Ղարաբաղի պատմություն (գիրք)
«Ղարաբաղի պատմություն» (պարսկերեն՝ Թարիխ-ե Ղարաբաղ), Ղարաբաղի պատմության մասին աշխատություն, որը գրել է Միրզա Ջամալ Ջևանշիրը 1847 թվականին։ Գրվել է Գյուլիստանի մելիքական տոհմի անդամ, գնդապետ Շամիրխան Մելիք-Բեգլարյանի պատվերով, այնուհետև ներկայացվել Կովկասի փոխարքա Մ. Ս. Վորոնցովին։ Գրված է պարսկերեն, որն այն ժամանակ Անդրկովկասի մուսուլմանների գրական լեզուն էր։ Անդրադառնում է Ղարաբաղի պատմությանը՝ արաբների ներխուժումից մինչև տարածաշրջանի նվաճումը Ռուսական Կայսրության կողմից՝ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։
Գիրքը բաղկացած է ներածությունից, յոթ գլուխներից, վերջաբանից և տասնչորս ավելի կարճ հատվածներից։ Զգալի մասը նվիրված է Ղարաբաղի խանության պատմությանը՝ պարսից Նադիր շահի տիրապետությունից մինչև Իբրահիմ խանի սպանությունը 1806 թվականին։ Աշխատությունում նկարագրվում է Ղարաբաղի խաների և Արցախի հայկական մելիքությունների միջև հակամարտությունը։
Առաջին անգամ թարգմանվել է ռուսերեն Ադոլֆ Բերժեի կողմից 1855 թվականին, իսկ առաջին ադրբեջաներեն թարգմանությունը լույս է տեսել 1959 թվականին։ Առաջին անգլերեն թարգմանությունը արել է Ջորջ Բուռնությանը 1994 թվականին։ Երկի ձեռագիրը գտնվում է Բաքվում՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի արխիվում։ 1980-ական թվականներից ի վեր հրատարակված ադրբեջաներեն տարբերակներում դիտավորյալ հանվել են հայերի մասին հիշատակումները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bournoutian, George (1994). A history of Qarabagh: an annotated translation of Mirza Jamal Javanshir Qarabaghi's Tarikh-e Qarabagh. Mazda Publishers. ISBN 978-1568590110..
- Bournoutian, George (2008). «JAVĀNŠIR QARĀBĀḠI, JAMĀL». Encyclopaedia Iranica, Vol. XIV, Fasc. 6. էջեր 602–603..
- Bournoutian, George (1992). «Rewriting History: Recent Azeri Alterations of Primary Sources Dealing with Karabakh». Journal of the Society for Armenian Studies. 6: 185–190. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին..
- Galichian, Rouben (2009). The Invention of History: Azerbaijan, Armenia, and the Showcasing of Imagination. Printinfo Art Books. ISBN 978-1903656860..
- Մաղալյան, Արտակ (2018). «Միրզա Ջամալ Ջևանշիրի «Ղարաբաղի պատմություն»-ը որպես Արցախի XVIII դարի պատմության սկզբնաղբյուր». Պատմա-բանասիրական հանդես (Համար 3): 307–314. ISSN 0135-0536.: