Ղարբիա (մուհաֆազ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղարբիա (այլ կիրառումներ)
Ղարբիա արաբ․՝ الغربية | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | մուհաֆազա | ||||
Մտնում է | Եգիպտոս | ||||
Վարչկենտրոն | Տանտա[1] | ||||
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||||
ԲԾՄ | 8 մետր | ||||
Հիմնական լեզու | արաբերեն | ||||
Բնակչություն (2006) | 4 010 298[2] (8-րդ տեղ) | ||||
Խտություն | 2065,04 ( 3-րդ տեղ) | ||||
Տարածք | 1 942 (24-րդ տեղ) | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Կաֆր աշ-Շեյխ (մուհաֆազա), Դակահլիա, Քալյուբիա, Մինուֆիա և Բուհեյրա | ||||
ISO 3166-2 կոդ | EG-GH | ||||
Պաշտոնական կայք |
Ղարբիայի մարզ (արաբ․՝ االغربية), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Ղարբիայի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է Տանտա քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք ունի։
Մաուֆազան զբաղեցնում է 1 942 կմ² տարածք և համարվում է 24-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաուֆազան կազմված է 8 վարչական կենտրոններից, ինչպես նաև 4 քաղաքային և 53 գյուղական խորհուրդներից։ Այստեղ կան 312 գյուղեր և 1066 փոքրիկ բնակավայրեր։ Ղարբիայի մարզի կազմի մեջ մտնող շրջաններն են
- Սեբենիթ (արաբ․՝ سمنود)
- Զիֆտա (արաբ․՝ زفتى)
- Բասյուն (արաբ․՝ ابسيون)
- Կաֆր ալ-Զայթ (արաբ․՝ كفر الزيات)
- և այլն։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 4 010 298 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 8-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 2065,04 մարդ/կմ²։
Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։
Ղարբիայի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ
- ↑ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին
- ↑ Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ղարբիա (մուհաֆազ) կատեգորիայում։ |