Ուֆուք Բայրաքթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուֆուք Բայրաքթար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1981(1981-09-12) (42 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան

Ուֆուք Բայրաքթար (թուրքերեն՝ Ufuk Bayraktar, սեպտեմբերի 12, 1981(1981-09-12), Ստամբուլ, Թուրքիա), թատրոնի և հեռուստատեսության թուրք դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուրսոյ քոլեջն ավարտելուց հետո՝ Ուֆուքը որոշել է չընդունվել համալսարան և սկսել աշխատել Ստամբուլի Ջիհանգիր թաղամասի Firuzağa Kahvesi սրճարանում։ Վերջինս պատկանում էր դերասանի հորը[1]։ Նրա դերասանական տաղանդն առաջին անգամ նկատել է ռեժիսոր Զեքի Դեմիրքուբուզը։ Բայրաքթարը նկարահանվել է ռեժիսորի «Սպասասրահ» և «Ճակատագիր» ֆիլմերում։ Հետագայում նկարահանվել է Նուրի Բիլգե Ջեյլանի «Տարվա եղանակներ», Սեմիհ Քափլանօղլուի «Ձու», Ջեմալ Շանի «Ալիի 8-րդ օրը» և Ֆեո Ալադաղի «Երբ մենք հեռանում ենք» ֆիլմերում։

ATV հեռուստաընկերությամբ հեռարձակված Էզել հեռուստասերիալում մարմնավորել է Ռամիզ Դայըի երիտասարդ տարիները կերպարը։ Հեռուստասերիալում Դայըի դերը մարմնավորել է Թունջել Քուրթիզը։ Իր հեղինակային Միլաթ ֆիլմում նրա խաղընկերը եղել է երիտասարդ դերասանուհի Հիրա Մերթ Յուջեն։

Ամուսնացած է Մերվե Բայրաքթարի հետ և ունի մեկ որդի, որին զույգը անվանել է Էֆե Ջեվահիր[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություններ
2003 Սպասասրահ Ֆերիթ
2006 Ճակատագիր Բեքիր
Տարվա եղանակներ Տաքսիստ
2007 Արծիվները թռչում են վեր Հասան հեռուստասերիալ
Ձու Հալուք
2008 Ալիի 8-րդ օրը Քեմալ
Շրջապտույտ Բանախոս
2009—2011 Էզել Երիտասարդ Ռամիզ Դայը հեռուստասերիալ
2009 Նոր սկիզբ Հրավիրված դերասան հեռուստասերիալ
2010 Երկրի խնդիրը Ոստիկան
Երբ մենք հեռանում ենք Քեմալ
2012 Ընդհատակ
Թոփրաղի երեխաները Ջևհեր
Սա վերջինն է Էրթուղրուլ
Լեռ Բեքիր
Չանաքքալե 1915 Տասնապետ Սեյիտ
2015 Միլաթ Համզա հեռուստասերիալ
2016 Սևդա թռչունի թևը Օմեր հեռուստասերիալ
2016 Լեռ II Բեքիր
2016 Թռչնանոց Սուլեյման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mahallenin delikanlısıydı uslandı, Sabah Gazetesi, 17 Ekim 2010. 28 Ocak 2011 tarihinde erişildi.