Ղազախա-իսրայելական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղազախա-իսրայելական հարաբերություններ
Իսրայել և Ղազախստան

Իսրայել

Ղազախստան

Ղազախա-իսրայելական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև։ Հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 10-ին։ Ղազախստանում Իսրայելի դեսպանատունը բացվել է 1992 թվականի օգոստոսին, իսկ Իսրայելում Ղազախստանի դեսպանատունը՝ 1996 թվականի մայիսին։ Իսրայելի դեսպանատունը գտնվում է Աստանայում, իսկ Ղազախստանի դեսպանատունը՝ Թել Ավիվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ղազախստանի վարչապետ Դանիալ Ախմետովը հանդիպել է Ուզբեկստանում Իսրայելի դեսպանի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև սոցիալական և տնտեսական հարաբերությունները և Իսրայելի դեսպանատունը Աստանա տեղափոխելու հարցը։

2009 թվականի ապրիլին Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն պաշտպանության նախարարությանը մեղադրել էր իսրայելական գործարաններում արտադրված անսարք հրետանային կայանքներ ձեռք բերելու մեջ։ Այդ կապակցությամբ ձերբակալվել Է Ղազախստանի պաշտպանության փոխնախարարը[1]։

2009 թվականի հունիսին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն այցելել էր Ղազախստան։ Մինչ այդ նա մի քանի ուղևորություններ է կատարել այդ երկիր՝ լինելով Իսրայելի ԱԳ նախարար[2]։

Որոշ իսրայելցի քաղաքագետներ կարծում են, որ Իսրայելի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների, այդ թվում Ղազախստանի հետ կապված է նոր մեծ խաղի մեջ երկրի մասնակցության և Կենտրոնական Ասիայի ռազմավարական բնական ռեսուրսները վերահսկելու ցանկության հետ[2]։

2011 թվականին Իսրայելի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1,544 միլիարդ ԱՄՆ դոլար[3]։

2018 թվականի հոկտեմբերի 21-ին Իսրայելի ԱԳՆ-ում տեղի է ունեցել երկու երկրների այդ գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ կապված Իսրայել այցելելիս Ղազախստանի քաղաքացիների համար վիզային ձևականությունների չեղարկման հետ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ այդ հարցը լուծելու համար[4]։ 2017 թվականի սկզբին Ղազախստանը միակողմանիորեն չեղարկել է իսրայելցիների համար մուտքի վիզաները[5]։

Հրեական համայնքը Ղազախստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի հրեական բնակչության թիվը զգալիորեն աճել է Իոսիֆ Ստալինի օրոք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի քան 8,5 հազար հրեաներ փախել են Ղազախստան[6]։ 1989 թվականից մոտ 10 հազար հրեաներ Ղազախստանից տեղափոխվել են Իսրայել[7]։

Այսօր Ղազախստանում բնակվում է ավելի քան 3,3 հազար հրեա, երկրում գործում են ավելի քան քսան հրեական կազմակերպություններ և 14 դպրոցներ։ Ավելի քան 700 աշակերտ հաճախում հրեական դպրոցներ ամբողջ երկրում։ Հրեական գործակալությունը հովանավորում է մի քանի երիտասարդական կենտրոններ Ղազախստանում։ Այդ կենտրոններում դեռահասներին սովորեցնում են հրեական մշակույթի մասին[6]։ 2004 թվականի սեպտեմբերին Աստանայում բացվել է Կենտրոնական Ասիայում խոշորագույն սինագոգը՝ «Բեյթ Ռախե-Հաբադ Լյուբավիչը»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kazakhstan: Military hardware bought from Israel flawed»։ Reuters։ Արխիվացված է օրիգինալից 2009-04-16-ին։ Վերցված է 2020-04-22 
  2. 2,0 2,1 «Казахстан: партнёр Израиля в Евразии» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-07-ին 
  3. «О казахстанско-израильских отношениях»։ Посольство Казахстана в Израиле։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-08-ին։ Վերցված է 2016-01-03 
  4. Иерусалим и Астана обсуждают отмену въездных виз для граждан Казахстана, NEWSru.co.il
  5. Казахстан отменил въездные визы для граждан Израиля, NEWSru.co.il
  6. 6,0 6,1 6,2 «Kazakhstan has a small but thriving Jewish community»։ Посольство Казахстана в США։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին։ Վերցված է 2020-04-22 
  7. «Shalom, Kazakhstan: A Jewish Culture Guide»։ Shalom Life։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-05-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]