Կաֆր աշ-Շեյխ (մուհաֆազա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաֆր Աշ-Շեյխ
كفر الشيخ
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԿարգավիճակԵգիպտոսի վարչական բաժանում
Մտնում էԵգիպտոս
ՎարչկենտրոնԿարֆ աշ-Շեյխ
ԲԾՄ2 մետր
Ահմեդ Զաքի Աբիդին
Հիմնական լեզուարաբերեն
Բնակչություն (2006)2 618 111 մարդ (14-րդ տեղ)
Խտություն755,15 մարդ/կմ²(9-րդ տեղ)
Տարածք3467 ± 1 կմ²[1]
Սահմանակցում էԴակահլիա, Ղարբիա և Բուհեյրա
Ժամային գոտիUTC+2
ISO 3166-2 կոդEG-KFS
kafrelsheikh.gov.eg

Կաֆր աշ-Շեյխ (արաբ. كفر الشيخ‎), մուհաֆազա Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Վարչական կենտրոնը Կաֆր-աշ-Շեյխ քաղաքն է։ Գտնվում է երկրի հյուսիսային՝ Նեղոսի դելտայի հյուսիսային մասում, Դակահլիա մուհաֆազայից արևմուտք, Բուհեյրա մուհաֆազայից արևելք և Ղարբիա մուհաֆազից հյուսիս։ Հյուսիսից այն ողողվում է Միջերկրական ծովի ջրերով, որի ափերը ձգվում են 100 կմ երկարությամբ։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ե՛վ մուհաֆազան, և՛ Կաֆր աշ-Շեյխ քաղաքը իրենց անվանման համար պարտական են մաղրիբական (մարոկկացի) շեյխ Թալհա Աբի Սայիդ Ալ-Թալմասանիին, որը եկել էր այստեղ 1204 թվականին և թաղված էր Կաֆր աշ-Շեյխ քաղաքի դամբարանում։

Վարչական բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհաֆազը բաղկացած է 10 վարչական կենտրոններից (շրջաններից), 10 քաղաքներից և 44 գյուղական տեղական համայնքներից, որոնք ներառում են 162 գյուղ և 1625 փոքր բնակավայրեր։ Մուհաֆազայի ամենակարևոր կենտրոններն ու քաղաքներն են`

  • Կաֆր աշ-Շեյխ
  • Ալ-Խամուլ
  • Բիյալա
  • Կելին
  • Մաթուբաս
  • Դիսուք
  • Բալթիմ
  • Սիդի-Սալիմ
  • Առ-Ռյադ
  • Ֆուվա

Արդյունաբերությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհաֆազում կան երկու արդյունաբերական գոտիներ.

  • Առաջին արդյունաբերական զոնան Բալթիմում է։ Ներառում է միայն 49 ձեռնարկություն, ևս 20-ը կառուցվում են (էլեկտրականություն, հեռահաղորդակցություն և այլն)։
  • Երկրորդ արդյունաբերական զոնան Մաթուբասում է։ Նախատեսվում է ստեղծել 523 ձեռնարկություն ընդհանուր թվով մինչև 40,000 աշխատատեղով։ Արդեն ընթանում է 25 ձեռնարկությունների շինարարությունը տարբեր արդյունաբերություններում։

Բացի այդ, կան սննդի վերամշակման բազմաթիվ ձեռնարկություններ և բամբակագործության վերամշակման գործարաններ, ձկնորսական տնտեսություններ։

Գյուղատնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մշակվող հողերը կազմում են 238 489 հա, ոռոգելի հողերը՝ 20 643 հա։
  • Գյուղատնտեսական 353 ձեռնարկություններ (գյուղատնտեսական կոոպերատիվներ, հողերի վերականգնում, բազմակողմանի, մասնագիտացվում)։

Գյուղատնտեսական կարևորագույն մշակաբույսերն են բրինձը (Եգիպտոսի ընդհանուր արտադրության 30% -ը), բամբակը, ճակնդեղը և ցորենը։

Օգտակար հանքանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենակարևոր հանքանյութերն են նատրիումի քլորիդը (Բալթիմում աղի գործարան) և բնական գազը (Ռուս էլ-Ֆարխ գյուղի գազի հորեր)։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժհաստատությունների թիվը (ընդհանուր, կենտրոնական, մասնագիտացված, պոլիկլինիկաները, առողջության ապահովագրությունը) 37 է, բացի այդ, կան 256 ընտանիքի պլանավորման կենտրոններ և ծննդատներ։ Այնտեղ աշխատում են 787 բժիշկ և 1373 բուժքույր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաֆր ալ-Շեյխում կան մի շարք քոլեջներ։ Վերջերս բացվեց Կաֆր ալ-Շեյխի անկախ համալսարանը, գործում են հետևյալ ֆակուլտետները. Առևտրի ֆակուլտետ, Ճարտարագիտական ֆակուլտետ, Գյուղատնտեսական ֆակուլտետ, Անասնաբուժության ֆակուլտետ, Արվեստի ֆակուլտետ։

Երիտասարդական աշխատանք և սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամազան ունի 262 երիտասարդական կենտրոն և 29 մարզական ակումբ։

Զանգվածային լրատվական միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհաֆազան ունի իր «Վեցերորդ ալիք» հեռուստաալիքը ։ Հրապարակվում է «Կաֆր էլ-Շեյխ» թերթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաֆր աշ-Շեյխ (մուհաֆազա)» հոդվածին։