Ձյունը (վեպ)
Ձյունը թուրքերեն՝ Kar | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | metafiction? |
Ձև | վեպ |
Հեղինակ | Օրհան Փամուկ |
Երկիր | Թուրքիա |
Բնագիր լեզու | թուրքերեն |
Տեսարան | Կարս |
Հրատարակվել է | 2002 |
Նախորդ | null? |
«Ձյունը» (թուրքերեն՝ Kar), թուրք գրող Օրհան Փամուքի գրչին պատկանող վեպ։ Առաջին անգամ հրապարակվել է 2002 թվականին թուրքերենով, որից հետո 2006 թվականին վեպը թարգմանվել է նաև ռուսերեն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հեղինակի՝ ամբողջ գիրքը հանդիսանում է ողբերգության ու ֆարսի, հեգնանքի ու դրամայի, արցունքի ու ծիծաղի միախառնություն[1]։ Վեպի գործողությունները տեղի են ունենում 1990-ական թվականներին[2]։ Սկզբում պատմությունը պատմվում է երրորդ դեմքով, Կաի՝ գլխավոր հերոսի տեսանկյունից։ Միևնույն ժամանակ ամեն ինչ իմացող պատմողը (ինչպես հեղինակը նա ևս կրում է Օրհան անունը և հանդիսանում է գրող) երբեմն հիշեցնում է իր մասին՝ ներկայանալով որպես մեկ ուրիշ Կա, պատմությունը ներկայացնելով Կաի օրագրից և գրություններից։ Այս պատմողը կարդացողին նաև ներկայացնում է տեղեկություն, որի մասին Կան դեռևս տեղյակ չէ կամ գուշակում է պատմության հետագա իրադարձությունները։ Գործողությունների կատարման վայրը ընտրվել է Կարս քաղաքը (ի տարբերություն Փամուկի մյուս վեպերի, որոնցում իրադարձությունները կատարվում են Ստամբուլում[3]): Այս քաղաքը նման չէ մնացած թուրքական քաղաքներին, այն Ռուսական կայսրության մաս կազմած շրջանից Թուրքիայում եզակի ճարտարապետություն է պահպանել[4]։
Կարս քաղաքի անվանումը և վեպում գլխավոր հերոսի մականունը (ձևավորվել է անվան և ազգանվան սկզբնատառերով Քերիմ Ալաքուշողլու) թուրքերեն լեզվում իրար համահունչ են։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա՝ պոետ, ով Թուրքիա է վերադարձել 12 տարվա Գերմանիա արտաքսումից հետո։ Նա գնում է Կարս մի քանի պատճառներով՝ ստամբուլաբնակ իր ծանոթի խնդրանքով որպես լրագրող մեկնել էր հետաքննելու երտասարդ աղջիկների ինքնասպանությունների շարքը, նա հույս ուներ հանդիպել իր ծանոթ աղջիկներից մեկին։ Խիտ ձյունը մոտավորապես երեք օրվա ընթացքում Կարսը կտրում է արտաքին աշխարհից և այս ընթացքում Քան ստիպված է լինում շփվել նախկին կոմունիստների, սովետական իշխանությունների կողմնակիցների, ֆաշիստ ազգայնականների, մահացած իսլամիստ գործիչների, երտասարդ քրդեր, զինվորականներ, Ազգային հետախուզական կազմակերպության անդամների, ոստիկանների և դերասանների հետ։ Հակառակ քաղաքի մեկուսացման՝ այս ընթացքում Կարսում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում։
Գրքի հիմնական թեման սենսուալիզմի և կրոնի փոխգործակցությունն է, բայց վեպում կան նաև հղումներ Թուրքիայի պատմությունից։ Ըստ հեղինակի գլխավոր հերոսը հայտնվել է եվրոպական իդեալների և թուրքական իրականության մեջ[5]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005՝ Մեդիչիի մրցանակ լավագույն արտասահմանյան ստեղծագործության համար
- 2006՝ Միջերկրածովյան մրցանակ լավագույն արտասահմանյան ստեղծագործության համար
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Интервью Памука газете L'Humanité
- ↑ Buchan, James (2004 թ․ մայիսի 29). «Frozen assets». Guardian. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Человек Памук». Esquire. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «The Russian Houses of Kars». Minor Sights. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Интервью Нобелевского лауреата по литературе Орхана Памука». Meduza. 2016 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|