Ձյունե թագուհին (ֆիլմ, 1966)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունե թագուհին
ռուս.՝ Снежная королева
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա, ֆիլմ-հեքիաթ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՁյունե թագուհին
Թվական1966 և նոյեմբերի 6, 1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳենադի Կազանսկի[1]
Սցենարի հեղինակԵվգենի Շվարց
ԴերակատարներԵլենա Պրոկլովա, Եվգենի Լեոնով, Վյաչեսլավ Ցյուպա և Նատալյա Կլիմովա
ՕպերատորՍերգեյ Իվանով և Վադիմ Գրամատիկով
ԵրաժշտությունՆադեժդա Սիմոնյան
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն85 րոպե

«Ձյունե թագուհին» (ռուս.՝ «Снежная королева»), խորհրդային գունավոր ֆիլմ-հեքիաթ մուլտիպլիկացիայի տարրերով։ Նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1966 թվականին ռեժիսոր Գենադի Կազանսկու կողմից Եվգենի Շվարցի համանուն հեքիաթ-պիեսի հիման վրա, որն էլ իր հերթին ստեղծվել է Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի մոտիվներով։ Խորհրդային Միությունում ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի նոյեմբերի 6-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային ցուրտ երեկոյան Ձյունե թագուհին առևանգում է Կեյին[2] և նրա սիրտը վերածել սառցակտորի։ Գերդան, ցանկանալով վերադարձնել Կեյին տուն, գնում է նրան որոնելու։ Նա ստիպված է լինում անցնել բազմաթիվ փորձությունների միջով, որպեսզի հասնի Ձյունե թագուհու պալատներն ու ազատի Կեյին սառցե գերությունից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Աֆանասև – ավազակ
  • Միխայիլ Վասիլև – ավազակ
  • Գերման Լուպեկին – էպիզոդիկ դեր
  • Լ. Մարտինով – էպիզոդիկ դեր
  • Զ. Մոնկովսկի – էպիզոդիկ դեր
  • Անատոլի Ստոլբով – ավազակ
  • Վ. Ֆրոմգոլդտ – էպիզոդիկ դեր
  • Ալեքսեյ Կոնսովսկի – եղջերուի ձայնը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոլումբիայի Բոգոտա մունիցիպալիտետի «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն երիտասարդական ֆիլմի համար և մրցանակ Ելենա Պրոկլովային կնոջ լավագույն դերակատարման համար (1970),
  • Համամիութենական լենինյան կոմերիտմիության Մոսկվայի քաղաքային խորհրդի «Ալ մեխակ» մրցանակ, որ շնորհվել է Ելենա Պրոկլովային Մանկական կինոյի համամիութենական շաբաթվա ընթացքում ֆիլմի ստեղծմանը մասնակցելու համար (1967)[3]։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում 1990-ական թվականներին ֆիլմը թողարկվել է տեսաերիզներով 48 Часов ստուդիայի կողմից, 2000 թվականին վերաթողարկվել է «Ленфильм Видео» ընկերության կողմից։

2001 թվականին ֆիլմը վերականգնվել է ու թողարկվել DVD սկավառակներով «Russian Cinema Council» ընկերության կողմից Ռուսաստանում և ԱՊՀ-ում PAL համակարգով, երբեմն՝ NTSC։ Ավելի ուշ ֆիլմը թողարկվել է DVD-ով նաև «Крупный план» կինոմիության կողմից։

2011 թվականի հունիսի 16-ին ֆիլմը վերաթողարկվել է DVD-ով «Парадиз медиа» ընկերության կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0254782/
  2. Անդերսենի բնօրինակ հեքիաթում տղայի անունը Կայ է։
  3. ««Снежная королева»». Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]