարի 22-ին պարզ դարձավ, որ Ջոյել Գրեչը, ով պետք է խաղար շերիֆ Քլարկ Հադսոնի դերը, նույնպես թողել է սերիալը, քանի որ ըստ պրոդյուսերների նա չէր համապատասխանում կերպարին։ Նրան փոխարինեց Ջեյսոն Ուայլսը։ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Բելա Թորնը դերասանական կազմի մի մասն է լինելու։ Թորնը դա հաստատեց հարցազրույցի ժամանակ, ասելով. «Այո, դա ճիշտ է։ Ես սերիալում կխաղամ Դրյու Բերիմորի հայտնի դրվագը»[12]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը նկարահանվել է ԱՄՆԼուիզիանա նահանգում։ Առաջին եթերաշրջանի նկարահանումները սկսել են 2015-ի ապրիլից և տևել մինչև հուլիս ամիս։

Քննադատական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճիչ»-ի առաջին եթերաշրջանը քննադատների և երկրպագուների կողմից ստացավ խառը կարծիքներ։ Rotten Tomatoes կայքում սերիալի վարկանիշը կազմում է 48%, հիմնվելով 29 կարծիքի վրա, նրա գնահատականն է 5.3/10[13]։ Metacritic-ում գտնվող 20 քննադատության տված միջին գնահատականը 100-ից 57 է[14]։ Հայտնի IMDb կայքում հեռուստասերիալի վարկանիշը կազմում է 10-ից 7․2, իսկ TV.com-ում՝ 7․3։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբախշություն Կատեգորիա Անվանակարգվող Արդյունք
2015 Teen Choice Awards Ընտրյալ ամառային հեռուստաշոու «Ճիչ» Առաջադրված
Ընտրյալ ամառային դերասանուհի Ուիլա Վիցջերալդ Առաջադրված
Ընտրյալ սերիալ։ Դրվագի հերոս Բելա Թորն Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MTV-ն շարունակելու է «Ճիչ»-ը»։ TV by the Numbers։ Հուլիսի 29, 2015։ Վերցված է Հուլիսի 29, 2015 
  2. 2,0 2,1 «Tuesday Equals Terror as MTV's "Scream" Moves to Its New Date and Time Starting June 28»։ The Futon Critic։ June 22, 2016։ Վերցված է June 23, 2016 
  3. Bernstein Abbie (Հունիսի 3, 2012)։ «Էքսքլյուզիվ։ MTV-ն նկարահանում է «Ճիչ» ֆիլմաշարի հեռուստատեսային տարբերակը»։ Assignment X։ TVLine։ Արխիվացված օրիգինալից Հունիսի 4, 2012-ին։ Վերցված է Մարտի22, 2012 
  4. 4,0 4,1 Snetiker Marc։ «MTV-ի «Ճիչը» նկարահանվելու է»։ Inside TV։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2014 
  5. Ng Philiana (Ապրիլի 25, 2013)։ «MTV Greenlights 'Scream' Pilot, Renews 'Snooki & JWOWW'»։ The Hollywood Reporter 
  6. Michael Slezak։ «‘Scream’ TV Series: Bi-Curious Teen, ‘Gilmore Girls’-esque Duo in Cast - TVLine»։ TVLine։ Վերցված է Հուլիսի 2, 2015 
  7. Fitzpatrick Kevin (Հուլիսի 26, 2013)։ «MTV-ի «Ճիչ»-ի պրեմիերան տեղի կունենա 2014-ին»։ screen crush.com։ http://screencrush.com/։ Վերցված է 2013-06-06 
  8. «MTV’s Scream TV Series Potentially Titled Hush»։ DC։ DC։ Հուլիսի 26, 2013։ Վերցված է 2013-06-06 
  9. Ross A. Lincoln։ «MTV-ի «Ճիչ» սերիալի առաջին պրեմիերան»։ Deadline։ Վերցված է Հուլիսի 2, 2015 
  10. «MTV & Dimension Tap Jamie Travis To Direct ‘Scream’ Pilot, Set Cast»։ Deadline.com։ Օգոստոսի 5, 2014։ Վերցված է Օգոստոսի 21, 2015 
  11. «MTV-ի «Ճիչ»-ի դերասանական կազմում կատարվել են փոփխություններ, որը գլխավորում է Բեքս Թեյլոր-Կլաուսը»։ Deadline.com։ Օգոստոսի 15, 2014։ Վերցված է Օգոստոսի 21, 2015 
  12. Highfill Samantha։ «Բելա Թորնն ասել է, որ նա խաղալու է Դրյու Բերիմորի հայտնի դրվագում MTV-ի «Ճիչ»-ում»։ Inside TV։ Վերցված է Դեկտեմբերի 12, 2014 .
  13. «Ճիչ, 1 եթերաշրջան»։ rottentomatoes.com։ Վերցված է 2015-06-30 
  14. «Ճիչի կարծիքները, 1 եթերաշրջան»։ metacritic.com