Ձյունածածկույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ձյունածածկույթ, ձյան շերտ Երկրի մակերևույթի վրա։ Գոյաևում է ձյունատեղման հետևանքով։ Յուրաքանչյուր տարի ձյունով ծածկվում է 115—126 միլիոն կմ2 տարածություն (որի 2/3-ը բաժին է ընկնում ցամաքին)։ ԽՍՀՄ տարածքի մեծ մասում գոյանում է կայուն (1 և ավելի ամիս տևողությամբ) ձյունածածկույթ (բացառությամբ Ուկրաինայի հվ-ի, Մոլդավիայի, Մերձկասպյան դաշտավայրի, Անդըրկովկասի հարթավայրային շրջանների, Միջին Ասիայի և Հարավային Ղազախստանի)։ Մեծ ազդեցություն է թողնում կլիմայի, ռելիեֆի, ջրագրական ցանցի, հողառաջացման պրոցեսի և բուսական ու կենդանական աշխարհի վրա (տես նաև Ձնակուտակում)։ Զիմակերևույթից արեգակի ճառագայթների և ջերմության անդրադարձումը տատանվում է 30-40% ֊ից (ձնհալքի ժամանակ) մինչև 80—90% ֊ից (թարմ ձյաևալբեդոն), խտությունը՝ 0,05<*/ա/3-ից (թարմ Զ-ի դեպքում) 0,6 գ/սմ3-ւ (բազմամյա Զ-ի դեպքում) սահմաններում։ Զ-ին բնորոշ են շերտայնությունն ուհատիկայնությունը։ Շերտայնությունն տայնությունն առաջանում է ձյունատեղման ընդմիջումների և ձյունակեղևի կամ սառցակեղևիtգոյացման, հատիկայնությունը՝ ժամանակի ընթացքում ձյան վե- րաբյուրեղացման հետևանքով։ Մեծ բարձրությունների վրա Զ. վերածվում է ֆիռնային կամգլետչերային սառույցի։ ԽՍՀՄ-ում Զ-ի միջին բարձրությունը 30— 70 սմ է, տևողությունը՝ 20 օրից (Ղրիմի, Անդրկովկասի և Միջին Ասիայի հարթավայրերում) մինչև 240—280 օր (հս-ում, հս-արլ-ում)։ Հայկական ՍՍՀ-ում Զ-ի բարձրությունը 10—15 սմ (Երևան) 200—210 սմ է (Արագած), տևողությունը՝ 50—60 օրից (Երևան) 250—260 օր (Արագած կայան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 710 CC-BY-SA-icon-80x15.png