Մինուֆիա (մուհաֆազ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մինուֆիա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Մինուֆիա
արաբ․՝ المنوفية‎‎‎
Դրոշ Զինանշան
Flag of Menoufia Governorate.PNG
Coat of arms of Menoufia Governorate.jpg
كوبري عمر افندي.jpg
Երկիր Եգիպտոս Եգիպտոս
Կարգավիճակ Մուհաֆազա
Մտնում է Եգիպտոս
Վարչկենտրոն Շիբին ալ-Կոմ[1]
Խոշորագույն քաղաք վարչական կենտրոն
ԲԾՄ 10 մետր
Հիմնական լեզու Արաբերեն
Բնակչություն (2011) 3580000[2]
Խտություն 1432,57
Տարածք 2499 կմ² (22-րդ տեղ)
Monufia in Egypt (2011).svg
ISO 3166-2 կոդ EG-MNF
Կոորդինատներ: 30°31′12.000000099998″ հս․ լ. 30°59′24.000000099994″ ավ. ե. / 30.52000000002777824° հս․. լ. 30.99000000002777711° ավ. ե. / 30.52000000002777824; 30.99000000002777711
Պաշտոնական կայք

Մինուֆիայի մարզ (արաբ․՝ محافظة المنوفية‎‎), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Մինուֆիայի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է Շաբին ալ-Կոմ քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք չունի:

Մաուֆազան զբաղեցնում է 2499 կմ² տարածք և համարվում է 22-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային կենտրոններից մեկը:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաուֆազան կազմված է 9 վարչական կենտրոններից, ինչպես նաև 10 քաղաքային և 69 գյուղական խորհուրդներից: Այստեղ կան 315 գյուղեր և 898 փոքրիկ բնակավայրեր։ Մինուֆիայի մարզի կազմի մեջ մտնող շրջաններն են

  • Շիբին ալ-Կոմ (արաբ․՝ شبين الكوم‎‎‎)
  • Քուվեյսինա (արաբ․՝ قويسنا‎‎)
  • Աշմուն (արաբ․՝ أشمون‎‎‎)
  • Սիրս ալ-Լայանա (արաբ․՝ سرس الليان‎‎‎)
և այլն։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 3 580 000 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 17-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1432,57 մարդ/կմ²։

Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծամասամբ դավանում են իսլամ: Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները:

Մինուֆիայի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ։
  2. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին։
  3. Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։