Ճարտարապետ Վեգեների տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ճարտարապետ Վեգեների տուն
Տեսակտեսարժանություն
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրված է1903
Կոորդինատներ: 44°30′33.50000010159″ հս․ լ. 34°10′37.500000098806″ ավ. ե. / 44.5093055555837722° հս․. լ. 34.17708333336077686° ավ. ե. / 44.5093055555837722; 34.17708333336077686

Ճարտարապետ Վեգեների տուն (ռուս.՝ Дом архитектора Вегенера), եռահարկ առանձնատուն Ղրիմի Յալթա քաղաքի Սվերդլովի փողոց, 38 հասցեով։ Կառուցվել է 1903 թվականին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգեների տունը Յալթայի Մոդվինովյան զբոսայգում գտնվող գեղեցիկ և գրեթե լքված հինավուրց առանձնատուն է։ Գտնվում է Սվերդլովի փողոցի գրեթե վերջնամասում, պաշտպանության նախարարության առողջարանի տարածքում, թիվ 11 մասնաշենք[3]։

Այս ինքնատիպ շենքը 1903 թվականին իր համար կառուցել է պետերբուրգցի հայտնի ճարտարապետ Օսկար Էմիլևիչ Վեգեները։ Նա եղել է Մասանդրայում Ալեքսանդր III-ի պալատի, Յալթայի կոմս Մորդվինովի պալատի շինարարության ղեկավարը, «Մետրոպոլ» հյուրանոցի նախագծի և Յալթայի այլ կառույցների հեղինակը[3]։

Փոքր շենքի վրա պահպանվել են երկու սպիտակ մարմարե քանդակները։ Սա Յալթայի ճարտարապետության ձևավորման մեջ հազվադեպ հանդիպող տարր է։ Տան ճակատին ճարտարապետը տեղադրել է իր երկու անվանագիր-միացագրերը՝ գերմաներեն «O» և «W» տառերով։ Պատշգամբը զարդարված է եռանկյան, կողմնացույցի, քանոնի և անկյունաչափի պատկերով մետաղական զինանշանով։ Արտասովոր են բանալու անցքի տեսքով լուսամուտատեղերը։ Նայելով տան ճակատին՝ կարելի է համոզվել, որ ճարտարապետն ունեցել է հումորի լավ զգացողություն. ճարտարապետական ​​մանրամասների մեջ երևում է մարդու գլուխ[3]։

Ներկայում առանձնատունը բարձիթողի վիճակում է, թեև այն իրական պատմաճարտարապետական արժեք ունի։ 1917 թվականի հեղափոխությունից հետո տունը որպես բնակելի հանձնվել է մի քանի ընտանիքների, որոնք մի շարք վերափոխումներ են կատարել։ Այնուամենայնիվ, չնայած դրան, Վեգեների տունը ընդհանուր առմամբ պահպանել է իր նախկին տեսքը ինչպես արտաքնապես, այնպես էլ ներսում. պահպանվել են պատուհանների հինավուրց շրջանակները, նույնիսկ սողնակները, դռները, մանրահատակը, փայտյա տախտակները, փայտի ազնիվ տեսակների գերաններով կառուցված առաստաղները, բուխարիները, հախճասալերը, փայտա- և քարափորագրումները և այլն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Прогулка по улице Свердлова или Оглянись по сторонам.»։ Վերցված է 2019 Հունվար 22 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Дом архитектора Вегенера»։ Վերցված է 2019 Հունվար 22