Jump to content

Ձու (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձու
թուրքերեն՝ Yumurta
Երկիր Թուրքիա[1]
 Հունաստան[1]
Ժանրդրամա[2]
Թեմածնողի մահ[1], homecoming?[1], համակերպվել անցյալի հետ[1] և մեղքի հույզ[1]
Թվական2007
Լեզութուրքերեն
ՌեժիսորՍեմիհ Քափլանօղլու[2][1]
ՊրոդյուսերՍեմիհ Քափլանօղլու
Սցենարի հեղինակՍեմիհ Քափլանօղլու[1] և Orçun Köksal?[1]
ԴերակատարներՆեջաթ Իշլեր[1], Սաադեթ Աքսոյ[1], Ուֆուք Բայրաքթար, Գյուլչին Սանթըրջըօղլու, Թյուլին Օզեն և Ջենգիզ Բոզքուրթ
ՕպերատորÖzgür Eken?[1]
ՄոնտաժՍեմիհ Քափլանօղլու
Պատմվածքի վայրԹուրքիա
Նկարահանման վայրԹուրքիա
ԿինոընկերությունKaplan Film Production?[3] և Inkas Film Production?[3]
Տևողություն93 րոպե

Ձու (թուրքերեն՝ Yumurta), թուրք ռեժիսոր Սեմիհ Քափլանօղլուի ֆիլմը, որը նկարահանվել է 2007 թվականին։ Ֆիլմը «Յուսուֆ» եռագրության առաջին մասն է։ Մյուս մասերը կոչվում են «Կաթ» և «Մեղր»։ Ֆիլմերը կապված են ժամանակագրական հաջորդականությամբ։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի 60-րդ կինոփառատոնի շրջանակներում[4][5][6]։

Գրող Յուսուֆ իմանում է իր մոր Զեհրայի մահվան մասին և վերադառնում հայրենի քաղաք՝ Թիրե, որտեղ չէր եղել վերջին մի քանի տարիները։ Հայրական տանը նրան է սպասում իր զարմուհին՝ Այլան։ Յուսուֆը տեղյակ չէ Այլայի մասին, ով արդեն հինգ տարի բնակվում էր իր մոր հետ։

Այլան փոխանցում է Յուսուֆին Զեհրայի խնդրանքը՝ զոհաբերելու գառ իր մահից հետո և պահպանելու այն բոլոր խոստումները, որոնք տվել էր մորը։ Յուսուֆի հիշողություններում արթնանում են հայրական տան պատկերները, քաղաքի ռիթմը, նրա բնակիչներին և ուրվականներով լցված տարածքները։

Յուսուֆը և Այլան մեկնում են սրբի գերեզմանին, որտեղ պետք է տեղի ուներ կրոնական ծիսակատարությունը։ Սա այն խնդրանքներից մեկն էր, որը գրված էր որդու ուղղված նամակում։ Ցանկանալով գնել ոչխար, որը պետք է զոհաբերեին մոր պատվին, նրանք մեկնում են լեռներ, որտեղ ստիպված են լինում գիշերել խառնարանային լճի մոտ գտնվող հյուրանոցում։ Հյուրանոցում տեղի ունեցող հարսանիքը էլ ավելի է մոտեցնում Յուսուֆին և Այլային։

  • Նեջաթ Իշլեր - Յուսուֆ
  • Սաադեթ Իշիլ Աքսոյ - Այլա
  • Ուֆուր Բայրաքթար - Հալուք
  • Թյուլին Օզեն - գրախանութի տիկին
  • Գյուլչին Սանթըրջըօղլու - Գյուլ
  • Քաան Քարաբաք - գյուղացի երեխա
  • Սեմրա Քափլանօղլուց - Զեհրա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 europeanfilmawards.eu
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1021004/
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20180205073623/https://www.europeanfilmacademy.org/2007.123.0.html
  4. «Turkish winds at Cannes Film Festival». Hürriyet Daily News. 2007 թ․ մայիսի 11. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Turkish films on screen at Cannes Film Festival». Hürriyet Daily News. 2007 թ․ մայիսի 17. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Egg» (PDF). Press Kit. Kaplan Film Production. 2007 թ․ մայիսի 7. Վերցված է 2008 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]