Ճանապարհորդական ապահովագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճանապարհորդական ապահովագրական ծառայությունների ավտոմատացված տրամադրումը Ճապոնիայում

Ճանապարհորդական ապահովագրություն, ապահովագրության տեսակ, որը նախատեսված է միջազգային կամ ներգնա ճանապարհորդությունների ընթացքում ի հայտ եկած վնասները փոխհատուցելու համար։ Հիմնական ապահովագրական փաթեթները ներառում են արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացած բժշկական ծախսերի փոխհատուցում, սակայն, գոյություն ունեն առավել համապարփակ փաթեթներ, որոնցում որպես փոխհատուցման ենթակա ծախսեր սահմանվում են նաև ճանապարհորդության չեղարկումները, ուղեբեռի կորստի դեպքերը, թռիչքային ուշացումները և այլն։

Ապահովագրական պոլիսի ձեռքբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեքի հաշվարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդական ապահովագրությունը պարունակում է բարձր ռիսկայնություն և այս համատեքստում ճանապարհորդի կարողության հաշվարկը ապահովագրական պոլիս ձեռք բերելու տեսանկյունից հաշվի է առնում մի շարք գործոններ։ Այն ընդհանուր առմամբ ներառում է, այն երկիրը կամ տարածաշրջանը դեպի որտեղ իրականացվելու է ճանապարհորդությունը, վերջինիս տևողությունը, ճանապարհորդների տարիքային խումբը, եկամուտներով ապահովվածությունը՝ մինչ պոլիսի ձեռքբերման պահը, որը բավարարել է նաև նախկինում առաջացած բժշկական ծախսերին, ճանապարհորդություններին և այլն[1]։ Որոշ ապահովագրական պոլիսների կնքման ժամանակ հաշվի են առնվում նաև կատարվելիք ճանապարհորդության ընդհանուր ծախսերը, որպեսզի որոշվի պոլիսի գինը։ Պոլիսում կարող է ներառվել միայն մեկ ճանապարհորդություն, կամ վերջինիս որոշակի հստակ ժամանակահատված, կարող է լինել նաև այնպիսի պայման պոլիսում, համաձայն որի ապահովագրվի տարվա կտրվածքով միանգամից մի քանի ճանապարհորդություն[2]։

Ճանապարհորդության մեկնելու և վերադարձի պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդական ապահովագրության պոլիսների հիմնական մասը պետք է ձեռք բերվի մինչև մեկնելու պահը, սակայն գոյություն ունեն նաև այնպիսի պոլիսների տեսակներ, որոնք հնարավոր է ձեռք բերել մեկնման առաջին իսկ կետից, օրինակ օդանավակայանից։ Ավելի փոքր կազմակերպություններ առաջարկում են նաև պոլիսներ այն ճանապարհորդների համար, ովքեր մինչ ճամփորդության սկիզբը մոռացել են ձեռք բերել փաթեթը, կամ ճանապարհորդությունը նախատեսվածից ավելի երկար է տևել[3]։ Պոլիսներում հիմնականում որպես պայմանագրի գործողության սկզբի և ավարտի վայր նշվում է մեկնման երկիրը։ Կան նաև այնպիսի պոլիսներ, որոնք առաջարկում են միակողմանի ճանապարհորդության ապահովագրության փաթեթ, վերջինս տեղի է ունենում հիմնականում այն դեպքում, երբ ճանապարհորդները հաճախակի են այցելելու երկրները փոխում։

Ճանապարհորդական անվճար ապահովագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վճարային քարտեր թողարկող կազմակերպություններից որոշները առաջարկում են ավտոմատ ճանապարհորդական ապահովագրություն, եթե ճանապարհորդության ընթացքում վճարումները կատարվում են տվյալ վճարային քարտի միջոցով, այս դեպքում միակ թերությունը այն է, որ փաթեթը ընդհանուր է և հաշվի չի առնում անձնական պահանջմունքներն ու ցանկությունները[4]։

Ընդհանուր օգուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտերկրում աննշան վնասվածքներից սկսած մինչև բժշկական տարատեսակ ծառայություններից օգտվելու կարիքի դեպքում ապահովագրական ընկերությունները առաջարկում են փաթեթներ, որոնք ներառում են մի քանի դեպքեր, որոշակի սահմանափակումներով։ Օրինակ հոսպիտալացման դեպքում ճանապարհորդական ապահովագրությունների մեծ մասը առաջարկում է շտապ օգնության ծառայություն, կապ բժշկի հետ, հիվանդի տեղափոխում մի հիվանդանոցից մյուսը, ընդհուպ մինչև վերադարձ ապահովագրված անձի ճանապարհորդության մեկնման սկզբնակետ հանդիսացող երկիր։ Առավել համապարփակ ապահովագրական պոլիսները ներառում են նաև այնպիսի ծառայություն, որ ապահովավագրված անձի ընտանիքի անդամը կարողանա հիվանդանոցում մնալ և խնամել հիվանդին։

Արտերկրում ապահովագրված անձի մահվան դեպքում, սահմանվում է մարմնի վերադարձ դեպի ծագման երկիր կամ թաղման ծախսերի փոխհատուցում։

Չեղարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհորդական ապահովագրությունների համապարփակ փաթեթները կարող են ընդգրկել նաև տարբեր հանգամանքների հետ կապված ուղևորությունների չեղարկման վճարների վերադարձ ապահովագրված անձին։ Դա կարող է ներառել հիվանդություններ, վատ եղանակային պայմաններ, բնական աղետներ[5], գործադուլներ և անկարգություններ[6], առևանգումներ, ընտանեկան արտակարգ վիճակներ և այլ դեպքեր[7]։

Այլընտրանքային տրանսպորտ և ծախսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ապահովագրական պայմանագրեր ներառում են նաև այլընտրանքային տրանսպորտի կացության և սննդի հետ կապված ծախսերի արտոնություններ, եթե նախապես ընտրված տրանսպորտային միջոցը որոշակի ժամանակահատվածում ունենում է օրինակ տեխնիկական անսարքություններ[8]։ Պոլիսում կարող է ներառված լինել նաև այնպիսի կետ, որը թույլ կտա կատարել առաջին անհրաժեշտության գնումներ՝ սնունդ, հագուստ, այն դեպքում, եթե ուղեբեռը հետաձգվում է ավիաընկերության մեղքով։

Ուղեբեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանագրի այս կետի շնորհիվ ճանապարհորդը ապահովագրում է ուղեբեռի կորստի կամ գողության դեպքում հնարավոր ծախսերը, այն կարող է ներառել նաև անձնագիր, փաստաթղթեր, որոշ դեպքերում նաև կանխիկ գումարի սահմանափակ քանակություն[9]։

Հանրային պատասխանատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կետը ընդգրկում է իրավական պատասխանատվությունը, ապահովագրական պոլիս ձեռք բերած անձի դեմ ներկայացված դատական հայցի դեպքում, որի հիմքում ընկած է այլ անձի մարմնական վնասվածք հասցնելու փաստը։

Առանձին օգուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ապահովագրական պոլիսում ներառված դեպքերից հաճախորդի կամ գործակալի կողմից կարող են առաջարկվել նաև լրացուցիչ պայմանների ներառում, այդ թվում՝ ասթմա, քաղցկեղ[10] բարձր ռիսկայնություն պարունակող սպորտաձևեր[11], վարձակալված մեքենայի վնասում[12], նավարկություն և այլն[13]։

Հիմնական բացառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահովագրական ընկերությունները կարող են հայտարարել երկարաժամեկոտւմ որոշակի նոր դրույթների ներմուծում պոլիսներում, որի հիմքում ընկած են ընթացիկ իրադարձություններ, օրինակ գործող հրաբուխների ժայթքում և այլն[14]։ Քանի որ ճանապարհորդական ապահովագրությունը բարձր ռիսկայնություն պարունակող արտադրանք է, շատ պոլիսներ կարող են ներառել նաև այնպիսի դեպքեր, որոնց տեղի ունենալու հավանականությունը համեմատաբար փոքր է, սակայն կարող է լինել նշանակալի[15], օրինակ համաճարակներ, պատերազմական և ահաբեկչական գործողություններ[16]։

Որոշ ապահովագրական պոլիսներ կարող են բացառության կարգով արգելել ճանապարհորդությունը դեպի կոնկրետ երկրներ, կամ քաղաքներ, որտեղ առկա է ռիսկի բարձր մակարդակ։ Այսպիսի կետերը պայմանագրերում ներառվում են մեծամասամբ կառավարությունների պաշտոնական հայտարարությունների հիման վրա։

Ճամփորդական ապահովագրական պոլիսներում ներառվող այլ ընդհանուր բացառություններ՝

  • նախկինում գոյություն ունեցող, չհայտարարագրված բժշկական կարգավիճակ,
  • մոտոցիկլետի չարտոնագրված շահագործում[17]
  • բուժում ստանալու նպատակով իրականացվող ճամփորդություն,
  • ընտրովի վիրաբուժություն կամ բժշկական այլ ծառայություններ[18],
  • վնասվածք կամ հիվանդություն, որն առաջացել է անխոհեմ գործունեության պատճառով, ինչպիսիք են անզգույշ մեքենա վարելը, ալկոհոլ օգտագործելը, հանգստյան հոգեմետ դեղեր օգտագործելը,
  • մասնակցություն բարձր ռիսկայնություն պարունակող սպորտաձևերի /էքստրիմ/,
  • ճանապարհորդություն հակառակ կառավարության խորհուրդների և առաջարկությունների։

Ճանապարհորդական պարտադիր ապահովագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ երկրներ պահանջում են նույնիսկ, որ օտարերկրյա այցելուները ունենան ճանապարհորդական ապահովագրության բավարար ապացույց, որպես վիզա տրամադրելու հիմնական պայման։ Սա վերաբերում է Շենգենյան գոտու կամ ԱՄԷ արտոնագրի համար դիմող ճանապարհորդներին, իսկ կոնկրետ երկրներից Կուբայում, Թուրքիայում և Բելառուսում պայմանի կատարումն արդեն ձեռք է բերել պարտադրություն[19] Թայլանդի ու Եգիպտոսի դեպքում արվել է հայտարարություն պայմանը պարտադիր դարձնելու վերաբերյալ[20]։ Տուրիստական ընկերությունները ևս կարող են պահանջել ապահովագրական պոլիսների նվազագույն պայմանների առկայություն,որպեսզի թույլ տրվի ճանապարհորդին օգտվելու ծառայություններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How to buy the best travel insurance»։ CHOICE (en-au)։ 2019-12-31։ Վերցված է 7 February 2020 
  2. Kelleher Suzanne (10 December 2019)։ «12 Best Travel Insurance Policies and Why You Need Them»։ Conde Nast Traveller։ Վերցված է 7 February 2020 
  3. McMah Lauren (19 April 2019)։ «Sneaky way Aussie expats are cheating the insurance system»։ News.com.au։ Վերցված է 7 February 2020 
  4. «The dangers of credit card travel insurance»։ Herald Sun։ 6 April 2019։ Վերցված է 7 February 2020 
  5. Chang Charis, McMah Lauren (28 November 2018)։ «Huge delays and cancellations at Sydney Airport due to storms»։ News.com.au։ Վերցված է 7 February 2020 
  6. Thornber Lorna (7 August 2019)։ «Tear gas and cocktails: Much calm amid the chaos in Hong Kong, Kiwis say»։ Stuff.co.nz։ Վերցված է 7 February 2020 
  7. «Understand Travel Insurance Cancellation Cover»։ Comparetravelinsurance.com.au (անգլերեն)։ Վերցված է 2020-02-07 
  8. «Flight delays and cancellations: what's covered by travel insurance?»։ Travel Weekly։ 24 April 2018։ Վերցված է 7 February 2020 
  9. Schneider Kate (9 May 2014)։ «The secret side of travel insurance»։ News.com.au։ Վերցված է 7 February 2020 
  10. «Tips for insuring pre-existing medical conditions while travelling»։ Nz Herald։ 12 September 2018։ Վերցված է 7 February 2020 
  11. McLaughlin Ross (13 January 2020)։ «What you need to know about travel insurance»։ CTV News։ Վերցված է 7 February 2020 
  12. Clement Diana (13 September 2015)։ «Do your research to avoid car rental shocks»։ NZ Herald։ Վերցված է 7 February 2020 
  13. Goldsbury Louise (15 November 2019)։ «Take cover from mishaps at sea»։ The Australian։ Վերցված է 7 February 2020 
  14. Martin Mina (22 September 2017)։ «Bali volcano threat highlights importance of travel insurance»։ Insurance Business Australia։ Վերցված է 7 February 2020 
  15. Slessor Camron (2 February 2020)։ «Coronavirus means airlines are changing their plans — but will travel insurance cover your cancelled trip to China?»։ ABC News։ Վերցված է 7 February 2020 
  16. Haynes Jessica (29 May 2017)։ «Will travel insurance cover you in a terror attack?»։ ABC News։ Վերցված է 7 February 2020 
  17. Flanagan Tom (10 October 2019)։ «Man wakes from coma weeks after buck's party tragedy»։ Yahoo! News։ Վերցված է 7 February 2020 
  18. Martin Josh (31 August 2018)։ «New phones and free nose jobs: Botched travel insurance claims are not a victimless crime»։ Stuff.co.nz։ Վերցված է 7 February 2020 
  19. Morris Hugh (4 July 2019)։ «Thailand mulls compulsory travel insurance for all visitors»։ The Telegraph։ Վերցված է 7 February 2020 
  20. Godfrey Kara (31 August 2018)։ «Travelling to Egypt? New mandatory rules for tourists could soon be introduced»։ Daily Express։ Վերցված է 7 February 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]