Ձմեռային երկրաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային երկրաչափ
Operophtera brumata ugglan.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թիթեռներ
Ընտանիք Թիթեռներ
Լատիներեն անվանում
Operopthera Brumata


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ձմեռային երկրաչափ (լատ.՝ Operopthera Brumata), երկրաչափների ընտանիքի թիթեռ։ ՀՀ-ում տարածված է ամենուրեք, հիմնականում՝ հյուսիսային անտառային շրջաններում։ Արուի թևերի բացվածքը՝ 25-27 մմ է։ Առջևի զույգ թևերը դեղնամոխրագույն են՝ մուգ գույնի թույլ արտահայտված լայնական գծերով, հետին զույգը՝ ավելի բաց գույնի և առանց նկարի։ Էգի թևերը շատ կարճ են, հետզարգացած, որոնց վրա նկատելի են 1 կամ 2 մուգ, լայնական գծեր։ Հասուն թրթուրը մուգ կամ բաց կանաչ է, գլուխը՝ գորշ դեղնավուն։ Ոտքերի վրայով անցնում են լավ արտահայտված դեղին գծեր։ Զանգվածային բազմացման տարիներին մեծ վնաս է հասցնում պտղատու և այլ մշակաբույսերի (մոտ 100 անտառային տեսակների)։ Թիթեռների թռիչքը հոկտեմբեր-նոյեմբերին է։ Ձմեռում են հիմնականում ձվերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png