Ղազախա-կանադական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազախա-կանադական հարաբերություններ
Կանադա և Ղազախստան

Կանադա

Ղազախստան

Ղազախա-կանադական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Ղազախստանի և Կանադայի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ երկրները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 1992 թվականին, Կանադան դեսպանատուն է բացել Ալմաթիում (որն այնուհետև տեղափոխվել է Նուրսուլթան), իսկ Ղազախստանը բացել է իր դեսպանատունը Օտտավայում[1]։ 2009 թվականի մարտի 31-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ժան Կրետյենի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացումը։ Նրանց բանակցություններից հետո Ժան Կրետյենը հայտարարել է, որ երկրները պետք է օգտագործեն նոր տնտեսական հնարավորությունները և ժամանակն է նոր նախագծեր իրականացնելու համար[2]։ 2009 թվականի ապրիլին Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հանդիպել էր կանադացի սենատոր Կոնսիլյո Դի Նինոյի հետ, Կողմերը քննարկել էին ղազախա-կանադական հարաբերությունների հետագա զարգացումը։ 2013 թվականի նոյեմբերի 13-ին Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երլան Իդրիսովը և Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը ստորագրեցին խաղաղ ատոմային էներգետիկայի և այդ ոլորտում նոր տեխնոլոգիաների մասին նոր համաձայնագիր։ Նրանք նաև քննարկել են գյուղատնտեսության ոլորտն ու երկրների միջև վիզային ռեժիմը[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]