Ճիշտ միջոց (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճիշտ միջոց
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
ՍցենարիստՎլադիմիր Կապնինսկի
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Մարիա Վինոգրադովա և Զինաիդա Նարիշկինա
Բեմադրող նկարիչՏատյանա Սազոնովա
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն588 վայրկյան
Թվական1982[1]

Ճիշտ միջոց, (ռուս.՝ Верное средство), նկարված մուլտֆիլմ, որը նկարահանել է Յուրի Պրիտկովը, 1982 թվականին, Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր արջերը պետք է ձմռանը քնեն, սակայն Արջուկը ոչ մի կերպ չի կարողանում քնել. ամեն ինչ շեղում էր նրան։ Փորսուղի օրինակը, որը շատ հեշտ քնում է ամեն պատահած տեղում, իր համար չէ։ Հորաքույր Կաքավը նրան խորհուրդ է տալիս հաշվել մինչև հարյուրը, բայց դա էլ չի օգնում։

Այդ ժամանակ Արջուկին օգնության է հասնում անտառային նվագախումբը, որի կազմում էին Նապաստակը, Սկյուռիկները, Մկնիկը և Փորսուղը։ Նրանք արջի համար նվագում են «Քնի՛ր, սիրելիս, քնիր․․․» օրորոցայինը, և նա քաղցր քուն է մտնում։

Օրորոցային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում հնչում է «Քնի՛ր, սիրելի՛ս, քնի՛ր․․․» օրորոցայինը, որը կատարում է Կլարա Ռումյանովան։ Այս օրորոցայինի երաժշտության հեղինակն է Մոցարտը, բայց դա կարող էին գրել նաև Բերնհարդ Ֆլիսը և Յոհան Ֆլյայշմանը։ Բառերը վերցված են Ֆրիդրիխ Վիլհելմ Գոթերի «Եսթեր» պիեսից, իսկ բնօրինակում սկսվում է «Քնի՛ր, իմ ցարևիչ» և վերջանում «Քնի՛ր, իմ ցարևիչ, քնի՛ր» խոսքերով։ Ռուսաց լեզվում օրորոցայինը հայտնվել է 1924 թվականին, Սոֆի Սվիրդենկոյի թարգմանությամբ և սկսվել է նույն նախաբանով, ինչպես գերմաներեն տարբերակում է։ Բայց հետո այն սկսել են կատարել «Քնի՛ր, սիրելիս, քնիր» տողերից, և հնարավոր է` առանց թարգմանչուհու մասնակցության[2]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Վլադիմիր Կապնիսկի
Կինոռեժիսոր Յուրի Պրիտկով
Բեմադրող նկարիչ Տատյանա Սազոնովա
Կոմպոզիտոր Եվգենի Պտիչկին
Կինոոպերատոր Սվետլանա Կոշեևա
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ոսկանյանց, Ալեքսանդր Պանով, Վիոլետա Կոլեսնիկովա, Ալեքսեյ Բուկին
Դերերը հնչյունավորել Կլարա Ռումյանովա`Արջուկը, մուլը,
Մարիա Վինոգրադովա` Նապաստակ,
Թամարա Դմիտրիևա` Սկյուռիկ, Փորսուղ,
Զինաիդա Նարիշկինա`Չիլ կաքավ, Կուղբ
Օգնականներ Գալինա Անդրեևա, Լ․ Կրուտովսկայա
Մոնտաժող Գալինա Սմիրնովա
Նկարիչներ Օլգա Պավլովա, Իննա Զարուբա, Վ․ Մակսիմովիչ, Աննա Ատամանովա
Խմբագիր Պյոտր Ֆրոլով
Նկարահանող խմբի տնօրեն Լյուբով Բուտիրին

Ֆիլմում հնչում է Լուիջի Բոկերինիի և Մոցարտի երաժշտությունը։

Հեռուստացուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է ԽՍՀՄի կենտրոնական հեռուստատեսությամբ, 1980–ական և 1990–ական թվականներին։
  • Ռուսաստանում մուլտֆիլմը ցուցադրվում է Ռուսաստանի Առաջին ալիքով 1996 թվականին, իսկ «Մշակույթ» հեռուստաալիքով` 1999 թվականին։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմի թողարկումից հետո նրա համար գրվել է պատկերազարդ գիրք` երեխաների համար։
  • 1990 թվականներին ձայներիզով «Twic Lyrec» հրատարակչության կողմից թողարկվել է ձայներիզներով նույնանուն հեքիաթի տեքստը ըստ՝ Ալեքսանդր Պոժարովի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Капнинский В. Верное средство. — М.: Яблоко, 2013. — (Мультсказка). — ISBN 978-5-94707-203-7, 978-5-90375-460-1 Иллюстрации и текст по мультфильму.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]