Դանիալ Ախմետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիալ Ախմետով
Daniyal Akhmetov.jpg
 
Կուսակցություն՝ Նուր Օտան
Կրթություն՝ Պավլոդարի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ և զինծառայող
Ծննդյան օր հունիսի 15, 1954(1954-06-15) (65 տարեկան)
Ծննդավայր Պավլոդար, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Kazakhstan.svg Ղազախստան
 
Պարգևներ

«Պատվո նշան» շքանշան, Օտանի շքանշան, Նազարբաևի շքանշան, Բարիս շքանշան, «Աստանա» մեդալ, «Ղազախստանի Հանրապետության անկախության 10 տարի» հոբելյանական մեդալ, «Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի 10 տարի» մեդալ և «Աստանայի 10 տարի» մեդալ

Դանիալ Կենժետաևիչ Ախմետով[1] (ղազ.՝ Даниа́л Кенжетайұлы́ Ахме́тов, հունիսի 15, 1954(1954-06-15), Պավլոդար, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), Ղազախստանի պետական գործիչ, վարչապետ (2003-2007 թթ.), պաշտպանության նախարար (2007-2009 թթ.), Էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար) (2011-2014 թթ.), Արևելյան Ղազախստանի մարզի աքիմ (2014 թվականից), Տնտեսագիտության դոկտոր: Ղազախստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ (պաշտոնաթող է եղել 2009 թվականի հոկտեմբերի 28-ին[2]):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերվել է կանժիգալի տոհմի արգին ցեղից[3][4]: Ավարտել է Պավլոդարի ինդուստրիալ ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը (այժմ՝ Պավլոդարի պետական համալսարան), ինժեներ-շինարարի մասնագիտությամբ:

1976-1981 թվականներին աշխատանքային գործունեությունը սկսել է որպես վարպետ, այնուհետև աշխատել է «Պավլոդարբնակշին » տրեստի տնաշինական կոմբինատում, աշխղեկ: 1981-1983 թվականներից եղել է «Էկիբաստուզհանքշին» կոմբինատի շինարարական աշխատանքների գծով գլխավոր ինժեների տեղակալ: 1983-1987 թվականներից եղել է ժողովրդական դեպուտատների Էկիբաստուզի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ: 1991-1992 թվականներին աշխատել է «ԷկիբաստուզԷներգոԲնակԱրդՇին» տրեստի կառավարիչ, 1992-1993 թթ.՝ Էկիբաստուզի քաղաքային վարչության ղեկավար, 1993-1997 թթ.՝ Պավլոդարի մարզի աքիմ (մինչև 1995 թվականը՝ Պավլոդարի մարզային վարչության ղեկավար), 1997-1999 թթ.՝ Հյուսիս-Ղազախստանյան մարզի աքիմ, 1999 թվականի հոկտեմբերից՝ տեղակալ, 2000 թվականի դեկտեմբերից՝ Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ: Վարչապետի առաջին տեղակալի պաշտոնում համակարգել է արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և կոմունիկացիաների, միգրացիոն և ժողովրդական քաղաքականության հարցերը:

2001 թվականի նոյեմբերին նորից նշանակվել է Պավլոդարի մարզի աքիմ[5]: 2003 թվականի հունիսի 13-ին խորհրդարանի կողմից հաստատվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: 2007 թվականի հունվարի 8-ին դիմում է ներկայացրել ՂՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, որն ընդունվել է: 2007 թվականի հունվարի 10-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար: 2009 թվականի հունիսի 17-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից[6]: 2010 թվականի սեպտեմբերի 12-ին նրան նկատել են կորեական ծագումով ղազախ բիզնեսմեն Վլադիմիր Նիի թաղմանը[7]: 2011 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է Էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար): 2010 թվականի դեկտեմբերին պարզվել է, որ Ղազախստանի նախկին վարչապետ Դանիալ Ախմետովը, ղեկավարելով էկոլոգիայի և էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություն, չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն, հայտնում է ՂազՏԱԳ գործակալությունը: Գործակալության տեղեկության համաձայն Ախմետովը բավարարված է կյանքում տեղի ունեցած այդպիսի փոփոխությամբ, քանի որ ավելի շատ ժամանակ է անցկացնում հարազատների և մերձավորների հետ: Այսպիսով նա վարում է առողջ կենսակերպ և զբաղվում հեծանվասպորտով: Նախկին վարչապետը հերքում է այն լուրերը, թե իբր ինքը հրաժարականից հետո ցանկացել է ինքնասպանություն գործել[8]:

2011 թվականի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների մակարդակով որոշում է կայացվում Ղազախստանից Դանիալ Կենժետաևիչ Ախմետովին նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (նախարար), որը պետք է համակարգեր էներգետիկ քաղաքականության, բնական մենաշնորհների քաղաքականության, տրանսպորտային փոխադրումների, այդ թվում երկաթուղային տրանսպորտի մատչելիության և սակագների կիրառման և ենթակառուցվածքների հարցերը: 2014 թվականի նոյեմբերի 11-ին նշանակվել է Արևելյան Ղազախստանի մարզի աքիմ: Բնակչության շրջանում նա ԲԿՏ համակարգում բարենորոգումներ կատարողի և լավագույն տնտեսվարողի համբավ է վայելել, սակայն տեղական ինտելիգենցիայի որոշ ներկայացուցիչներ նրան մեղադրում էին տարածաշրջանի խիստ ռուսիֆիկացման և հակաիսլամական աշխարհայացքների, պետական ծառայողների մզկիթներ այցելելու արգելքի և կադրային քաղաքականության խստացման հարցերում[9]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օտանի շքանշան (2017)[10]
  • «Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի» շքանշան (2012 թ.)
  • Բարիս 2-րդ աստիճանի շքանշան (2004 թ.)
  • Բարիս 3-րդ աստիճանի շքանշան (1999 թ.)
  • «Աստանա» հուշամեդալ (1998 թ.)
  • «Ղազախստանի Հանրապետության անկախության 10 տարի» հոբելյանական մեդալ (2001 թ.)
  • «ՂՀ խորհրդարանի 10 տարի» մեդալ[11]
  • Բուրժան Մոմիշուլայի 90-ամյա հիշատակի պատվո նշան (20 փետրվարի 2009 թ.)
  • «Աստանայի 10 տարի» մեդալ (2008 թ.)
  • «Պատվո նշան» շքանշան (1986 թ.)
  • «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ավանդի համար» 1-ին աստիճանի մեդալ (մայիսի 13-ին 2015 թ. Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհուրդ)[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]