Ղարիբ Աղասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ղարիբ Վոլոդյայի Աղասարյան | |
|---|---|
| հունվարի 13, 1965 - սեպտեմբերի 19, 1992 (27 տարեկան) | |
| Ծննդավայր | Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահվան վայր | Քարագլուխ, Ասկերանի շրջան, Արցախ |
| Գերեզման | Խնձրիստան |
| Քաղաքացիություն | |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
| Պարգևներ | |
Ղարիբ Վոլոդյայի Աղասարյան (հունվարի 13, 1965, Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 19, 1992, Քարագլուխ, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1965 թ. հունվարի 13-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Տեղի դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի մեքենայացման բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։ Առաջինների թվում զինվորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատին։ Մասնակցել է Քարագլխի համար մղված մարտերին, հերթապահել է գիշերները։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 19-ին Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղի պաշտպանության համար մղված մարտում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Խնձրիստանի գերեզմանատանը[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։