Մետրոպոլ (հյուրանոց, Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետրոպոլ
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրված է1902
Քարտեզ
Քարտեզ

«Մետրոպոլ» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Метрополь»), երկու շենքից բաղկացած նախկին հյուրանոց Ղրիմի Յալթա քաղաքի կենտրոնական մասում` Բոտկինի փողոցում։ Հյուրանոցի հիմնական շենքը կառուցվել է 1902 թվականին և ունի 3 հարկ, երկրորդը շենքը ևս երեքհարկանի է։ Այժմ այն մասնավոր սեփականություն է և ունի հիմնանորոգման կարիք[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին «Մետրոպոլ» հյուրանոցը կառուցվել է 19-րդ դարում` հայտնի ճարտարապետ Օսկար Էմիլևիչ Վեգեների նախագծով։ Օսկար Վեգեները Յալթայում հայտնվել է 1890-ական թվականներից սկսած` Մասանդրայի Ալեքսանդր III-ի պալատի շենքը կառուցելու ժամանակ որպես պետերբուրգցի ճարտարապետ Մաքսիմիլիան Մեսմախերի օգնական[2]։

Յալթայի «Մետրոպոլ» հյուրանոցը «Վիլլա Ելենա» և «Օրեանդա» հյուրանոցների հետ մեկտեղ ժամանակին եղել է քաղաքում լավագույն հյուրանոցներից։ Հենց «Մետրոպոլ» հյուրանոցում է տրվել հրավիրովի ճաշկերույթը, որին մասնակցել են Լիվադիական թագավորական պալատի հիմնարկեքի հանդիսավոր արարողության մասնակիցները։ Մինչ օրս անհայտ են այս տաղանդավոր ճարտարապետի կենսագրության շատ մանրամասներ, անհայտ է, թե որտեղ են նրա գծագրերն ու նախագծերը։ Օսկար Վեգեները մահացել է 1920-ական թվականների վերջերին` չպարզված հանգամանքներում[2]։

1913 թվականի գարնանը հյուրանոցում կանգ է առել ռուսական ժողովրդական երգերի հայտնի կատարող Նադեժդա Պլևիցկայան։ 1917 թվականի աշնանը այնտեղ բնակվել է մետալուրգիայի, մետաղագիտության, մետաղների ջերմային մշակման բնագավառի ռուս գիտնական Դմիտրի Չեռնովը[3]։

1920-ական թվականների սկզբին հյուրանոցը վերանվանվել է «Պարիժսկայա կոմունա» («Փարիզյան կոմունա»)[3]։

1920-ական թվականների կեսերին շենքը վերակառուցվել է և այնտեղ բացվել է «Ուկրաինա» հյուրանոցը[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մետրոպոլ» հյուրանոցը 19-րդ դարի վերջում ճարտարապետության մեջ ծագած և Ռուսաստանում արագորեն տարածված մոդեռն ոճի մաքրագույն օրինակն է[2]։

Այս ոճի հիմնարար սկզբունքն էր բնակելի տարածքների «ներսից դեպի դուրս» նախագծումը. ճարտարապետը շարժվում է ինտերիերի օպտիմալ նախագծումից դեպի շենքի անսովոր արտաքին տեսքը։ Ճակատի անհամաչափ տարրերը թաքցնում են հարմարավետ ներքին տարածքները։ Հյուրանոցի պատուհաններում օգտագործվել է այդ ճարտարապետական ոճի հաճախակի օգտագործվող հնարքը. անհամաչափ կառուցվածքներ, ծռմռվող և շրջահոսուն ձևեր ու գծեր։ Դրանցում ամփոփված է որոշակի շփոթություն, որը տարօրինակ ներդաշնակությամբ գրավում է ուշադրությունը։ Արտասովոր գծերը սահուն կերպով վերափոխվում են ճակատի դեկորատիվ տարրերի. ալիքաձև ուղղահայաց գծերը, զարդանախշերը, գույների հակապատկերը ստեղծում են նոր գեղագիտական տպավորություններ, որոնք կապված չեն Յալթայի այլ հայտնի շենքերի հետ[2]։

Ներկա պահին շենքը վաճառվում է 4,5 մլն դոլարով։ Վաճառքի դեպքում երևի թե չպահպանվի սկզբնական ոճը։ Ամենայն հավանականությամբ, կավելացվի ևս մեկ հարկ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Гостиница «Метрополь»». Վերցված է 2019 Հունվար 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Прогулки по старой Ялте: здание гостиницы «Метрополь», ул. Боткинская, 13». Վերցված է 2019 Հունվար 23-ին.(չաշխատող հղում)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]